Կարող է հպարտանալ

24/12/2011

«Վրաստանը կարող է հպարտանալ վերջին 20 տարիներին ունեցած ձեռքբերումներով, երբ ձերբազատվեց կոմունիզմից եւ ընտրեց ժողովրդավարության ուղին»,- ԽՍՀՄ-ի փլուզման 20-ամյակի կապակցությամբ իր նախաամանորյա տեսաուղերձում հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը: «Ժողովրդավարության կատարելագործումը շատ բարդ աշխատանք է: Ամերիկյան ժողովուրդը 200 տարի շարունակ փորձում է կատարելագործել իր ժողովրդավարությունը: ԱՄՆ-ը ջանքեր չի խնայում Վրաստանին աջակցելու հարցում: Վրաստանի անկախացումից ի վեր այդ երկրին ցուցաբերած ամերիկյան օգնության ծավալը գերազանցել է 3 միլիարդ դոլարի սահմանագիծը: Դրանից 1 միլիարդ դոլարը բաժին է ընկնում 2008 թվականի հետպատերազմյան շրջանին: Վրաստանի ու ԱՄՆ-ի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմում է ավելի քան 2.2 միլիարդ դոլար»,- ասել է Բասսը` ավելացնելով, որ 2012 թվականի մարտի 24-ին հանդիսավոր կերպով նշվելու է Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: