ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը նոյեմբերի կեսին կայցելի տարածաշրջան: Այդ տեղեկությունը երեկ հրապարակել է ադրբեջանական APA գործակալությունը, ըստ որի` Էշթոնն իր տարածաշրջանային այցի շրջանակներում նոյեմբերի 15-ին այցելելու է Ադրբեջան, նոյեմբերի 16-ին` Վրաստան, իսկ նոյեմբերի 17-ին` Հայաստան: