Ժամանակը եկել է

26/11/2011

ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ Գորան Լենմարկերը` անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին, հայտարարել է, թե եկել է հիմնախնդրի կարգավորման ժամանակը: Հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս բանակցային գործընթացը, Լենմարկերն ասել է. «Նախեւառաջ, ես կարծում եմ, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման ժամանակը եկել է: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը պետք է հասարակական քննարկումների թեմա դարձնել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, որպեսզի կայացվելիք վերջնական որոշումը ընդունելի լինի եւ հայ, եւ ադրբեջանցի ժողովուրդների համար: Հակառակ դեպքում` դժվար թե լուծում գտնվի: Իսկ դա նշանակում է, որ վերջ կդրվի ստատուս-քվոյին, եւ կտուժեն մեծ թվով մարդիկ»: