Մինսկի խմբի շրջանակներում

17/11/2011

Ռումինիան հաստատակամորեն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` հիմնված միջազգային իրավունքի վրա: Երեկ այս մասին Երեւանում հայտարարել է Ռումինիայի ԱԳ նախարար Թեոդոր Բակոնսկին: «Այս հիմնախնդիրը վերաբերում է երկու կողմերին, եւ մենք նպատակ չունենք միջամտելու այդ հարցին: Մենք պետք է հարգենք միջազգային չափանիշները, եւ մեր ցանկությունն է` տեսնել հիմնախնդրի խաղաղ կարգավորումը երկու կողմերի միջեւ, քանի որ հիմնախնդրի լուծումը շատ կարեւոր է հարատեւ կայունության եւ տարածաշրջանային տնտեսական զարգացման համար»,- ասել է նա: