Նոյեմբերի 17-ին Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հերթական կադրային փոփոխություններն է կատարել` այս անգամ Անձնագրային եւ վիզաների վարչությունում: Կենտրոնականի Անձնագրային բաժանմունքի պետը նշանակվել է Մաշտոցի անձնագրային բաժանմունքի պետ, վերջինս` Մալաթիա-Սեբաստիայի Անձնագրային բաժանմունքի պետ, Քանաքեռ-Զեյթունի Անձնագրային բաժանմունքի պետ է նշանակվել Նոր Նորքի անձնագրայինի պետը, նրան էլ փոխարինել է Արաբկիրի Անձնագրային բաժանմունքի պետը: Կենտրոնականի անձնագրայինի պետ է նշանակվել Քանաքեռ-Զեյթունի անձնագրայինի պետը: Իսկ Էրեբունու նույն պաշտոնյային փոխարինել է Շենգավիթի անձնագրային բաժանմունքի պետը: Արաբկիրի անձնագրայինի պետ է նշանակվել Մալաթիայի Անձնագրային բաժանմունքի առաջին կարգի մասնագետը: Շենգավիթի Անձնագրային բաժանմունքի պետ է նշանակվել Մալաթիայի անձնագրայինի պետը: