Արդյունքներն ընկճող են

03/12/2011

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը հաջորդ շաբաթ լսումներ է անցկացնելու ղարաբաղյան եւ այլ չկարգավորված հակամարտությունների վերաբերյալ: Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության, «Հակամարտությունները Կովկասում. զարգացման հեռանկարները» խորագրով լսումները տեղի են ունենալու դեկտեմբերի 7-ին: Լսումներին մասնակցելու են վերլուծաբաններ, պաշտոնատար անձինք, ամերիկացի սենատորներ, Կարնեգի հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը եւ այլք: Միջոցառման ժամանակ քննարկվելու են հակամարտությունների հետ կապված ներկայիս իրադրությունը, գործոնները, որոնք խոչընդոտում են դրանց կարգավորմանը, ռազմական գործողությունների վերսկսման լուրջ վտանգի առկայությունը: «Խորհրդային Միության փլուզումից 20 տարի անց չլուծված հակամարտությունները շարունակում են մնալ ամենագլխավոր խնդիրներից մեկը: Չնայած ԼՂ հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ միջնորդությանը` արդյունքներն ընկճող են»,- ասել են կազմակերպիչները: