Կազդի ԼՂ հիմնախնդրի կարգավորման վրա

03/11/2011

«ՄԱԿ-ում Ադրբեջանի նոր կարգավիճակը կազդի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վրա»,- ԱՊԱ գործակալության փոխանցմամբ` այս մասին ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Օստրովսկին: «Մենք տարածաշրջանի երկրներին չենք բաժանում բարեկամների եւ թշնամիների: Մենք նպատակ չունենք ոչ Հայաստանի մոտ նսեմացնել Ադրբեջանին, ոչ էլ Ադրբեջանի մոտ` Հայաստանին: Այդ երկու երկրների նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքը նույնն է: Մենք ցանկանում ենք, որպեսզի հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով: Եվ կարծում եմ, որ ՄԱԿ-ում Ադրբեջանի նոր կարգավիճակը կազդի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վրա»,- ասել է Օստրովսկին: