ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կատարել է գործարար Սիլվա Համբարձումյանի խնդրանքը եւ վերջինիս թիկնապահ է տրամադրել: Հիշեցնենք, որ Ս. Համբարձումյանը ոստիկանապետին նման խնդրանքով դիմել էր այն բանից հետո, երբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հարձակվել էր իր վրա: Ի դեպ, երեկ Ս. Համբարձումյանը ՀՔԾ-ում ցուցմունք է տվել նոյեմբերի 14-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Նախօրեին հարցաքննվել է նաեւ Ս. Խաչատրյանը: