Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ով պաշտոնական այցով գտնվում է Մեծ Բրիտանիայում, լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, ասել է. «Բարդ հարցերը մեկ քայլով չեն լուծվում: Դրությունը բավական սառած է, որպեսզի մեկ շնչով հալեցվի: Կար հարմար պահ, սակայն համաձայնություն չեղավ: Տարածաշրջանում բոլորն իրենց շահն են հետապնդում: Դժվարություններ կան, սակայն գործընթացը մեռած չէ»,- նշել է Թուրքիայի նախագահը: Նա անդրադարձել է նաեւ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության վերաբերյալ Պետական վերահսկիչ խորհրդին տված իր հանձնարարությանը` ասելով. «Հրահանգը տվել եմ եւ չեմ միջամտում: Երբ գործն ավարտվի, ինձ տեղյակ կպահեն: Այդ գործի առնչությամբ որեւէ փաստաթուղթ չկա իմ տրամադրության տակ»: