ԵՄ-ն` որպես խմբի լրացում

24/11/2011

1news.az-ին տված հարցազրույցում ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության (EEAS) ղեկավար Մայա Կոչիյանչիչը` անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԵՄ-ի հնարավոր դերակատարությանը, ասել է. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԵՄ-ն իր դերը տեսնում է` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի լրացում։ ԵՄ-ն աջակցում է հակամարտող կողմերի միջեւ վստահության ամրագրմանն ուղղված ջանքերին։ ԵՄ-ն շարունակում է հասնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցելու միջոցով: ԵՄ-ն բազմիցս հաստատել է հակամարտությունից տուժած շրջանների վերակառուցման ու վերականգնման հարցում աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամությունը։ Սակայն դա տեղի կունենա խաղաղության պայմանագրի կնքումից հետո»: