ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը երեկ ԱԺ ճեպազրույցում հայտարարել է, թե իրենք այժմ աշխատում են ՀՀ կառավարության հրաժարականը պահանջելու դիմումի վրա: «Դիմումը ձեւակերպման վերջնական փուլի մեջ է: Ուզում ենք ուժեղացնել դրա հիմքերը, որպեսզի քաղաքական մեծամասնությունն էլ միանա: Այս տարվա մեջ ձգտում ենք դիմումը ներկայացնել»,- ասել է նա: Իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը …
կարդալ ավելինԴեկտեմբերի 8-ին Ֆրանսիայի Սենատում կազմակերպված «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը. մոռացված հակամարտություն» եւ «ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը» թեմաներով կլոր սեղանի ժամանակ, ըստ ԱՊԱ գործակալության` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բերնար Ֆասյեն (նա տարեվերջին կավարտի իր առաքելությունը Մինսկի խմբում) ներկայացրել է Մինսկի խմբի գործունեության, ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված վերջին տարիների նախաձեռնությունների մասին: «Այսօր սեղանի վրա գտնվող …
կարդալ ավելինՀայաստանի եւ Լիբանանի նախագահների համատեղ ասուլիսում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ առանձնազրույցի ժամանակ անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: «Նշեցի, որ Ադրբեջանը համառորեն փորձում է իսլամական երկրների շրջանակում հակամարտությունը ներկայացնել կրոնական հակասությունների լույսի ներքո: Կարծում եմ, հայ ժողովրդի պատմության եւ նաեւ հակամարտության պատճառներին քիչ թե շատ ծանոթ լինելու դեպքում անհնար է հավատալ նման անհեթեթությանը, …
կարդալ ավելինԿոալիցիոն խմորումները կարծես մոտենում են հանգուցալուծմանը, եւ մեծ է հավանականությունը, որ առաջիկայում կհայտարարվի կոալիցիոն ուժերի` ԱԺ ընտրություններում միասնական ցուցակով հանդես գալու մասին: Բացի այն, որ վերջին օրերին նման տեղեկություններ են ստացվում թե ՀՀԿ-ական, թե ԲՀԿ-ական շրջանակներից, երեկ այդ մասին խոսել են նաեւ կոալիցիոն ուժերի ներկայացուցիչները` կարծես հող նախապատրաստելով դրա համար: «Քաղաքական կոալիցիա հասկացողությունը դա դաշինք …
կարդալ ավելինԸստ քաղաքական շրջանակներում քննարկվող խոսակցությունների` Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր խոշոր խաղացողները մինչեւ 2012թ. փետրվար մտնելու են «լուռ նախապատրաստական շրջան», ինչի պատճառով էլ, թե ընդդիմադիր, թե իշխանական ուժերը փորձում են առաջինը չհրապարակել իրենց նախընտրական ցուցակները: Երեկ նմանատիպ հայտարարություն է արել նաեւ ԱԺ փոխխոսնակ եւ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Առաջիկա ընտրությունների թե՛ ձեւաչափի, թե՛ ընտրացուցակի վերաբերյալ հարցերի …
կարդալ ավելինՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` 2009թ. հունվարից մինչեւ 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում Ոստիկանության ՃՈ տրանսպորտային միջոցների շահագործման համար ՀՀ պետական բյուջեի եւ ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերվել եւ ՃՈ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակներին բաշխելու համար Մ. Օհանյանին է հատկացվել 2.480.720 լիտր բենզին: Նախաքննության նյութերի համաձայն` նույն ժամանակահատվածում ՃՈ պետը …
կարդալ ավելին«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պաշտոնապես չի պատասխանի ընդդիմադիր ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին: ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրենք ոչինչ չունեն ասելու, բացի այն, որ «այդ քաղաքագիտական վերլուծությունը ընդունված է ի գիտություն»: Խաչիկ Գալստյանը տեղեկացրել է, որ Գագիկ Ծառուկյանի` Հայաստան վերադառնալուն պես «նրան զեկուցվել է նրա բացակայության օրերին ներքաղաքական զարգացումների, …
կարդալ ավելինԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը երեկ հայտարարել է, թե այն, որ Ոստիկանությունն այս օրերին թմրանյութեր չի հայտնաբերում «Օրինաց Երկիր» կուսակցության անդամների գրպանում, դա բացառապես ՀՀԿ-ի մեծահոգության դրսեւորում է: «ՀՀԿ-ն հնարավորություն ունի իր քարոզչական մեխանիզմով, հնարավորություններով, բացահայտելու շատ-շատ բաներ, բայց մենք էդպիսի բան չենք անում, մեր գործընկերների հետ նորմալ բարիդրացիական հարաբերությունների մեջ ենք»,- ասել է Մ. …
կարդալ ավելինՈրքան մոտենում են ընտրությունները, այնքան ակտիվանում են ներիշխանական ինտրիգները: Իսկ իշխանության գլխավոր ինտրիգը կոալիցիոն երկու խոշոր ուժերի` Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ առկա կոնֆլիկտն է, որը սկիզբ է առել անցած տարի աշնանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտնի «50+1» հայտարարությունից, եւ բացառված չէ, որ կշարունակվի մինչեւ ընտրություններ: Այս ընթացքում Գ.Ծառուկյանը ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի ճնշմամբ …
կարդալ ավելին«Մարտի 1» հասարակական կազմակերպության նախագահ Ալլա Հովհաննիսյանը, ում որդին` Տիգրան Խաչատրյանը, 2008թ. մարտի 1-ին Երեւանի կենտրոնում սպանված 10 զոհերից մեկն է, զոհերի ծնողների անունից բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: «Թերթերից տեղեկացանք, որ «Ժառանգություն» կուսակցությունը դիմել է կառավարությանը` առաջարկելով 2012թ. բյուջեի նախագծով գումար հատկացնել մարտի 1-ի զոհերի ընտանիքներին: Կառավարությունը մերժել է առաջարկը` պատճառաբանելով, …
կարդալ ավելինԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) վերջին համագումարին, «Ա1+»-ի հետ զրույցում ասել է, թե այս պահին որեւէ կուսակցություն չի ստացել ԵԺԿ անդամագրություն, քանի որ այդ հարցը քննարկվելու է 2012թ. փետրվարին կայանալիք ԵԺԿ նախագահության նիստում: Ն. Զոհրաբյանն ասել է, թե Մարսելից վերադառնալուց հետո պաշտոնական նամակ է ուղարկել Վիլֆրեդ Մարտենսին` խնդրելով …
կարդալ ավելինԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ հայտարարել է, թե Ռուսաստանի «Ժողովրդա-դեմոկրատական միավորման» ղեկավար, 2000-2004թթ. ՌԴ վարչապետ Միխայիլ Կասյանովը դեկտեմբերի 1-5-ը ՌԴ խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության շրջանակներում կազմակերպված հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը «գնում է Մուբարաքի պես, գնում է Չաուշեսկուի պես, Պուտինը գնալու է Քադաֆիի պես, Պուտինը չի մնալու»:
կարդալ ավելինՀայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի համոզմամբ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դիրքային առավելություն ունի եւ ՀՀԿ-ի, եւ ՀԱԿ-ի հանդեպ, եւ առաջիկա ընտրությունների «ինտրիգը» հենց այդ կուսակցությունների մրցակցության մեջ է: «ԲՀԿ-ն ցանկալի է որպես գործընկեր եւ ՀԱԿ-ի, եւ ՀՀԿ-ի համար: ԲՀԿ-ն պետք է շատ կարճատես լինի, որպեսզի չօգտվի իր դիրքային առավելությունից»,- ասել է Հովհաննիսյանը: Սակայն, ըստ նրա` …
կարդալ ավելինԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի կարծիքով` Ջավախքի համար «մենք պետք է պայքարենք այնպես, ինչպես պայքարել ու պայքարում ենք Ղարաբաղի համար»: Նրա խոսքով` Ջավախքի հայաթափումը կործանարար կլինի Հայաստանի համար, քանի որ այդպիսով Հայաստանը կկորցնի իր հյուսիսային «դարպասը»: Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Վրաստան կատարած այցին, Շ. Թորոսյանն ասել է, թե այն …
կարդալ ավելին«ԵԱՀԿ-ն պետք է քննարկի Ղարաբաղի հարցով բանակցությունների խորացման հնարավորությունը` համագործակցության եւ առաջընթացի հասնելու համար»,- երեկ հայտարարել է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկյավիչուսը` ելույթ ունենալով Լիտվայում ընթացող ԵԱՀԿ ԱԳ Նախարարների խորհրդի նիստում: Նույն նիստում ելույթ է ունեցել նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` հայտարարելով. «Ադրբեջանը պատրաստ է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան անհրաժեշտ զիջումների գնալ, ինքնորոշման շրջանակներում»: Ընդգծելով Ադրբեջանի …
կարդալ ավելին«Ժառանգությունը» եթե լուրջ է մոտենում եւ ուզում է պայքարել ԱԺ նախագահի եւ փոխնախագահի ընտրություններին, կարող էին գալ, մեզ հետ խորհրդակցել: Պա՞րզ չէ, որ նրանց դեպքում մասնակցության արդյունքը դատապարտված է: Հետո` իրենք էլ իրենց մեջ խոսում են, որ թեկնածությունն են դրել ամբիոնն օգտագործելու համար: Լավ, բայց հո մենք իրենց ձեռի խաղալի՞քը չենք»,- երեկ մեր թղթակցի հետ …
կարդալ ավելին«Առաջին հերթին ուզում եմ ասել, որ այս հարցին մենք կանդրադառնանք, երբ շտաբի աշխատանքների վերաբերյալ ՀՀԿ գործադիր մարմինը եւ խորհուրդը որոշում կայացնեն: Դեռեւս այդպիսի որոշում մենք չունենք»,- երեկ ԱԺ-ում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե ինքը մասնակցո՞ւմ է կուսակցության շտաբի ձեւավորման աշխատանքներին: Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱԺ նախկին նախագահ Հովիկ …
կարդալ ավելին«Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը կողմերից պահանջում է փոխադարձ վստահություն»,- հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան` ընդգծելով, որ հակամարտության կարգավորումը լիովին լուծելի առաջադրանք է: «Մինսկի խմբի համանախագահները պետք է շարունակեն նախագահների հետ հանդիպումները»,- ասել է Բրայզան` հույս հայտնելով, որ առաջիկայում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: «Համանախագահներն աշխատում են քաղաքական մթնոլորտը եւ կողմերի միջեւ վստահությունը …
կարդալ ավելինԵրեկ խորհրդարանում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ Կառավարության պատասխանատվության մասին» հարցապնդումը, որով ՀՅԴ-ն ՀՀ նախագահին ԱԺ-ի կողմից առաջարկում է քննարկել ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: «Մեր կառավարությունը չունի առագաստանավ, հետեւաբար չգիտի, թե ո՞ր ճանապարհով է գնում, կառավարությունն իր գործողություններում չունի հստակություն, թե ինչի՞ց է մեզ պաշտպանում, եւ ո՞ւր է մեզ …
կարդալ ավելինԵվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել է մասնակցելու այսօր կայանալիք Եվրոպական երկրների ու կառավարությունների ղեկավարների գագաթաժողովին: Հրավերի մասին Մարտենսը հայտարարել է ԵԺԿ կոնգրեսի առաջին լիագումար նիստում ունեցած ելույթի ընթացքում: «Այսօրվանից Դուք Ձեզ կարող եք համարել Եվրոպական ժողովրդական կուսակցության մեծ ընտանիքի անդամ»,- դիմելով ՀՀ նախագահին` ասել է նա ու ելույթից …
կարդալ ավելին