Երեկ երեկոյան նախագահի նստավայրում կայացել է իշխող կոալիցիայի ղեկավարների հանդիպումը, որի վերաբերյալ միակ տեղեկատվությունը ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունն է, թե կոալիցիայի ղեկավարների հանդիպումները սովորական երեւույթ են Հայաստանի ներքաղաքական կյանքում, եւ որքան մոտենան խորհրդարանական ընտրությունները, այնքան հաճախակի կդառնան այդ հանդիպումները: Մինչդեռ երեկ օրվա ընթացքում տարբեր տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ երեկվա …
կարդալ ավելինՀարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ֆիլիպ Լեֆորը երեկ ժամանել է Հայաստան: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության տարածած հաղորդագրության համաձայն` այցի ընթացքում Լեֆորը հանդիպումներ է ունենալու նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ: Ի դեպ, ադրբեջանական կայքերի փոխանցմամբ` …
կարդալ ավելինԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ԲՀԿ-ական անդամ Նաիրա Զոհրաբյանը երեկ հայտարարել է, որ ուրբաթ օրը ԵԽ ԽՎ նորընտիր Բյուրոյի նիստում սառեցվել են Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները: «Մենք այլեւս Բյուրոյում անդամ չունենք, բայց ունենք տեղեկություններ, որ նոր նախագահ Ժան-Կլոդ Մինյոնն առաջարկել է նոր կոնսուլտացիաներ սկսել ենթահանձնաժողովի վերաբերյալ, թե` արդյո՞ք նպատակահարմար է ԵԽ ԽՎ ձեւաչափում շարունակել ենթահանձնաժողովի …
կարդալ ավելինՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ հայտարարություն է տարածել` նշելով, թե այսօր ՀՀ քաղաքական կյանքում միաժամանակ ընթացքի մեջ են մի քանի գործընթացներ: «Առաջին` կուլիսների հետեւում ընթացող քննարկումներ տարբեր կուսակցությունների, ներառյալ` կոալիցիոն ուժերի միջեւ: Երկրորդ` քաղաքական դրդապատճառներով ճնշումներ տարբեր կուսակցությունների` հատկապես ԲՀԿ-ի վրա: Երրորդ` նախընտրական այս փուլում արդեն վարչական ռեսուրսների օգտագործումն ընտրական գործընթացում շահեկան դիրքեր զբաղեցնելու …
կարդալ ավելին– Պարոն Սարգսյան, Կոնգրեսը սկսել է նախընտրական ցուցակի հետ կապված քննարկումները: Ի՞նչ սկզբունքներ կամ մոտեցումներ են ընկած այդ ցուցակը կազմելու հիմքում: – Ես շատ կուզենայի, որ հասարակությունն այս ընտրություններին շատ լուրջ վերաբերվեր, չդիտարկեր որպես նախկինի շարունակություն կամ հերթական գործընթաց: Մենք հասել ենք մի վիճակի, որից այն կողմ այս կերպ շարունակել հնարավոր չէ: Ես համոզված եմ, …
կարդալ ավելինՊարզվում է` ՀՀԿ-ական պատգամավոր Վահե Հակոբյանը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին, ոչ միայն առաջիկա խորհրդարանում ընդգրկվելու ցանկություն ունի, այլեւ` հաջորդ գումարման ԱԺ-ի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ դառնալու լուրջ հավակնություններ: «Տնտեսական գիտությունների թեկնածու Վահե Հակոբյանը, թեեւ ԱԺ նիստերում հաճախ ելույթներով հանդես չի գալիս, սակայն ակտիվորեն մասնակցելով Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերին` արդյունավետ …
կարդալ ավելինՍյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը պատրաստվում է թեկնածուական թեզ պաշտպանել եւ դառնալ պատմական գիտությունների թեկնածու: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է անձամբ Սուրեն Խաչատրյանը: Հարցին, թե ի՞նչ թեմայով է պատրաստվում թեզ պաշտպանել, Սուրեն Խաչատրյանը պատասխանել է. «1918-20 թվականների Սյունիքի պատմության թեմայով: Դա այն ամենակարեւոր ժամանակներն էին, երբ որոշվեց հայ ժողովրդի եւ Հայաստանի ճակատագիրը»:
կարդալ ավելինԿոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, կարելի է ասել` արդեն իսկ սկսվել են հրապարակային քննադատությունները: Մեր թերթի նախորդ համարում հրապարակված ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հարցազրույցը, ինչպես եւ սպասվում էր` լուրջ արձագանք ունեցավ ԲՀԿ-ի կողմից: Հիշեցնենք, որ Էդ. Շարմազանովը մեր թղթակցի հետ զրույցում լուրջ կասկածի էր ենթարկել ԲՀԿ-ի` «Մեր խոսքը գործ է» կարգախոսը: Նա, անդրադառնալով …
կարդալ ավելինՕրեր առաջ մեր խմբագրություն էր դիմել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչ Մարտին Մայսուրյանը` ասելով, թե ինքը ստիպված էր Գորիսից հասնել Երեւան` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից իր դեմ կատարված անօրինականությունները ներկայացնելու համար: «Մեր նամակները հասցեատերերին չեն հասնում, որովհետեւ Գորիսում էսպիսի մի տրադիցիա կա` եթե բողոք ես ներկայացնում ղեկավարների վերաբերյալ, այդ նամակները տեղ չեն հասնում, ինչպես …
կարդալ ավելինՀՀ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով վկա, ՃՈ առաջին սպայական գումարտակի հրամանատար Եղիշե Ենգիբարյանը փոխել է իր ցուցմունքը: Դատական երեկվա հերթական նիստում` դատավորի հարցին, թե` ինչո՞ւ եք ցուցմունքում այլ բան գրել, իսկ դատարանում` այլ բան ասում, Ե. Ենգիբարյանը պատասխանել է, թե քննիչն ասել է` գրի, ինքն էլ գրել է. «Քննիչին ասել եմ` լսել …
կարդալ ավելին«ՀՀԿ-ն որեւէ մեկից չի վախենում, որ որեւէ մեկը կարողանա վտանգ ներկայացնել: Ոչ մեկին խորհուրդ չեմ տա ՀՀԿ-ի հետ սպառնալիքներով խոսել: Որովհետեւ ով սպառնալիքներով խոսեց, շատ վատ ու միամիտ բան կլինի նրա հետ` բազմաթիվ քաղաքական անհաջողություններ»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ընդդիմության հետ ԲՀԿ-ի …
կարդալ ավելին«Associated Press» գործակալության փոխանցմամբ` նախօրեին ԱՄՆ Պետքարտուղարության աշխատակիցների հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն անդրադարձել է նաեւ Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը: Հարցին, թե` ինչո՞ւ ԱՄՆ-ը չի հետեւում Ֆրանսիայի օրինակին, Հ. Քլինթոնը պատասխանել է. «Մեր ուժեղ կողմերից մեկն այն է, որ մենք ազատ խոսքը չենք քրեականացնում: Մարդիկ կարող են …
կարդալ ավելինԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի կարծիքով` ԲՀԿ-ից մեծ թվով կուսակիցների հեռացումը իրենց կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ի ճնշման արդյունք է: Հարցին, թե կարելի՞ է այդ գործընթացները գնահատել` որպես քաղաքական ճնշում իշխող ՀՀԿ-ի կողմից, Վ. Բոստանջյանը պատասխանել է. «Ես մտածում եմ, որ, ըստ էության, ըստ տրամաբանության եւ ըստ էթիկայի` այդպիսի բան չպետք է լիներ, բայց երեւի իրականությանը …
կարդալ ավելինՀԱԿ-ն ուրբաթ օրը կայացած քաղխորհրդի դռնփակ նիստում որոշում է կայացրել առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցել ՀԱԿ անդամ կուսակցություններից կազմված նախընտրական դաշինքով: Երեկ այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա խոսքով` երկուշաբթի օրվանից ՀԱԿ-ի քաղխորհուրդը սկսելու է «համամասնական ցուցակի ձեւավորման սկզբունքների եւ մեծամասնական մասնակցության շուրջ քննարկումները»: Հարցին, թե ո՞վ է գլխավորելու …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով, թիվ 22 ընտրատարածքում` Գավառում, ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի փոխարեն մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն է առաջադրելու ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր` «Եվրոստան ույուտ» ընկերության սեփականատեր, ծնունդով Գավառից` Մանվել Բադեյանը: Վերջինս երեկ մեր թղթակցի հետ զրույցում, ըստ էության, չի հերքել այդ լուրը: «Դեռ հաստատ որոշված չէ, բայց բացառված էլ չէ»,- ասել է նա: Հարցին էլ, թե` …
կարդալ ավելինԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ մեր թղթակցի հետ զրույցում լուրջ կասկածի է ենթարկել ԲՀԿ-ի «Մեր խոսքը գործ է» կարգախոսը: Անդրադառնալով «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունների կողմից 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին վերաբերող խորհրդարանական լսումներ անցկացնելու վերաբերյալ առաջարկին, որին միացել է նաեւ ԲՀԿ-ն, Էդ. Շարմազանովն ասել է, թե ԲՀԿ-ն ազնիվ ու անկեղծ չէ իր գործողություններում: «Պետք է ընդամենն …
կարդալ ավելինՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով այս օրերին գտնվում է Վիլնյուսում` լիտվացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում պատասխանելով Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման վերաբերյալ Թուրքիայի արձագանքների մասին հարցին` ասել է. «Թուրքիայից հնչող փաստարկները չեն դիմանում որեւիցե քննադատության: Նրանք ասում են, որ ընդունված օրինագիծը կխանգարի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Բայց բոլորը գիտեն, որ եթե ինչ-որ …
կարդալ ավելին«Ազգային Միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ:
կարդալ ավելինՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործը երեկ ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասի (պաշտոնական պարտականությունները չկատարելու, անձնական շահագրգռվածությունից ելնելով դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանք) հատկանիշներով:
կարդալ ավելինՀայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը երեկ հայտարարել է, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է թիվ 41 ընտրատարածքում: Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքից պատգամավոր է ընտրվել նախկին ՕԵԿ-ական Հակոբ Հակոբյանը: Սակայն, դեռեւս հայտնի չէ, թե ով է լինելու այն երջանիկ թեկնածուն, ով ընտրապայքարի դուրս կգա Դ. Հակոբյանի հետ:
կարդալ ավելին