Նալբանդյանի պատասխանը

26/11/2011

Պաշտոնական այցով Դանիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Արտաքին քաղաքականության ասոցիացիայում տեղի ունեցած միջոցառումից հետո` լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայից հնչող հայտարարություններին, թե` հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ ոչ բոլոր հարցերի շուրջ էր պայմանավորվածություն ձեռք բերվել, ասել է. «Նման հայտարարություններն առնվազն տարակուսանք են առաջացնում. արդյոք Թուրքիան բոլոր համաձայնագրե՞րն է ստորագրում առանց վերջնական համաձայնեցման, կամ ինչո՞ւ է ստորագրում, եթե համաձայն չէ համաձայնագրի բովանդակության հետ»: