Մտածելու բաներ կա՞ն

17/11/2011

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի խոսքով` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից գործարար Սիլվա Համբարձումյանին հարվածելը տգեղ երեւույթ էր: Միաժամանակ նա նշել է. «Ինչի՞ց է դա ծնվել, մի քիչ մտածելու բաներ կան: Քրեական գործ է հարուցվել, եւ երբ մանրամասները լինեն, կարծում եմ, ավելի լուրջ եւ ճիշտ կարելի է մեկնաբանել»,- «Ա1+»-ին ասել է Լ. Ալեքսանյանը: Հարցին, թե` հնարավո՞ր է` ՀՀԿ-ն որոշի զբաղեցրած պաշտոնից ազատել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, Լ. Ալեքսանյանը պատասխանել է. «Պաշտոնից հեռացնում են վատ աշխատանքի համար եւ նույնիսկ վատ բարոյական դրսեւորում ունենալու համար: Հարցի խորքերը չիմանալով` հնարավոր չի այդ հարցին պատասխանել այսօր: Պաշտոնից հեռացնելու հարցը կախված է հարուցված քրեական գործի էությունից»: