Վարկով գազ վառեք

22/11/2011

Երեկ «ՀայՌուսգազարդը» հետաքրքիր համաձայնագիր է ստորագրել հայաստանյան երկու բանկի հետ: Խոսքը վերաբերում է սպառված բնական գազի դիմաց վճարումների նոր մեխանիզմի կիրառմանը: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Մովսեսյանի խոսքով, ընկերության կողմից նախաձեռնած այս ծրագրի գաղափարը հետեւյալն է. գազ սպառող բաժանորդները, օգտվելով բանկի կողմից տրամադրվող վարկային գծից, հնարավորություն են ստանում տարվա ընթացքում գազի սպառման դիմաց վճարումները կատարել ամսական հավասարաչափ մարումներով` այդպիսով թեթեւացնելով ձմռան ամիսների ֆինանսական ծանրաբեռնվածությունը: Փաստորեն, «ՀայՌուսգազարդն» արդեն սկսել է ամեն քայլի դիմել, որպեսզի բնակիչներին համոզի ավելի շատ գազ վառել եւ ժամանակին վճարել դրա դիմաց: Իսկ բնակիչներն արդեն կսկսեն նույնիսկ կոմունալ ծախսերը հոգալու համար ընկնել վարկային բեռի տակ: