Վիճակը կայուն չէ

03/11/2011

Սերժ Սարգսյանը պաշտոնների է նշանակում մարդկանց, ովքեր ձախողվել են իրենց նախորդ գործունեության մեջ: Այս մասին news.am-ին ասել է ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը` մեկնաբանելով բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականները: «Ուզում եմ հիշեցնել, որ հրաժարականների շարքը կանխատեսվել էր հանրահավաքի ժամանակ, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ լինելու են աղմկահարույց հրաժարականներ: Սա ցույց է տալիս, որ իշխանության վիճակը կայուն չէ, բազմաթիվ հոսանքներ կան իշխանության մեջ, նաեւ կարծում եմ` հզոր ընդդիմության առկայությունը ստիպում է որոշակի վերադասավորումների գնալ»,- ասել է նա: