Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը երեկ հերթական հայտարարությունն է արել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի առնչությամբ: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ` Քըլըչը հայտարարել է, թե առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման` հայ-թուրքական սահմանը չի բացվելու: «Քանի դեռ չեն ազատագրվել ադրբեջանական հողերը, հայ-թուրքական սահմանը չի բացվելու»,- ասել է թուրք դիվանագետը: