քաղաքականություն

Առաջ՝ լճացող Հայաստան

21.01.2012

Միջազգային իրավապաշտպան «Freedom House» կազմակերպությունը նախօրեին հրապարակված զեկույցում, արդեն տասներորդ տարին անընդմեջ, Հայաստանը դասել է «մասամբ ազատ» համարվող երկրների շարքում, որտեղ բավարար հարգանք չի դրսեւորվում քաղաքական իրավունքների ու քաղաքացիական ազատությունների նկատմամբ, օրենքի իշխանությունը թույլ է, ու թեեւ բազմակարծության որոշակի մակարդակ կա, այդուամենայնիվ, քաղաքական դաշտում գերիշխում է ընդամենը մեկ կուսակցություն: «Արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանում որեւէ …

կարդալ ավելին

Պուրտոյանը հնազանդ է

21.01.2012

ՀՀԿ-ն մինչեւ փետրվար որոշում կկայացնի, թե ում թեկնածությունն է առաջադրելու մեծամասնական ընտրակարգով: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀԿ պատգամավոր, Էրեբունի համայնքից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Արմեն Պուրտոյանը: Վերջինս, սակայն, դեռեւս չգիտեր` ինքը առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը, թե՞ ոչ: Նա նույնպես սպասում է ՀՀԿ-ի որոշմանը, որը կկայանա կուսակցության գործադիր եւ խորհրդի մարմինների …

կարդալ ավելին

Նախընտրական քարոզչության հնարք է տեսնում

21.01.2012

Հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին նվիրված խորհրդարանական ընդդիմության հրավիրած երեկվա համաժողովին ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ իր համար եւս ընդունելի է «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի առաջարկը: tert.am-ի հետ զրույցում երեկ անդրադառնալով այս խնդրին, ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Չեմ կարծում, որ այդ մասին հայտարարություն անողները ազնիվ են, եւ այստեղ ես նախընտրական քաղաքական …

կարդալ ավելին

Հանդիպումից առաջ

21.01.2012

Հունվարի 19-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Էլմար Մամեդյարովի աշխատանքային հանդիպումը: ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն` հանդիպման ժամանակ արծարծվել են երկկողմ օրակարգի մի շարք հրատապ հարցեր, ինչպես նաեւ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստումը: Հիշեցնենք, որ նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ …

կարդալ ավելին

Նոր փոխքաղաքապետ

21.01.2012

Երեւանի ավագանու երեկվա արտահերթ նիստում քաղաքապետարանի Ֆինանսական վարչության պետ Վահե Նիկոյանն ընտրվել է քաղաքապետի տեղակալ: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ արդեն նախկին փոխքաղաքապետ Վահագն Առաքելյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Հիշեցնենք, որ վերջինս Կարեն Կարապետյանի հետ քաղաքապետարան էր եկել «ՀայՌուսգազարդից»:

կարդալ ավելին

Նրանց ճակատագրերը կախված են երկու մարդուց

21.01.2012

Կոալիցիոն կուսակցություններից մեծամասնական ընտրակարգով ընտրված եւ ոչ մի պատգամավոր մինչեւ այժմ համարձակություն չի դրսեւորել հայտարարելու, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին նույն ընտրակարգով նորից կառաջադրվեն: Հրապարակային զրույցներում նրանք ընդամենը չեն բացառում իրենց հնարավոր առաջադրումները եւ այդ մասին ընդամենը կցկտուր ակնարկներ են անում: Հասկանալի է, որ նրանց այդ ակնարկներն ուղղված են ոչ թե հանրությանը, այլ իշխանությանը, որի միջոցով …

կարդալ ավելին

10-15 տեղ` ՀԱԿ-ի ցուցակում

21.01.2012

«Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանը երեկ հայտարարել է, որ իր կուսակությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին 10-15 տեղ է պահանջելու ՀԱԿ-ի ցուցակում: «Հանուն մեր 10 տարվա պայքարի, եթե ՀԱԿ-ն էլ նույնքան համապատասխան կեցվածք ընդունի, ինչպես մենք` հանուն ընդհանուր գործի սեփական ամբիցիաները մի կողմ դրած, ապա ես կարծում եմ, որ Կոնգրեսն էլ ցուցակների առումով խնդիր չի ունենա»,- ասել …

կարդալ ավելին

«Ով ինձ կասի` խոտան է, կասեմ` նա ոչխար է»

21.01.2012

«Խոտան Ազգային ժողովը չի կարող իր վրա պատասխանատվություն վերցնել` բարելավելու երկրում ստեղծված ծայրահեղ լարված վիճակը»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ՀԺԿ-ական Ֆելիքս Խաչատրյանը` հավելելով, որ «խոտան է նաեւ խոտան խորհրդարանի Ընտրական օրենսգիրքը, որով պետք է երկիրը գնա համապետական ընտրությունների»: «Այս օրենսգիրքը ստեղծված է ընդամենը ՀՀԿ իշխանությունը շարունակելու համար եւ …

կարդալ ավելին

Ոչինչ չի փոխվել

21.01.2012

«Միջազգային իրավապաշտպան «Freedom House» կազմակերպությունը արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանում որեւէ փոփոխություն չի արձանագրում ժողովրդավարության ու քաղաքացիական ազատությունների ուղղությամբ. տպավորություն է, կարծես Հայաստանում քաղաքական իրավիճակը լճացման փուլում է»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է «Freedom House»-ի վերլուծաբան Քեթրին Մաչալեքը: Նաեւ հավելել է. «Հիմնական տպավորությունն այնպիսին է, կարծես այժմ Հայաստանում քաղաքական իրավիճակը լճացման փուլում է, փոփոխությունները …

կարդալ ավելին

Փոքր պետությունների դիվանագիտական առավելությունները

21.01.2012

Նյու Յորքի ակադեմիայի փորձագետները կին պրոֆեսոր Ֆոքսի գլխավորությամբ տվել են փոքր պետության սահմանումը: Ֆոքսի խումբը գտնում է, որ փոքր են համարվում այն երկրները, որոնք չեն տիրապետում բավարար զինված միջոցների` երկար ժամանակ դիմադրելու համար ավելի մեծ տերության ռազմական հարձակմանը: Ստացվում է, որ փոքր երկրների ճակատագիրը XXI լուսավոր դարում կախված է հզորների քմահաճույքի՞ց, որոնք ցանկության դեպքում նրանց …

կարդալ ավելին

Արդարադատություն ձեռք չի բերվել

21.01.2012

Ազատ մամուլի հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հունվարի 19-ին Հրանտ Դինքի մահվան տարելիցի կապակցությամբ հայտարարել է, որ ԵԱՀԿ անդամ երկրները պետք է ավելին անեն լրագրողների պաշտպանության եւ նրանց վրա հարձակվողներին պատժելու ուղղությամբ: Այդ մասին հաղորդել է ԵԱՀԿ-ի կայքը: «Ինչպես ցույց է տալիս դատարանի վճիռը, նույնիսկ Դինքի սպանությունից հինգ տարի անց, արդարադատություն այդպես էլ ձեռք չի …

կարդալ ավելին

Չենք շտապում, քանի որ չգիտենք՝ ինչո՞ւ շտապել

21.01.2012

Մտածե՞լ ենք` ի՞նչ կլինի, եթե ինչ-որ հրաշքով Թուրքիան վաղն եւեթ ընդունի, որ 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին ցեղասպանության է ենթարկել հայ ժողովրդին: Հուզմունքի արտասուքը սրբելուց հետո ո՞րն է լինելու մեր հաջորդ քայլը: 2015 թ.-ին Եղեռնի 100-րդ տարին է: Թվում է` 100 տարին քիչ ժամանակ չէ` ձեւակերպելու, թե ի՞նչ ենք հասկանում` «ցեղասպանության ճանաչում» ասելով: …

կարդալ ավելին

ՌԴ-ն ջանքերը շարունակելու է

19.01.2012

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդական ջանքերը: Անդրադառնալով հունվարի 23-ին Սոչիում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահների հանդիպմանը, Ս. Լավրովն ասել է, որ այդ հանդիպմանը մասնակցելու են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրա խոսքով` այսօր Մոսկվա է ժամանելու Ադրբեջանի ԱԳ նախարար …

կարդալ ավելին

Զեյթունն ու «Քեթրինը»

19.01.2012

ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ պատգամավոր դառնալու ցանկություն չունի: Մեր տեղեկություններով, սակայն, նա մեկ այլ ծրագիր ունի` ցանկանում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 3 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրել իր թեկնածուին: Եվ այս օրերին աշխատում է իր «Քեթրին» ընկերության ղեկավարներից Արթուր Ստեփանյանի առաջադրվելու համար ՀՀԿ-ից համաձայնություն ստանալ: …

կարդալ ավելին

Շարմազանովի խորհուրդը

19.01.2012

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ արձագանքել է Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Ֆրիդոն Տոդուայի` նախօրեին Բաքվում արած հայտարարությանը: Հիշեցնենք, որ Ֆ. Տոդուան հայտարարել էր, թե Վրաստանն ու Ադրբեջանը կվերադարձնեն օկուպացված տարածքները, քանի որ դրանք իրենց հողերն են: Ըստ Շարմազանովի` վրացի պաշտոնյան հանդես է եկել իրականությունից հեռու, անհեթեթ հայտարարությամբ: «Ի գիտություն Տոդուայի` տեղեկացնեմ, որ Հայաստանի ոչ մի պաշտոնյա …

կարդալ ավելին

Նորից կմիավորվե՞ն

19.01.2012

ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանն անցած նոյեմբերին մեզ հետ զրույցում ասել էր, թե մինչեւ տարեվերջ կնշվի Ազգային ժողովրդավարության շարժման ձեւավորման 20-ամյակը, որի ժամանակ կճշտեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը: Հիշեցնենք, որ 2010թ. տեղեկություններ տարածվեցին, թե Վազգեն Մանուկյանի գլխավորած Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցությունից տարիներ առաջ անջատված մի քանի կուսակցություններ` ԱԺԴ-ն, ներկայումս ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանի գլխավորած …

կարդալ ավելին

Սենատը մերժել է

19.01.2012

Ֆրանսիական Սենատի Իրավական հարցերով հանձնաժողովը 23 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ երեկ մերժել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը` պնդելով, թե այն հակասում է Ֆրանսիայի Սահմանադրությանը: Փարիզից «Ազատություն» ռադիոկայանին Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի տնօրեն Հրաչ Վարժապետյանը փոխանցել է, որ հանձնաժողովի անդամներից շատերը հայտարարել են, թե հարցը պատմական է, եւ կարիք չկա այն քննարկել օրենսդիր մարմնում …

կարդալ ավելին

Արսենյանը կմասնակցի

19.01.2012

ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ այս ընթացքում քննարկում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու տարբերակները: Որոշ տեղեկությունների համաձայն` Գ. Արսենյանը կարող է ընդգրկվել ԲՀԿ համամասնական ցուցակում: Երեկ նա չի բացառել այս տարբերակը` ավելացնելով, թե առայժմ իրավիճակային վերլուծություն է կատարվում, որի ընթացքում կորոշեն մասնակցության առավել հարմար ձեւը: Նրա խոսքերով` …

կարդալ ավելին

ՀԱԿ-ի մտադրությունները

19.01.2012

ՀԱԿ-ը երեկ քաղխորհրդի նիստ էր հրավիրել քննարկելու առաջիկա ընտրությունների, նախընտրական համամասնական ցուցակի եւ փետրվար-մարտ ամիսներին հանրահավաքները վերսկսելու մասին հարցերը: Նիստին չէին մասնակցում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ ՀԱԿ անդամ կուսակցությունների ղեկավարների մի մասը: Նիստից հետո ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ տարբերակներ կամ ձեւաչափեր են քննարկվել: Վերջինս, սակայն, ավելացրել է, որ առաջիկա …

կարդալ ավելին

Կհանդիպեն հունվարի 23-ին

19.01.2012

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով հունվարի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի: Այցի շրջանակներում նախատեսված է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների երկկողմ հանդիպում: ՀՀ նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, նույն օրը տեղի կունենա նաեւ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

կարդալ ավելին