ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը Ադրբեջան կայցելի նոյեմբերի 15-16-ը: Այս մասին երեկ հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ռոնալդ Կոբիան: Նրա խոսքով` հանձնակատար Քեթրին Էշթոնի` Ադրբեջան այցն արդեն պաշտոնապես հաստատված է, եւ այժմ կատարվում են նախապատրաստական աշխատանքներ: Այցի շրջանակներում ակնկալվում է երկկողմ համագործակցության հետ կապված հարցերի քննարկում, Ադրբեջանի` ՄԱԿ-ի ԱԽ-ի ժամանակավոր անդամության եւ այլ թեմաների քննարկում: