Թերացե՞լ էին

05/11/2011

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը maxinfo.am-ին տված հարցազրույցում` անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականներին, ասել է, թե պաշտոնը «պապական» ժառանգություն չէ, իսկ նման կադրային ջարդերը նորմալ երեւույթ են եւ արվում են առաջիկա ընտրությունների համար: «Նույն կադրային ջարդը կլինի Լոռու մարզպետարանում, եթե մարզպետարանի աշխատակիցների կողմից նկատվեն գործի մեջ թերացումներ: Ոչ մեկն իր պաշտոնում հավիտենական չէ»,- ասել է ՀՀԿ-ական մարզպետ Արթուր Նալբանդյանը: Խոսելով առաջիկայում կայանալիք ընտրությունների մասին, նա հայտարարել է, թե ՀՀԿ-ն` իբրեւ առաջնային կուսակցություն, կանի ամեն ինչ` ընտրություններին պատշաճ կերպով ներկայանալու համար, թեպետ այս պահին կուսակցության մարզային շտաբը ձեւավորված չէ: