Սկսել է

08/11/2011

Henaran.am-ի փոխանցմամբ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում սկսել են երիտասարդ կուսակցականներին աշխատանքի ընդունել: Սա, ինչպես փոխանցում են կայքի աղբյուրները, այդ կուսակցությունում ընդունված կարգ է: Երեւանի ավագանու ընտրությունների նախօրյակին երիտասարդները կուսակցության գրասենյակում աշխատում էին եւ ապահովում ընտրական քվեներ: Հիմնականում ԲՀԿ-ում աշխատանքի են ընդունում ուսանողներին: Ամսական աշխատավարձը 30-50 հազար դրամ է: