Վերջին շրջանում վարչապետ, ՀՀԿ անդամ Տիգրան Սարգսյանը հանրապետությունով մեկ անդամատոմսեր է բաժանում կուսակցության նորաթուխ անդամներին` իր բոցաշունչ ելույթներում նշելով, թե որքան կարեւոր է նորանոր անդամների «կամավոր անդամագրումը»: Լուսանկարում պատկերված են ՀՀԿ Աջափնյակի տարածքային կազմակերպության նորաթուխ ՀՀԿ-ականների անդամատոմսերը, որոնց թվում է Կենտրոնական Բանկի նախկին մամուլի քարտուղար, այժմ` ԿԲ աշխատակից Զարուհի Բարսեղյանի անդամատոմսը: Մեկնաբանությունները, կարծում ենք, ավելորդ են: