«Իշխանության տարբեր հարկերում տարբեր հարցեր են լուծվում: Նախագահականի մակարդակով աշխատակազմի ղեկավարն է գնում, օրենսդիրի մակարդակով` ԱԺ նախագահը, քաղաքապետն է գնում: Դա ներքին ինչ-որ բան նշանակում է»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հրաժարականներին: «Եվ միշտ ընտրություններից առաջ ու հետո կադրային փոփոխություններ են տեղի ունենում: Դա թե PR-ի համար է, թե ներքին մաքրում է գնում: Դա քաղաքական պրոցեսի շատ տրամաբանական քայլ է»,- ավելացրել է Ա.Ադիբեկյանը: