Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը bs-kavkaz.org-ին տված հարցազրույցում` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, ասել է. «Կարծում եմ, ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում լավագույն տարբերակը ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկն է: Այսինքն` ԼՂ-ին միջանկյալ կարգավիճակի եւ անվտանգության երաշխիքի տրամադրումը: Լեռնային Ղարաբաղը երկար տարիներ ապրել է արտաքին աշխարհից մեկուսացած, միակ կապող օղակը եղել է Հայաստանը: ԼՂ-ում առկա է գործող կառավարություն, զարգացող տնտեսություն, այդ պատճառով միջանկյալ կարգավիճակը նրան արտաքին աշխարհի հետ շփման, ներդրումներ գրավելու հնարավորություն կընձեռի»: