ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնը երեկ առավոտյան այցելել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակ: Ջ. Հեֆերնը հանդիպել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավարության հետ, քննարկել ՀՀ-ում ժողովրդավարության վիճակին, արտաքին հարաբերություններին, հասարակական-քաղաքական գործընթացներին վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Քրիստոֆեր Անդերսենը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, գործադիր քարտուղար Մասիս Այվազյանը, կուսակցության ներկայացուցիչներ Արարատ Զուրաբյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Գառնիկ Գեւորգյանը: