քաղաքականություն

ՀՀԿ-ն պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանին

26.11.2011

ՀՀԿ-ն անդրադարձել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` ՀՀ նախագահին ուղղված պաշտոնական նամակին, որտեղ վերջինս կոչ է անում արդար ու ազատ ընտրություններ անցկացնելու համար ապակուսակցականացնել պետական ու կրթական հաստատությունները: ՀՀԿ-ի հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «2011թ. նոյեմբերի 21-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է հղել ՀՀ նախագահ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին, որում շարադրվել են երկրում …

կարդալ ավելին

Հետաձգվել է

26.11.2011

Ջոն Հոփկինսի համալսարանի Կենտրոնական Ասիայի ու Կովկասի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սվանտե Քորնելը ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը միջազգային ասպարեզում հետաձգվել է: «Չեմ կարծում, որ առաջիկայում ինչ-որ նշանակալի փոփոխություններ տեղի կունենան բանակցային գործընթացում: Ես երբեք չեմ կարծել, որ կազանյան հանդիպումն ինչ-որ արդյունք կտա: Իրականում հակամարտությունը մղվեց ետին պլան, եւ ոչ միջնորդները, …

կարդալ ավելին

Առանցքում ԼՂ-ն է

26.11.2011

Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը նոյեմբերի 28-ին ժամանելու է Երեւան: Այցի շրջանակներում նախատեսված են Լեֆորի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության տարածած հաղորդագրության համաձայն` քննարկումների առանցքում լինելու է Լեռնային Ղարաբաղի հետ կապված …

կարդալ ավելին

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը

26.11.2011

Սիրելի հայրենակիցներ, Վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենաուշագրավ իրադարձությունը աղմկոտ հրաժարականներն ու որոշ պետական պաշտոնյաների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներն են, որոնք արդեն իսկ պատկառելի ցանկ են կազմում՝ սկսած Գագիկ Բեգլարյանից, Հովիկ Թամամյանից ու Մարգար Օհանյանից, ավարտած Ալիկ Սարգսյանով, զույգ Կարեն Կարապետյաններով, Հովիկ Աբրահամյանով և Միքայել Մինասյանով։ Ակնհայտ է, որ ռեժիմի ներսում լուրջ վերադասավորումներ են կատարվում, …

կարդալ ավելին

Հզորները թույլ չեն տա

24.11.2011

«Հայաստանն ու Ադրբեջանը իրենց զինուժի 80%-ը կենտրոնացրել են սահմանի վրա: Անկեղծ ասեմ, Հայաստանի սեփական հնարավորությունները զինուժի զարգացման իմաստով բավականին սահմանափակ են, եւ նա հիմնականում հենվում է Ռուսաստանի վրա ու զինված է ռուսական զենքով,- Մոսկվայի մեր թղթակցի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ, Անվտանգության եւ հասարակական կարգի պահպանման ակադեմիայի ակադեմիկոս Վլադիմիր Իվանովը` ավելացնելով,- Այդուհանդերձ, չեմ կարծում, …

կարդալ ավելին

Գործընթացը մեռած չէ

24.11.2011

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ով պաշտոնական այցով գտնվում է Մեծ Բրիտանիայում, լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, ասել է. «Բարդ հարցերը մեկ քայլով չեն լուծվում: Դրությունը բավական սառած է, որպեսզի մեկ շնչով հալեցվի: Կար հարմար պահ, սակայն համաձայնություն չեղավ: Տարածաշրջանում բոլորն իրենց շահն են հետապնդում: Դժվարություններ կան, սակայն գործընթացը մեռած չէ»,- նշել է Թուրքիայի նախագահը: …

կարդալ ավելին

Նաեւ քաղաքական ուղերձ է

24.11.2011

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի գնահատմամբ` Երեւանում կայացած հայ-թուրքական գործարար համաժողովը, բացի բուն գործարար բովանդակությունից, պարունակում է նաեւ քաղաքական ուղերձ այն մասին, որ «հայ-թուրքական հաշտեցումը շարունակում է մնալ մեր նպատակը»: Դեսպանի խոսքով` երկու երկրների հաշտեցման եւ հարաբերությունների կարգավորման առաջնային ճանապարհն անշուշտ արձանագրություններն են. «ԱՄՆ-ը աջակցում եւ խրախուսում է առանց նախապայմանների եւ որեւէ այլ հարցի հետ …

կարդալ ավելին

Ժակ Ֆորը` Ֆասյեի փոխարեն

24.11.2011

Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բերնար Ֆասյեին 2012թ. հունվար ամսից փոխարինելու է Ժակ Ֆորով: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը` տեղեկացնելով, թե Ֆասյեն նախատեսում է կատարել իր վերջին այցը տարածաշրջան` մինչեւ նոյեմբերի վերջը: Ի դեպ, Ֆորն օգոստոսին ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը Ուկրաինայում: Նա 2008-ից զբաղեցնում է Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը:

կարդալ ավելին

ԵՄ-ն` որպես խմբի լրացում

24.11.2011

1news.az-ին տված հարցազրույցում ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության (EEAS) ղեկավար Մայա Կոչիյանչիչը` անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԵՄ-ի հնարավոր դերակատարությանը, ասել է. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԵՄ-ն իր դերը տեսնում է` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի լրացում։ ԵՄ-ն աջակցում է հակամարտող կողմերի միջեւ վստահության ամրագրմանն ուղղված ջանքերին։ ԵՄ-ն շարունակում է հասնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը` ԵԱՀԿ Մինսկի …

կարդալ ավելին

Օգուտ չկա

24.11.2011

«Ես կարծում եմ, որ Հայաստանի շահերից բխում է ինտեգրվել միասնական Եվրոպային: Ըստ էության, մեր պետության ծրագրերի մեջ դա վաղուց կա, եւ մինչ այսօր մեր բարձրաստիճան պաշտոնյաներն էլ չեն հերքել, որ այդպիսի ծրագիր կա»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Առցանց ազատականների ալյանս» նախաձեռնության ղեկավար Կարապետ Ռուբինյանը` անդրադառնալով անցած շաբաթ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի ստորագրած …

կարդալ ավելին

Տաշտակից անդին

24.11.2011

Վազգեն Մանուկյանի, Շավարշ Քոչարյանի, Արշակ Սադոյանի եւ Սեյրան Ավագյանի ԱԺՄ, ԱԺԴ, ԱԺԿ եւ ՀԺԱՄ կուսակցություններն առաջիկայում կնշեն ազգային ժողովրդավարության շարժման 20-ամյակը: Այս մասին երեկ մեր թղթակցին տեղեկացրել է Ա.Սադոյանը: Հիշեցնենք, որ այս կուսակցությունները բանակցություններ էին սկսել միավորվելու կամ դաշինք ստեղծելու նպատակով: Ա.Սադոյանը, ըստ էության, չի հերքել, որ այդ միավորման նախաձեռնությունը պատկանում է վարչապետ Տիգրան Սարգսյանին: …

կարդալ ավելին

Թռի վերեւ, իջիր ցած

24.11.2011

Ըստ ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների` իշխանական վերնախավում բավական լուրջ, դեռեւս թաքնված խմորումներ են ընթանում, որոնք այս կամ այն կերպ կապված են վերջին օրերին կատարվող իրադարձությունների հետ: Խոսքը վերաբերում է վարչապետ Տիգրան Սարգսյանին, ավելի կոնկրետ` նրա նկատմամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերմունքի փոփոխությանը: Մասնավորապես, մեր տեղեկություններով` իշխանական վերնախավում այս օրերին քննարկվում է Տ. Սարգսյանի` չափից դուրս …

կարդալ ավելին

«Խցանումներ` «Հայկական աշխարհի» «մայրուղում»

24.11.2011

Ամիսներ առաջ տեղեկություններ տարածվեցին, թե Վազգեն Մանուկյանի գլխավորած Ազգային ժողովրդավարական միություն կուսակցությունից տարիներ առաջ անջատված մի քանի կուսակցություններ բանակցում են կրկին միավորվելու նպատակով: Դրանց թվում են Արշակ Սադոյանի ԱԺԴ-ն, ներկայումս ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանի ԱԺԿ-ն եւ Սեյրան Ավագյանի ՀԺԱՄ-ը: Երեկ փորձեցինք ճշտել, թե ի՞նչ փուլում են բանակցությունները, ի վերջո միավորում լինելո՞ւ է, թե՞ ոչ: ԱԺՄ …

կարդալ ավելին

«Հայաստանի շահերից բխում է ինտեգրվել միասնական Եվրոպա»,- ասում է «Առցանց ազատականների ալյանս» նախաձեռնության ղեկավար Կարապետ Ռուբինյանը

24.11.2011

– Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանն անցած շաբաթ ստորագրեցին ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի նախաձեռնած Եվրասիական միությանը վերաբերող Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի մասին հռչակագիրը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին պայմանագիրը եւ այդ հանձնաժողովի աշխատանքի Կանոնակարգը: Ձեր կարծիքով` Ռուսաստանի այս նախաձեռնությունն ի՞նչ նպատակ է հետապնդում: – Միտումնավոր ինչ-որ փոփոխություններ են անում, որովհետեւ հունվարի 1-ից միայն ազատ տնտեսական տարածքի մասին պայմանագիրը …

կարդալ ավելին

Հրաժեշտ է տվել

24.11.2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերի հետ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանում Ռաուլ դե Լուցենբերգերի անցած չորս տարիների գործունեությունը, որը, նախագահի խոսքով, եղել է ակտիվ եւ արգասաբեր` նպաստելով Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների դինամիկ զարգացմանն ու արդյունավետ համագործակցությանը: Այդ ամենի արդյունքում, ըստ նախագահի, լավ …

կարդալ ավելին

Կադրերը Հայաստանում ոչինչ չեն որոշում

24.11.2011

Երեկ Մամուլի ազգային ակումբում խորհրդարանական եւ արտախորհրդարանական մի քանի ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացավ քննարկում` նվիրված Հայաստանում իրականացվող կադրային քաղաքականությանը: Քննարկմանը մասնակցում էր նաեւ ԵՊՀ քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը, ում խոսքով, այսօր աշխարհն առաջնորդվում է գործադիր իշխանության մարմինների ձեւավորման երկու սկզբունքներով` կուսակցական եւ պրոֆեսիոնալ: Ըստ նրա, քաղաքակիրթ երկրներն …

կարդալ ավելին

Վլադիմիր Իվանով. «Լեռնային Ղարաբաղում լուրջ բախումների հավանականությունը փոքր է»

24.11.2011

Աշխարհում քաղաքական իրավիճակը շարունակում է մնալ չափազանց բարդ: Դեռ չեն ավարտվել ռազմական գործողությունները Աֆղանստանում, Իրաքում: Դեռ պարզ չէ, թե որ ուղղությամբ կընթանան Հյուսիսային Աֆրիկայի պետությունները, անգամ նրանք, որոնց համակարգում է Արեւմուտքը: Սիրիայի շուրջ օղակը ձգվում է, էլ ավելի արմատական են դառնում Իրանի մասին խոսակցություններն ու վերջինիս պատասխանները Արեւմուտքին: Կոսովոյի սերբերը Կրեմլից խնդրում են իրենց Ռուսաստանի …

կարդալ ավելին

Մեծ լվացք

24.11.2011

Այսօր կայանալիք նիստում կառավարությունը նախատեսում է հավանության արժանացնել ՀՀ հիմնական տարանցիկ մայրուղիների վերականգնման եւ վերակառուցման հայեցակարգը: Հայաստանի միջպետական ճանապարհները նախագծվել եւ կառուցվել են 40-50 տարի առաջ, եւ հաշվարկվել են ավտոմեքենաների մեկ առանցքի վրա 6-8 տոննա բեռնվածության համար, ինչպես նաեւ այն հաշվարկով, որ ավտոմեքենաների միջին շահագործական արագությունը չի գերազանցել 60 կմ/ժ-ն: Ներկայումս ավելացել է 1 առանցքի …

կարդալ ավելին

Հայ-թուրքական հաշտությո՞ւն, թե՞ դիվանագիտական խաղեր

24.11.2011

Չնայած այն հանգամանքին, որ օրեր առաջ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Լոնդոն կատարած այցի ժամանակ հայ-թուրքական սահմանների բացման մասին խոսելիս հայտարարել էր, որ այն դժվարին հարց է, որը մեկ քայլով չեն լուծում, եւ որ իրավիճակն այնքան սառած է, որ փչելով չես հալեցնի այն, այս օրերին Երեւանում տեղի է ունենում Հայ-թուրքական գործարարության համաժողովը: Ընդ որում` համաժողովն իրականացվել …

կարդալ ավելին

Հենրի Քիսինջեր. «Պատմությունը ինքնակատարվող մարգարեությունների ժողովածու չե»

24.11.2011

Ներկայիս չին-ամերիկյան հարաբերությունները հիշեցնում են 100-ամյա վաղեմության բրիտանա-գերմանական հակամարտությունը: Բիսմարկի միավորած դինամիկ եւ հանդուգն Գերմանիան իր նավատորմի զարգացման հավակնոտ ծրագրով ու գաղութատիրական քաղաքականությամբ մարտահրավեր նետեց բրիտանական համաշխարհային կառավարմանը: Դրա արձագանքը դարձավ բրիտանա-ֆրանկո-ռուսական դաշինքը, որը կնքվեց 1904թ., եւ գերմանացիների մոտ պաշարված ամրոցի բարդույթը: Գերմանիայի հարձակումը դարձավ անխուսափելի: Եթե Պեկինն ուզում է դուրս մղել ԱՄՆ-ին Խաղաղ օվկիանոսի …

կարդալ ավելին