Օգուտ չկա

24/11/2011

«Ես կարծում եմ, որ Հայաստանի շահերից բխում է ինտեգրվել միասնական Եվրոպային: Ըստ էության, մեր պետության ծրագրերի մեջ դա վաղուց կա, եւ մինչ այսօր մեր բարձրաստիճան պաշտոնյաներն էլ չեն հերքել, որ այդպիսի ծրագիր կա»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Առցանց ազատականների ալյանս» նախաձեռնության ղեկավար Կարապետ Ռուբինյանը` անդրադառնալով անցած շաբաթ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի ստորագրած Եվրասիական միության նախաձեռնությանը: Նրա խոսքերով` ՌԴ-ի նման հետամնաց երկրի հետ ինտեգրվելը երբեք չի կարող փոխարինել եվրոպական ինտեգրմանը: «Տեխնոլոգիաների առումով, գիտության առումով ՌԴ-ն վաղուց արդեն առաջատար երկիր չէ, եւ ես չեմ տեսնում, թե ինչ օգուտ մենք պետք է ստանանք նրա հետ ինտեգրվելուց»,- ավելացրել է նա: