Կապրենք` կտեսնենք

03/11/2011

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ՀՀ ոստիկանապետի փոփոխությունը չի պայմանավորում ներքաղաքական գործընթացներով: «Մենք չպետք է շփոթենք գործադիրի մեջ տեղի ունեցող փոփոխությունները օրենսդիր իշխանության մեջ տեղի ունեցող փոփոխությունների հետ: Երկրորդը` շատ ավելի քաղաքականացված հարց է, իսկ առաջինն այլ ոլորտից է: Գործադիր իշխանության փոփոխությունները քաղաքական ուժերի մոբիլիզացիայի հետ չեն կապվում»,- ասել է նա: Հարցին, թե` առաջիկայում ի՞նչ նոր պաշտոնանկություններ կլինեն, պատասխանել է. «Կապրենք` կտեսնենք»: