«Հաշվի առնելով Ադրբեջանի շարունակվող ռազմատենչ հռետորությունը` այսօր, ավելի քան երբեւէ, կարեւոր է, որպեսզի ԱՄՆ-ը օժանդակի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքին»,- արտասահմանյան գործողություններին հատկացումների գծով Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ենթակոմիտեների նախագահներին հղած նամակում գրել է կոնգրեսական Ադամ Շիֆը: «Այդ միջոցները կօգնեն մարդկանց Ղարաբաղում հաղթահարել Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից կրկնակի շրջափակման արդյունքում ծագած հումանիտար ճգնաժամերը: Ցավոք, Պետքարտուղարությունը չի կատարել Լեռնային Ղարաբաղին միջոցներ հատկացնելու` Կոնգրեսի նախկին խորհրդատվությունները` սկսած 2004-ից, այդ ժամանակից մինչեւ 2010թ. ԱՄՆ-ը ԼՂՀ-ին միայն 13 մլն դոլար է հատկացրել»,- նշել է նա: