Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ֆիլիպ Լեֆորը երեկ ժամանել է Հայաստան: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության տարածած հաղորդագրության համաձայն` այցի ընթացքում Լեֆորը հանդիպումներ է ունենալու նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ: Ի դեպ, ադրբեջանական կայքերի փոխանցմամբ` Ֆիլիպ Լեֆորը հաջորդ շաբաթ այցելելու է Բաքու: