Պատերազմը ելք չէ

22/12/2011

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Այս մասին երեկ Երեւանում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն: «Պատերազմը երբեք չի կարող ելք լինել: Նույնիսկ Ադրբեջանի համար պատերազմը խելամիտ որոշում չէ: Նոր պատերազմը մղձավանջ է, նոր արյունահեղություն, փախստականներ»,- ասել է նա: