«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը համոզված է, որ Էթիկայի հանձնաժողովը բուտաֆորիա է, որը Հայաստանում իր տեսակով կլինի երկրորդը` Հանրային խորհրդից հետո: Նրա խոսքով, սա իմիտացիա է, եւ եթե մինչ այս Հանրային խորհրդի միջոցով ներկայանում էինք որպես հանրային ազգ, հիմա էլ էթիկայի հանձնաժողովի միջոցով ներկայանում ենք որպես էթիկական ազգ: Ա. Սեդրակյանի խոսքով` նման հանձնաժողովներով հնարավոր …
կարդալ ավելինԿարծես թե սկսում են ուրվագծվել ապագա խորհրդարանում իշխանական ուժերի վերադասավորվածության եւ ընդգրկվածության չափաբաժինները: Այլեւս ակնհայտ է, որ ԱԺ ընտրություններին իշխանության մաս կազմող հիմնական երկու կուսակցությունները` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) եւ «Բարգավաճ Հայաստանը» (ԲՀԿ) մասնակցելու են առանձին ցուցակներով: Այլ հարց է «Օրինաց երկիրը» (ՕԵԿ), որի ձեռքը բառիս բուն իմաստով կրակն են ընկել իշխանությունները: Այն իմաստով, որ …
կարդալ ավելինՄիջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը bs-kavkaz.org-ին տված հարցազրույցում` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, ասել է. «Կարծում եմ, ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում լավագույն տարբերակը ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկն է: Այսինքն` ԼՂ-ին միջանկյալ կարգավիճակի եւ անվտանգության երաշխիքի տրամադրումը: Լեռնային Ղարաբաղը երկար տարիներ ապրել է արտաքին աշխարհից մեկուսացած, միակ կապող օղակը եղել է Հայաստանը: ԼՂ-ում առկա …
կարդալ ավելինՀՀԿ-ն ցանկանում է 2007թ. ԲՀԿ-ի ստացած ձայները 2012թ. թողնել անփոփոխ: Այն դեպքում, երբ այս 5 տարիների ընթացքում ՀՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ ձայները նվազել են` երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակի պատճառով, իսկ ԲՀԿ-ն այս ընթացքում կարողացել է մեծացնել իր ընտրազանգվածը` ֆինանսական լուրջ միջոցներ ծախսելով` գյուղացուն սերմացու, պարարտանյութ բաժանելով, ուսանողներին կրթաթոշակներ տալով, անվճար բուժօգնություն ցուցաբերելով: Այլ խնդիր է, թե …
կարդալ ավելինՈրոշ տեղեկությունների համաձայն` ՀՀԿ-ն ծանր մտորումների մեջ է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՕԵԿ-ի մասնակցության հետ կապված: Ներքին հարցումներով պարզել են, որ ՕԵԿ-ը շատ ցածր վարկանիշ ունի եւ ընտրություններին չի կարողանա հաղթահարել անհրաժեշտ 5 տոկոսի շեմը: Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ում նույնիսկ մտածում են, թե ինչպես հնարավոր կլինի ՕԵԿ-ին անցկացնել հաջորդ գումարման ԱԺ` առանձի՞ն, թե՞ իրենց հետ միասնական ցուցակով: …
կարդալ ավելինԵԽ ԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը երեկ Ազգային ժողովում խմբակցությունների հետ հանդիպումների ժամանակ իրեն բավական տարօրինակ է պահել: Հատկապես խորհրդարանական ընդդիմության` «Ժառանգություն» եւ «Դաշնակցություն» խմբակցությունների հետ հանդիպելիս նա շատ անհանդուրժող կեցվածք է ընդունել: Չի ցանկացել խոսել այս խմբակցությունների անդամների կողմից առաջիկա ընտրությունների շուրջ բարձրացրած խնդիրներից, այն դեպքում, երբ օրեր շարունակ հրապարակվող հաղորդագրություններում նշվում էր, …
կարդալ ավելինՄիջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը պատասխանելով bs-kavkaz.org-ի թղթակցի` հայ-թուրքական հարաբերությունների մասին հարցին` ասել է, թե Բաքվում համոզված են, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է ԼՂ հակամարտության պատճառով եւ չի բացի այն, քանի դեռ Հայաստանը ԼՂ-ից չի հանել իր զորքերը: «Արձանագրություններն, իրոք, շատ ընդդիմադիրներ ունեն ինչպես հայ եւ թուրք ընդդիմությունում, այնպես էլ …
կարդալ ավելինՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկվա ասուլիսում` անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող բանակցային գործընթացին, հայտարարել է, թե ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման գործընթացում 2011թ. վերահաստատել է վերջին տարիներին արձանագրված Հայաստանի ու միջազգային հանրության դիրքորոշումների ներդաշնակությունը, իսկ տեղի ունեցած զարգացումներն էլ, ըստ նրա` հիմնավորել են ընտրված մարտավարության ճշմարտացիությունն ու արդյունավետությունը: Նալբանդյանի դիտարկմամբ` դրա ապացույցն էին մարտի 5-ին Սոչիում …
կարդալ ավելինՍյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իրեն պատկանող «Գեղվա ձոր» հանքավայրի աշխատակիցների 5-6 ամսվա աշխատավարձերի պարտքը մասամբ մարել է դեկտեմբերին: Աշխատակիցներից մեկի փոխանցմամբ` իրենց համար սովորական երեւույթ է դարձել տարվա ընթացքում երկու անգամ աշխատավարձ ստանալը: «Մենք գիտենք` մեր մարզպետը: Մենք իրա հետ լոտո ենք խաղում»,- աշխատավարձերի յուրօրինակ վճարման մասին ասաց աշխատակիցը` նշելով, որ այս պահին հանքի աշխատակիցներն …
կարդալ ավելինՀԱԿ-ը եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը երեկ ԵԽ ԽՎ-ում ՀՀ հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել են մարտի 1-ի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության զեկույցին: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը եւ ՀԱԿ պետաիրավական հանձնախմբի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել են Կոնգրեսի դիտարկումները ՀՔԾ զեկույցի բացթողումների ու թերացումների վերաբերյալ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՔԾ-ի կողմից մարտի 1-ի սպանությունների, …
կարդալ ավելինԵվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգն իր` «Արդարադատության եւ մարդու իրավունքների պաշտպանությունը Թուրքիայում» զեկույցում` անդրադառնալով լրագրողների դեմ բռնության դեպքերին, մասնավորապես` դաժան սպանությունների մասին, կոչ է արել համապատասխան մարմիններին` բացահայտել ոչ միայն սպանություն կատարողներին, այլեւ նրանց, ովքեր պատվիրել են սպանել: Իր ծավալուն զեկույցում Համարբերգն ընդգծել է, որ ԵՄ-ն շարունակում է ուշադրությամբ հետեւել Հրանտ Դինքի սպանության …
կարդալ ավելինԱմիրյան 4/14, 4/16, 4/18, 4/20, 4/22, 4/24 հասցեներում գրանցված բնակիչները դիմել են Սերժ Սարգսյանին «Մեծարգո Պարոն նախագահ, մենք լինելով պետական կարիքների համար իրացվող տարածքի բնակիչներ (համաձայն ՀՀ կառավարության թիվ 399-ն 04.03.2004 թ. եւ 909գն 17.06.2004թ. որոշումների), 2005թ. գարնանը ստիպված էինք (այլ առաջարկ` առեւտրային տարածք, բնակարան, մեր առեւտրային տարածքների շուկայական արժեքը, մեր բնակարանների շուկայական արժեքը, ինչը …
կարդալ ավելինՎերջերս մի նյութ ընկավ աչքովս` «Սփյուռքահայ մտավորականները պատրաստ են ստորագրել Ազնավուրի խոսքերի տակ» վերնագրով: Հետաքրքիր է, թե ովքե՞ր են այդ մտավորականները, որ մինչեւ այսօր լուր չունեին, թե Հայաստանը, այս էլ արդեն քսա՛ն տարի, հայաթափության ամենանենգ ծրագիրն է իրականացնում չեկիստական Ռուսաստանի աջակցությամբ ու ծրագրով: Եվ անպայման պետք է Ազնավուրն ասեր կամ հերքեր (որովհետեւ սա էլ առեղծված …
կարդալ ավելինԵրեկ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրով գնդապետ Արամ Տեր-Սահակյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից: Այդ պաշտոնում է նշանակվել գնդապետ Արմեն Սահակյանը` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով: Ս. Սարգսյանի մեկ այլ հրամանագրով դադարեցվել են Արա Բաբայանի լիազորությունները ՀՀ վարչական դատարանի դատավորի պաշտոնում: Արա Բաբայանը նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր: Այդ …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով` արդեն մեկ շաբաթ է` աշխատանքի չի գնում ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում քրեական գործ է հարուցվել «Գապբնակշին» ՍՊ ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանի կողմից խարդախություն կատարելու դեպքի առթիվ: Այս ընկերության բաժնետերերն են Գագիկ Պապոյանը եւ Սիմոն Աղազարյանը: Նրանք 2004-2011թթ. ընթացքում խոշոր …
կարդալ ավելինՀայ ազգային կոնգրեսի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը որոշում է կայացրել առաջադրել իր թեկնածությունը 2012 թվականի փետրվարի 25-ին կայանալիք Հրազդանի քաղաքապետի ընտրություններում: Այդ մասին հայտնի է դարձել երեկ` իր համախոհների հետ Հրազդանում կայացած նիստից հետո: Միքայելյանը հայտարարել է, որ քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու որոշումը կայացրել է Հրազդանի բնակիչների հորդորներով:
կարդալ ավելին«Ես հարգում եմ մեր թուրք բարեկամների տեսակետները` այն մեծ երկիր է, մեծ քաղաքակրթություն է, եւ նրանք էլ պետք է հարգեն մեր տեսակետները»,- երեկ նման հայտարարություն է արել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին` անդրադառնալով նախօրեին ֆրանսիական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունումից հետո թուրքական կողմից հնչած կոշտ գնահատականներին: Այդ մասին Սարկոզին ասել …
կարդալ ավելին«Իշխանությունների նախընտրական ծրագրային դրույթների եւ փաստացի ստացված արդյունքների միջեւ առնվազն 70 տոկոս շեղում կա: Իսկ դրա առարկայական դրսեւորումը բնակչության կենսամակարդակի անկումն է, արտագաղթի աճող տեմպերն են, երկրում ձեւավորված սոցիալ-հոգեբանական չափազանց ծանր հոգեվիճակը, ստվերայնության բարձր մակարդակը, տնտեսության մենաշնորհացման եւ գործազրկության բարձր աստիճանը»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով իշխանությունների նախընտրական …
կարդալ ավելինԵրեկ աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի թիմի եւս մի քանի անդամներ` ԱԺ նախագահի իրավական հարցերով խորհրդական Արփինե Հովհաննիսյանը, ԱԺ նախագահի օգնական Գեորգի Մուրադյանը, ԱԺ նախագահի ռեֆերենտներ Նվարդ Վարդանյանը եւ Նարե Դանիելյանը: Ի դեպ, վերջին 2 աղջիկները բուհերից մեկի մագիստրանտներ են, որոնք ձեւակերպվելով որպես ռեֆերենտներ, անհասկանալի է, թե ինչու` ստացել են …
կարդալ ավելին«Վրաստանը կարող է հպարտանալ վերջին 20 տարիներին ունեցած ձեռքբերումներով, երբ ձերբազատվեց կոմունիզմից եւ ընտրեց ժողովրդավարության ուղին»,- ԽՍՀՄ-ի փլուզման 20-ամյակի կապակցությամբ իր նախաամանորյա տեսաուղերձում հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը: «Ժողովրդավարության կատարելագործումը շատ բարդ աշխատանք է: Ամերիկյան ժողովուրդը 200 տարի շարունակ փորձում է կատարելագործել իր ժողովրդավարությունը: ԱՄՆ-ը ջանքեր չի խնայում Վրաստանին աջակցելու հարցում: Վրաստանի անկախացումից …
կարդալ ավելին