Հավատում է մերձեցմանը

29/11/2011

«Ես հավատում եմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումների մերձեցմանը»,- երեկ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան: Անդրադառնալով ԼՂ հայկական եւ ադրբեջանական համայնքների միջեւ կայանալիք հնարավոր հանդիպմանը, նա ասել է, թե այդ հանդիպումից հետո հնարավոր կլինի շփման գծում նվազեցնել միջադեպերը. «Ես աջակցում եմ կողմերի միջեւ բոլոր հանդիպումներին: Կարծում եմ` ինչքան շատ հանդիպումներ անցկացվեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այնքան ավելի լավ: Հակամարտության առնչությամբ պետք է հասնել ընդհանուր համաձայնության: Եթե կողմերի միջեւ վստահություն լինի, շրջանակային համաձայնագրի առնչությամբ բանակցությունները կավարտվեն եւ հնարավոր կլինի անցնել վերջնական բանակցությունների»: