քաղաքականություն

«Խորհուրդը լուծարելուց առաջ կարող էին ինձ հարցնել, թե ինչո՞ւմն է բանը»,- ասում է Ռոբերտ Ամիրխանյանը

22.12.2011

Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Գ. Ծառուկյանը որոշում է կայացրել լուծարել մշակույթի աջակցման խորհուրդը: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ծառուկյանի կողմից մշակութային խորհուրդ էր ստեղծվել եւ մշակութային ծրագրերի համար հատկացվել էր 100 մլն դրամ: «Դեռեւս հունիս ամսին Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր մշակույթի …

կարդալ ավելին

Բարձրաստիճան պաշտոնյաների մատը խառն է

22.12.2011

ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում քրեական գործ է հարուցվել «Գապբնակշին» ՍՊ ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանի կողմից խարդախություն կատարելու դեպքի առթիվ: Երեւանի Բուզանդի փողոցի մի խումբ բնակիչների դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արամի փողոցին հարող հատվածից 3000 քմ մակերեսով տարածքն օտարման գոտի ճանաչելու եւ «Գապբնակշին» ՍՊԸ-ին հատկացնելու վերաբերյալ ՀՀ կառավարությունը 2004թ. …

կարդալ ավելին

Վեց ամիս անց

20.12.2011

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեջադը Հայաստան կայցելի դեկտեմբերի վերջին: Այդ մասին երեկ հայտարարել է Իրանի նախագահական գրասենյակի միջազգային հարցերով դեպարտամենտի ղեկավար Մոհամադ Ռեզա Ֆորքանին: Նա նշել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Մահմուդ Ահմադինեջադի հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են երկկողմանի հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող խնդիրներ: Հիշեցնենք, որ Մ. Ահմադինեջադը Հայաստան պետք է …

կարդալ ավելին

Հիբրիդային` ճակատագրով

20.12.2011

Բրիտանական «Էկոնոմիստ» հեղինակավոր պարբերականի հետազոտական ընկերությունը (The Economist Intelligence Unit) հրապարակել է «Ժողովրդավարական ինդեքս-2011» զեկույցը, որում ընդգրկված 165 երկրների շարքում Հայաստանը 2011թ. կրկին դասվել է հիբրիդային ռեժիմ ունեցող պետությունների շարքում` զբաղեցնելով 111-րդ հորիզոնականը: 2010 թ. Հայաստանը գտնվում էր 109-րդ հորիզոնականում: «Անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանում ժողովրդավարության ուղղությամբ որեւէ փոփոխություն չի արձանագրվել»,- նշված է «Էկոնոմիստի» զեկույցում, …

կարդալ ավելին

Երեքը ստորագրել են

20.12.2011

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստին: Հայաստանն այդ կազմակերպությունում 2003 թվականից ունի դիտորդի կարգավիճակ: ՀՀ նախագահը երեկոյան Կրեմլի Մեծ պալատում մասնակցել է նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի անունից տրված հանդիսավոր ընդունելությանը, որը նվիրված է ԱՊՀ 20-ամյակին: Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի ղեկավարները …

կարդալ ավելին

ՀԱԿ-ը կապ չունի հեղափոխության հետ

20.12.2011

Անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` ԲՀԿ-ի հետ համագործակցելու վերաբերյալ հրապարակային քաղաքագիտական վերլուծությանը, Շանթ Հարությունյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է. «Ենթադրենք` համագործակցեցին, ու ՀԱԿ-ը, եթե պետք է ԱԺ-ում 10 տեղ ունենա, համագործակցելու դեպքում` 20-ն ունեցավ, հետո՞: ՀԱԿ-ը երկու տարի ՀՀԿ-ին համագործակցության կոչ էր անում` չստացվեց, հիմա էլ կոալիցիոն մյուս գործընկերոջն են կոչ անում: Ոչ մի …

կարդալ ավելին

ՀՀԿ ցուցակը` փետրվար-մարտին

20.12.2011

ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարել է, թե ՀՀԿ-ում դեռեւս ընտրությունների վերաբերյալ որեւէ հարց չի քննարկվել: «Հավանաբար փետրվար-մարտին կլինի կուսակցության համագումարը, որտեղ կընտրվի ղեկավար մարմին, որից հետո միայն կներկայացվեն ՀՀԿ ընտրական ցուցակն ու թեկնածուները»,- ասել է նա: Հարցին, թե իր կարծիքով, ԲՀԿ-ն հաջորդ նախագահական ընտրություններում կպաշտպանի՞ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, հաշվի առնելով, որ ԲՀԿ առաջնորդը …

կարդալ ավելին

Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունի

20.12.2011

Աշխատանքից ազատվել է ՊՆ ռազմական ոստիկանության (ՌՈ) պետ Արամ Տեր-Սահակյանը, ով այդ պաշտոնում էր նշանակվել Վովա Գասպարյանի` ՊՆ փոխնախարար նշանակվելուց հետո: Ըստ մեր տեղեկությունների` օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն (ՊՆ) այդ պաշտոնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին է ներկայացրել նոր թեկնածուի` ՊՆ Վերահսկիչ վարչության պետ Արմեն Սահակյանի անունը: Ի դեպ, ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը …

կարդալ ավելին

ԲՀԿ-ն՝ Ազատության հրապարակո՞ւմ

20.12.2011

«ՀԱԿ-ին այսօր պետք է օր առաջ հստակեցնել ԲՀԿ-ի դիրքորոշումը: Եթե այսօր ԲՀԿ-ն որոշում է միայնակ գնալ ընտրությունների, ապա կընկնի ՀՀԿ-ի իշխանության հալածանքի տակ: Եվ դա այսօրվանից արդեն մենք զգում ենք: Թող ընկնի: Եվ դա կարող է թուլացնել կամ չթուլացնել ԲՀԿ-ին: Այսինքն` պետք է սկսվի ՀՀԿ-ԲՀԿ կռիվը: Թող օր առաջ սկսվի»,- մեկնաբանելով ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում ԲՀԿ-ի …

կարդալ ավելին

Բառադի զրույց

20.12.2011

«Մեր ժողովուրդը այս տարի ականատես կլինի բոլորովին նոր տիպի ընտրությունների»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը` նշելով, որ Ընտրական օրենսգիրքը չի ստեղծվել հապշտապ, եւ հավանության է արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից: Նրա հետ բանավիճող ՀԱԿ ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը հակադարձել է` ասելով, որ չի կարող լինել աննախադեպ արդար ընտրություններ կազմակերպված այն մարդկանց կողմից, …

կարդալ ավելին

Շտաբ չունե՞ն

20.12.2011

ՀԱԿ ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե ՀՀԿ-ն ապօրինի կերպով նախընտրական շտաբ է ձեւավորել այն դեպքում, երբ, ըստ ԸՕ-ի` համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող թեկնածուները, կուսակցական դաշինքները նախընտրական շտաբ կարող են ձեւավորել միայն ընտրությունների օրը նշանակելուց հետո: Ի պատասխան, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանն ասել է. «Ո՞վ է ասել, որ նախընտրական շտաբ ենք ձեւավորել»: …

կարդալ ավելին

Դեգրադացիայով` դեպի ԵվրԱզԷս

20.12.2011

Երեկ «Նոր Ժամանակներ» կուսակցության վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ` ուղղված երեկ Մոսկվա մեկնած Հայաստանի պատվիրակությանը: Հաղորդագրության մեջ ասված է. «Սույն թվականի դեկտեմբերի 19-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունենալու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, ԱՊՀ կազմավորման 20-ամյակին նվիրված` ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, ինչպես նաեւ ԵվրԱզԷս-ի միջպետական խորհրդի նիստը, որտեղ …

կարդալ ավելին

«ԲՀԿ-ին դրդեցինք մնալ առանձին քաղաքական ուժ»,- ասում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը

20.12.2011

– Ինչպե՞ս եք գնահատում վերջին հանրահավաքի ժամանակ ԲՀԿ-ի հետ կապված` ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը: Դա ի վերջո վերլուծությո՞ւն էր, թե՞ ԲՀԿ-ին ուղղված համագործակցության առաջարկ: – Խորհրդարանական ընտրությունների են գնում երեք հիմնական ուժեր` Հանրապետականը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ ՀԱԿ-ը: Մնացած ուժերը էական դեր չեն խաղում: Իշխանությունը կարող է փորձել նրանցից որեւէ մեկին ինչ-որ դեր տալ, …

կարդալ ավելին

«Շարժումները չեն կարող վախկոտ մարդիկ ղեկավարել»

20.12.2011

– Ըստ «Էկոնոմիստի»` 2010թ. համեմատ այս տարի ՀՀ-ում ժողովրդավարության առումով որեւէ փոփոխություն չի արձանագրվել, եւ ՀՀ-ն դարձյալ դասվել է հիբրիդային ռեժիմ ունեցող երկրների շարքին: Ձեր կարծիքով` որքանո՞վ է այս գնահատականը համապատասխանում իրականությանը: – Արտասահմանյան կազմակերպությունների, հանդեսների կողմից տրված նման գնահատականներն ինձ քիչ են հետաքրքրում: Ավելի շատ ես դրանք ընդունում եմ ի գիտություն, որովհետեւ նրանց չափանիշները …

կարդալ ավելին

Ոչ մի դույլ ջուր՝ թշնամու ջրաղացին

20.12.2011

Եզրափակվում է Քրիստոսի ծնունդից հետո 2011-րդ տարին: Տարին նախընտրական է, եւ քաղաքական իրադարձություններն էլ առավել հաճախ հենց այդ տրամաբանությամբ դասավորվեցին: Քաղաքական տարվա դրական զգացողություններ պարգեւող միակ իրադարձությունը, թերեւս, քաղբանտարկյալների ազատ արձակումն էր: Իսկ մնացյալը` թերասացություններ, ինտրիգներ, փոխադարձ «բացահայտումներ», վաղուց ծանոթ եւ ցածրորակ կրքերի ցուցադրության շարքից էր: «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ Թաթուլ Հակոբյանի եւ Ռազմավարական եւ ազգային …

կարդալ ավելին

11 ճյուղեր քաշվեցին

20.12.2011

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ մասնակցել է Հայրենական ապրանք արտադրողների միության ընդլայնված նիստին: Ողջունելով մասնակիցներին` վարչապետը նշել է. «Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությունից բխող բոլոր որոշումներն իրականացվելու են կառավարություն-մասնավոր հատված համագործակցությամբ ստեղծվող վարչապետին կից խորհրդի համակողմանի քննարկումների արդյունքում: Ձեւավորելու ենք մասնավոր հատվածի հետ համագործակցության նոր պլատֆորմ, որի միջոցով էլ ապահովելու ենք մեր որոշումների լեգիտիմությունը: Վարչապետին կից խորհրդի …

կարդալ ավելին

«Ջոսը» վաճառվո՞ւմ է

17.12.2011

Մեր տեղեկություններով` Երեւանում գտնվող «Ջոս» («Jose») ռեստորանային համալիրի սեփականատեր Մհեր Ավետիսյանը ցանկանում է 12 մլն դոլարով վաճառել համալիրը: Հիշեցնենք, որ վերջինս Արարատյան հայրապետական թեմի փոխանորդ, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի այն սանիկն է, ով իր կնքահորը «Բենթլի» մակնիշի թանկարժեք ավտոմեքենա էր նվիրել: Իհարկե, օրերս Կճոյանը, կամ, ինչպես ֆեյսբուքահայությունն է նրան կոչում` «Բենթլի Սամոն», մամուլում հերքել էր տեղեկությունը, …

կարդալ ավելին

Բա Հայաստա՞նը

17.12.2011

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի օգնական Էրիկ Ռուբինը երեկ հայտարարել է, թե դեռեւս հայտնի չէ` կոնկրետ երբ է Հ. Քլինթոնը մեկնելու Վրաստան: Սակայն Վրաստանի ընդդիմադիր «Մեր Վրաստանը-Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդներից Իրակլի Ալասանիան երեկ «Diplomatic Courier»-ին տված հարցազրույցում ասել է, որ Հ. Քլինթոնը Վրաստան է այցելելու 2012թ. սկզբին: ԱՄՆ պետքարտուղարը 2010 թվականի ամռանը Հարավային Կովկաս իր այցելության …

կարդալ ավելին

Ճարդ ի՞նչ

17.12.2011

«ՀՔԴՄ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններում սատարելու է ՀՀԿ-ին»,- երեկ այդ մասին հայտարարել է ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը` հավելելով, որ 2013թ. նախագահական ընտրություններին իր կուսակցությունը սատարելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ըստ նրա, կուսակցության այս որոշումը պայմանավորված է նաեւ նրանով, որ ՀՀԿ-ն դիմել էր Եվրոպական ժողովրդական կուսակցությանը` որպես դիտորդ անդամակցության հայտ ներկայացնելու եւ նրա արժեքները յուրացնելու …

կարդալ ավելին

Խոստումներ` քաջարանցիներին

17.12.2011

Երեկ Սյունիքի մարզի Քաջարան գյուղում ՀՀ կառավարության պատվիրակության մասնակցությամբ շուրջ երկու ժամ խորհրդակցություն է անցկացվել Քաջարան գյուղի հողերը հանքարդյունաբերությանը տրամադրելու թեմայով: Մեր տեղեկություններով` խորհրդակցության ժամանակ որեւէ որոշում չի կայացվել, սակայն պատվիրակությունը խոստացել է գյուղացիների դժգոհությունները ներկայացնել ՀՀ կառավարություն, եւ որոշում ընդունելիս հաշվի առնել գյուղացիների շահերը: Հիշեցնենք, որ նախօրեին Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը «տեղի իշխանությունների ճնշումների» …

կարդալ ավելին