քաղաքականություն

Պատվիրակ, պատվիրակ…

24.12.2011

Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ՀՀԿ-ի Կենտրոն տարածքային կազմակերպության Ամիրյան շրջանային կազմակերպության «Ամիրյան-1» սկզբնական կազմակերպության ժողովին, որի օրակարգում եղել է ՀՀԿ 13-րդ համագումարի պատվիրակների ընտրության հարցը: Ժողովը քվեարկության արդյունքում Տիգրան Սարգսյանին ընտրել է համագումարի պատվիրակ: Հետաքրքիր է, որ այդ մասին հաղորդագրություն է տարածել ոչ թե ՀՀԿ մամլո ծառայությունը, այլ Կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ …

կարդալ ավելին

Հայ-իրանական

24.12.2011

Երեկ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: Նախագահի նստավայրում, Իրանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Մ. Ահմադինեջադի առանձնազրույցը, որին հաջորդել են երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Ինչպես տեղեկացնում են նախագահի մամլո գրասենյակից, դրանից հետո տեղի է ունեցել մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության …

կարդալ ավելին

Ով ավելի մեծ սուտ ասի…

24.12.2011

Հանրապետական կուսակցության 2007թ. նախընտրական ծրագրում, բազմաթիվ ոլորտներում բազմաթիվ բարեփոխումներ, զարգացումներ նախատեսելուց հետո, նշված է, թե «առաջարկվող ծրագրի իրականացումը պետք է ապահովի Հայաստանի անցումը որակապես նոր մակարդակի, որը բնութագրվում է շարունակաբար զարգացող տնտեսությամբ, արդյունավետ կառավարման համակարգով, պաշտպանված, արժանապատիվ ապրող ժողովրդով, կայացած քաղաքացիական հասարակությամբ, որին բնորոշ կլինեն բազմակարծությունը, հանդուրժողականությունը, արդարադատությունը ու համերաշխությունը»: Այս բազմաբնույթ ծրագրերի իրականացման արդյունքում …

կարդալ ավելին

Նոր արձագանքներ

24.12.2011

Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունումից ընդամենը մի քանի ժամ անց պաշտոնական Անկարան հայտարարել է, թե սառեցնում է Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցությունն ու անորոշ ժամանակով ետ կանչում Փարիզից իր դեսպանին: «Սա պատժամիջոցների առաջին փուլն է միայն»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, ընդգծելով` Թուրքիան պատրաստ է է՛լ ավելի սրել հարաբերությունները, եթե օրինագիծը …

կարդալ ավելին

Օլիգարխիկ կամ ժողովրդավարական տարի

24.12.2011

Անցնող տարվա ամենադրական զարգացումը ՀԱԿ-ի եւ ՀՀԿ-ի երկխոսությունն էր: Երեկ կայացած ասուլիսում նման հայտարարություն է արել Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: «Երկխոսությունը կարեւոր է, որովհետեւ նախ` մենք կարիք ունենք երկխոսության, երկխոսությունը պետք է չընդհատվի: Երկրորդ` դա բերեց ընդդիմության դերի բարձրացմանը: Յուրաքանչյուր երկրում հզոր ընդդիմությունը կարեւոր է եւ հասարակության, եւ իշխանության համար»,- ասել է Կիրակոսյանը` …

կարդալ ավելին

Դրական կանխատեսումներ չկա՞ն

24.12.2011

Ամեն անգամ տարեվերջին փորձում ենք, այսպես ասած` ի մի բերել անցնող տարին, եւ գրեթե նույն սպասելիքներով ու ձգտումներով դիմավորել գալիք տարին: 2011թ. մամուլը, կարծես, դարձավ քաղաքական ուժերի քաղաքական պայքարի հարթակ: Քաղաքական գործիչները, կուսակցություններն իրար հակադարձելու, հարվածելու լավագույն միջոց ընտրեցին տպագիր եւ էլեկտրոնային մամուլը: Իսկ թե դա ի՞նչ անդրադարձ ունեցավ մամուլի վրա, որքանո՞վ տուժեց այն, 2012թ. …

կարդալ ավելին

Վիշապի տարի՝ առանց Լանցելոտի

24.12.2011

21-րդ դարի երկրորդ դեկադան դիմավորում ենք նույն կերպ, ինչ նախորդ տասնամյակները, հարյուրամյակները: (Չհիմնավորված պատասխանատվություն վերցնեմ եւ ասեմ` ինչպես նախորդ հազարամյակները): Այսինքն` անմիաբան: Խոսքը, հասկանալի է, քաղաքական հայացքների, գաղափարների միատարրության մասին չէ: Այլ այն անհանդուրժողականության, որ տարեցտարի ավելի է սրվում եւ կարծես արդեն քրոնիկ է դարձել: Դժվար է ասել, որ Հայաստանում կան երկու տասնյակից ավելի կուսակցություններ, …

կարդալ ավելին

Ովքե՞ր են հայերի թշնամիները…

24.12.2011

Ֆրանսիայի Ազգային ժողովի քվեարկությունից դեռ 24 ժամ չանցած հայկական մթնոլորտը լցվեց տարօրինակ դատողություններով, որպիսիք երկար ժամանակ չէին լսվում մեր իրականության մեջ: Խոսքը վերաբերում է համացանցային հրապարակումներին եւ ֆեյսբուքային, ավելի քան աշխույժ, երբեմն էլ` ծայրահեղությունների հասնող հայտարարություններին, անհանգստություններին եւ Մարդու իրավունքի պաշտպանության խնդիրներին: Հարցեր, որոնք ընդհանրապէս մոռացության էին տրված: Ես շտապեցի հորս` գրող, հասարակական եւ քաղաքական …

կարդալ ավելին

Առանձին ցուցակով

22.12.2011

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ իր կուսակցությունը չի փոխել առաջիկա խորհրդարանական ընտրություններին միայնակ մասնակցելու իր դիրքորոշումը: «Ո՛չ մեր կուսակցությունում, ո՛չ կոալիցիայում միասնական ցուցակի վերաբերյալ քննարկումներ չեն եղել: Ես չեմ հասկանում, թե միասնական ցուցակի թեման ինչո՞ւ է դրվել շրջանառության մեջ»,- ասել է Ն. Զոհրաբյանը` վկայակոչելով ԲՀԿ …

կարդալ ավելին

Քաղաքական առեւտուր

22.12.2011

«Քաղաքական ուժն ինչի՞ վրա պիտի առեւտուր անի: Քաղաքական, տնտեսական դիվիդենտների բաժանման շուրջ, չէ՞: Կուսակցությունները գործող իշխանություններից հետո դարձել են հասարակությանն ապակողմնորոշող երկրորդ հիմնական մեխանիզմները: Ասում են մի բան, անում են մեկ այլ բան: Եվ հիմա անիմաստ է դրանց բաժանել ընդդիմադիրի կամ իշխանամետի ուժերի»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է Ռազմավարական ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն …

կարդալ ավելին

Պատերազմը ելք չէ

22.12.2011

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Այս մասին երեկ Երեւանում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն: «Պատերազմը երբեք չի կարող ելք լինել: Նույնիսկ Ադրբեջանի համար պատերազմը խելամիտ որոշում չէ: Նոր պատերազմը մղձավանջ է, նոր արյունահեղություն, փախստականներ»,- ասել է նա:

կարդալ ավելին

Լիսկայի փեսան` 8-րդ հիվանդանոցի տնօրե՞ն

22.12.2011

Մինչ Facebook սոցիալական ցանցում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան պահանջում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) հրաժարականը` կնոջ նկատմամբ բռնություն կիրառելու համար, որի առթիվ ստորագրահավաք է սկսվել, երեկ համառ խոսակցություններ էին պտտվում, թե մարզպետի փեսան (դստեր ամուսինը) դառնալու է Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի գլխավոր-բժիշկը կամ տնօրենը: Նշենք, որ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի …

կարդալ ավելին

«Մեկ ռեպորտաժի» սկզբունքով

22.12.2011

Այսօր Ֆրանսիայի Ազգային ժողովը քննարկելու է Ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծը: Մեծ է հավանականությունը, որ այն կհաստատվի։ Այդ մասին երեկ հայտարարել է նաեւ Ֆրանսիայի կառավարության անդամ, եվրոպական հարցերով նախարար Ժան Լեոնետին: Նա նշել է, որ ընդդիմադիր սոցիալիստները որոշել են պաշտպանել օրինագիծը` միասնական մոտեցում ցուցաբերելով «Միավորում` հանուն ժողովրդական շարժման» (UMP) իշխող կուսակցության հետ։ «Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ …

կարդալ ավելին

Նոր նշանակում

22.12.2011

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Տիգրան Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

կարդալ ավելին

Հանդիպել են

22.12.2011

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը երեկ ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին: Նա բարձր է գնահատել «դինամիկ զարգացող հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս մակարդակը, ինչպես նաեւ` Հայաստանում ԱՄՆ նախորդ դեսպանների գործունեությունը»: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Մասնավորապես, երկուստեք կարեւորվել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդար եւ թափանցիկ անցկացումը, դիտորդների հնարավորինս լայն շրջանակի մասնակցությունը …

կարդալ ավելին

Ինչպե՞ս եղավ

22.12.2011

Թուրք զբոսավար Ասիլ Թունչերի պատմածները Սթիվ Ջոբսի` Թուրքիա կատարած այցի մասին մեծ իրարանցում են առաջացրել Թուրքիայում: Զբոսավարը պնդել է, թե Ջոբսը թուրքերին թշնամի է համարել եւ հրաժեշտ տալուց նույնիսկ ձեռք չի սեղմել: Ըստ news.am-ի` Թունչերը նշել է, թե այն պահին, երբ իրենք մոտեցել են Այա Սոֆիային, եւ ինքը սկսել է պատմել, որ այն սկզբում եկեղեցի …

կարդալ ավելին

Մոսկվան արցունքների չի՞ հավատում

22.12.2011

«Սա միայն աննպատակ ակտիվություն չէր, կարծում եմ, որ բավականին լուրջ արդյունքի ենք հասել, ամբողջությամբ կարելի է վերականգնված համարել հանրահավաքներ անցկացնելու իրավունքը: Ավելի կարեւոր նվաճում համարում եմ այն, որ մենք պարտադրեցինք իշխանություններին բաց թողնել քաղբանտարկյալներին. նրանց չհաջողվեց քաղբանտարկյալներին օգտագործել որպես ապրանք` քաղաքական առեւտրի համար, մենք այդ առեւտուրը թույլ չտվեցինք»,- երեկ հրավիրված ասուլիսում` ամփոփելով Հայ ազգային կոնգրեսի …

կարդալ ավելին

«ՀԱԿ-ը խորտակվում է իր բարձրացրած ալիքի տակ»,- ասում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը

22.12.2011

– Ինչպե՞ս եք գնահատում անցնող տարվա քաղաքական հաջողությունները կամ ձախողումները: Իշխանություններն այս տարի քաղաքական դաշտում ի՞նչ փոփոխություններ են գրանցել, եւ արդյունքում քաղաքական ի՞նչ վիճակ է Հայաստանում: – Մի ճգնաժամային վիճակ է, որը նոր չի ստեղծվել, բայց այսօր շատ ցայտուն է դրսեւորվում: Այսօր Հայաստանում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Բոլոր կուսակցություններն անխտիր ասում են, թե այս երկրում …

կարդալ ավելին

Կորսված տարի

22.12.2011

«Այսօր Հայաստանում քաղաքական դաշտն այնպիսին է, որ գրեթե ցանկացած հավանականությամբ հնարավոր են տարբեր, նույնիսկ ամենաանսպասելի դաշինքներ»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` ավելացնելով, որ իրենց համար կան առաջնային նպատակներ, խնդիրներ, որոնք անհապաղ լուծում են պահանջում, եւ եթե այդ նպատակները որեւէ քաղաքական ուժի նպատակների հետ համընկնեն, ուրեմն «Ժառանգությունը» պատրաստ է քննարկել …

կարդալ ավելին

Սփյուռքահայության ամենակարեւոր օրը

22.12.2011

Ֆրանսիայի ազգային ժողովի այսօրվա նիստը լինելու է աշխարհի բոլոր հայերի ուշադրության կենտրոնում։ Քննարկվելու է Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրենքի նախագիծը։ Իհարկե, օրինագծում ոչ Հայաստան բառն է շեշտվում, ոչ Թուրքիան։ Այն վերաբերում է ընդհանրապես ճանաչված ցեղասպանությունների ժխտմանը։ Սակայն, ժողովրդական առածը ասում է, թե` «թամամ խոսքը» ում են ասում։ Ֆրանսիան մինչ այժմ պաշտոնապես ճանաչել է …

կարդալ ավելին