քաղաքականություն

Անանձնական

04.02.2012

«Վարդան Բոստանջյանը հայտնել է իր անձնական կարծիքը»,- երեկ կայացած ասուլիսում ասել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը` անդրադառնալով երկու օր առաջ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանի հայտարարությանը` Սերժ Սարգսյանին «չսատարելու առիթ չունենալու մասին»: Մելիքյանը երեկ ասել է, թե չի կարծում, որ ԲՀԿ դիրքորոշման մեջ որեւէ փոփոխություն է կատարվել` կուսակցությունը կոալիցիոն գործընկեր է եւ երբեւէ պաշտոնական մակարդակով …

կարդալ ավելին

Նախնական թվերը

04.02.2012

Մեր տեղեկություններով, կոալիցիոն երեք կուսակցությունները վերջին հանդիպումների արդյունքում 41 մեծամասնական ընտրատարածքները բաժանելու հետ կապված որոշակի պայմանավորվածություն են ձեռք բերել: Եվ այդ նախնական պայմանավորվածության համաձայն` 23 ընտրատարածք բաժին է հասել ՀՀԿ-ին: Սա նշանակում է, որ կոալիցիոն մյուս երկու կուսակցություններն այդ ընտրատարածքներում թեկնածուներ չպետք է առաջադրեն: Նույն սկզբունքով 7 ընտրատարածք տրվել է ԲՀԿ-ին, 2 ընտրատարածք` ՕԵԿ-ին: Մեկ …

կարդալ ավելին

Կանդամակցի՞ ԲՀԿ-ին

04.02.2012

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը չի բացառում, որ կարող է անդամակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Մեր թղթակցի հետ զրույցում նա ասել է, թե ԲՀԿ-ի հետ համագործակցության վերջնական որոշում դեռ չի կայացրել, բայց այդ ուղղությամբ քննարկումները բավականին խորացել են: Իսկ ինչո՞ւ է ուզում համագործակցել հատկապես ԲՀԿ-ի հետ. այս հարցին Վարդան Օսկանյանը պատասխանել է. «Իմ տպավորությունն է, եւ …

կարդալ ավելին

Գործերը լավ չեն

04.02.2012

Դեռեւս մեկ շաբաթ առաջ տեղեկացրել էինք, որ առաջիկայում պաշտոնանկ է արվելու ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը: Մեր տեղեկություններով, Հովսեփյանը արդեն իսկ մեկնել է հնգօրյա արձակուրդի, որից հետո այլեւս չի վերադառնալու իր աշխատանքին: Երեկ արդեն լուրեր էին շրջանառվում, թե նա առողջական խնդիրներ ունի եւ մեկնել է արտասահման` բուժվելու: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ` Հովսեփյանն առողջական …

կարդալ ավելին

Ազատություն Հայկ Գեւորգյանին

04.02.2012

Երեկ առավոտյան տնից դուրս գալիս քաղաքացիական հագուստով անձինք հարձակվել են «Հայկական Ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանի վրա եւ ոլորելով նրա ձեռքերը` տարել են անհայտ ուղղությամբ: Ավելի ուշ պարզվել է, որ Հայկին տարել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, մեղմ ասած` անհեթեթ պատճառաբանությամբ. պարզվում է` հունվարի 23-ից Հայկ Գեւորգյանը գտնվում է հետախուզման մեջ` ինչ-որ քաղաքացու վրաերթի ենթարկելու …

կարդալ ավելին

«Հայաստանում չկա քաղաքական մրցակցություն»,- ասում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը

04.02.2012

– Պարոն Օսկանյան, օրեր առաջ հայտարարություն էիք տարածել, թե քննարկում եք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ Ձեր համագործակցության եւ քաղաքական ներգրավվածության հարցը: Եվ չէիք բացառել, որ այդ որոշումը շուտ կայացնեք: Կարելի՞ է ասել, որ նախընտրական այս շրջանում արդեն ազդարարում եք ԲՀԿ-ի հետ միասին ակտիվ քաղաքականություն մտնելու մասին: – Նախորդ իմ հայտարարությունից ընդամենը մի քանի օր է …

կարդալ ավելին

Հայկ Գեւորգյանից վրեժխնդիր են լինում

04.02.2012

«Հայկական Ժամանակ» օրաթերթի պատասխանատու Հայկ Գեւորգյանի ձերբակալության լուրը երեկ կայծակնային արագությամբ տարածվեց մամուլով։ Սկզբում հայտնի դարձավ, որ քաղաքացիական հագուստով մարդիկ (ովքեր, ինչպես պարզվեց, ոստիկաններ էին) նրան հենց իր շենքի բակում ձերբակալել են եւ տարել անհայտ ուղղությամբ։ Հետո Ոստիկանությունը որոշ մանրամասներ տրամադրեց, որից սակայն պարզ չէր, թե ինչի՞ համար են բերման ենթարկել Հայկին։ Նշվեց, որ Հայկ …

կարդալ ավելին

ԵՄ-ն ձախողել է

04.02.2012

«Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ» համաեվրոպական վերլուծական կենտրոնը հրապարակել է «Եվրամիության արտաքին քաղաքական ցուցանիշների» զեկույցը, որում անդրադարձ կա Լեռնային Ղարաբաղի խնդրին: Ըստ կենտրոնի վերլուծաբանների, Եվրամիության արտաքին քաղաքականությունը 2011 թվականին ձախողվել է մի շարք ուղղություններով: Դրանք են` Չինաստանում մարդու իրավունքների ապահովումը, Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունները, Հյուսիսային Կովկասում կայունությունը եւ մարդու իրավունքները, Ռուսաստանում սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունը, ԱՄՆ-ի հետ …

կարդալ ավելին

«Պատրաստվում ենք մեծ լուծումների»

04.02.2012

«Ժառանգություն» կուսակցության համագումարը տեղի կունենա մարտի 2-ին, եւ հենց այդ համագումարում էլ կորոշվի կուսակցության` առաջիկա ընտրություններին մասնակցության ձեւաչափը: Այդ մասին երեկ կայացած ասուլիսում հայտարարել է կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան` արդյո՞ք մեծ է հավանականությունը, որ «Ժառանգությունը» նախընտրական դաշինք կկազմի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ, Հովհաննիսյանն ասել է, թե առայժմ այդ ուղղությամբ քննարկումները …

կարդալ ավելին

Նախընտրական փսիխոզ

04.02.2012

Երբ հեռուստացույցի էկրանից կամ որեւէ ամսագրի շապիկից քեզ է նայում իշխանական կուսակցության հաջողակ, վճարունակ որեւէ ներկայացուցիչ, քաղաքական կյանքի էպիզոդներում հայտնված քաղաքական գործիչներին պատում է զգացողությունների` ոչ այնքան միանշանակ գամմա: Ուզում են բղավել, որ իրենք եւս այդ սրիկային ոչնչով չեն զիջում, որ իրենք էլ կարող էին նրա փոխարեն հայտնվել նախընտրական ցուցակի որեւէ անցողիկ տեղում: Իրենք էլ …

կարդալ ավելին

Ներիր մեզ, Տիգրան

04.02.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 2-ին ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանին եւ ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Հարություն Երկանյանին: Հանդիպման ժամանակ Տ. Սարգսյանն ասել է. «Մենք շահագրգռված ենք, որպեսզի ողջ հայության մեջ լինի միասնություն: Դրա համար էլ ստեղծել ենք Սփյուռքի նախարարություն, որի նպատակն է` համախմբել համայն հայությանը եւ օժանդակել նրանց բոլոր այն …

կարդալ ավելին

Լավատեսների երկիր, Հայաստանս

04.02.2012

«Gallup International» ասոցիացիայի ամենամյա գլոբալ միջազգային հարցման արդյունքում պարզվել է, որ երկրի բնակչության մեծ մասը` 53 տոկոսը, իրեն երջանիկ է համարում` այդպիսով չորս անգամ գերազանցելով 13 տոկոս դժբախտներին: Ըստ «Gallup International»-ի` Հայաստանում գերազանցող մեծամասնությունը լավատեսներ են: Պարզվում է, Հայաստանի բնակչության 70 տոկոսն իրեն երջանիկ է համարում (հարցմանը մասնակցել է 500 հոգի), դժբախտ է զգում միայն …

կարդալ ավելին

Նաեւ ԱՄՆ-ում

04.02.2012

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունում փետրվարի 1-ին տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում` նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձին: Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 60 երկրների հարյուրից ավելի բարձրաստիճան զինվորականներ եւ քաղաքացիական պաշտոնատար անձինք: Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ, փոխգնդապետ …

կարդալ ավելին

Ճշմարտանման չէ

02.02.2012

«ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում փոփոխությունը ճշմարտանման չի թվում, դրա համար ԵԱՀԿ անդամ երկրները պետք է ընդհանուր հայտարարի գան»,- ադրբեջանական SalamNews գործակալությանը տված հարցազրույցում ասել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը` անդրադառնալով վերջերս հնչած այն հայտարարություններին, թե Ֆրանսիան պետք է դադարեցնի իր գործունեությունը Մինսկի խմբի կազմում: Նշենք, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ցեղասպանությունների …

կարդալ ավելին

Մտահոգված են

02.02.2012

ԱՄՆ հետախուզությունը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով եւ Եվրասիայում նոր թեժ կետերի առաջացման հնարավորություններով: Նման գնահատական է պարունակում ԱՄՆ Սենատի Հետախուզության կոմիտեում ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Կլեպպերի ներկայացրած զեկույցը: «Չկարգավորված հակամարտությունները Կովկասում եւ Կենտրոնական Ասիայի որոշ պետությունների անկայունությունը այն հավանական պատճառներն են, որ կարող են նոր թեժ կետեր ստեղծել Եվրասիայում», – նշված է …

կարդալ ավելին

Ութի փոխարեն` յո՞թ

02.02.2012

Մեր տեղեկություններով` կոալիցիոն վերջին հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պարտադրել է ընդունել խորհրդարանական ընտրություններում ընդամենը 7 մեծամասնական տեղ ունենալու պայմանը: Այսինքն` ՀՀԿ-ն ընդամենը 7 ընտրատարածքներում ԲՀԿ-ի դեմ թեկնածուներ չի առաջադրի: Մինչդեռ ԲՀԿ-ն 2007թ. ընտրություններից հետո ունեցել է մեծամասնական ընտրակարգով ընտրված 8 պատգամավոր: Հետագայում մեծամասնականով ընտրված եւս 3 պատգամավորներ` Ռուստամ Գասպարյանը, Սամվել …

կարդալ ավելին

«Հաղթական» խաղիկներ

02.02.2012

«ԲՀԿ-ն Արթուր Բաղդասարյանի սինդրոմն է օգտագործում. խաղիկներ է տալիս»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀԱԿ-ի մաս կազմող «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը` գնահատելով «Բարգավաճ Հայաստանի» վերջին շրջանի պահվածքը: Այս հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ ընդամենը մեկ օր առաջ կայացած ասուլիսում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ԲՀԿ-ի վերջին շրջանի դիրքորոշումը, ԲՀԿ-ՀՀԿ հակասությունները գնահատել էր` որպես ՀԱԿ-ի …

կարդալ ավելին

Երկու շաբաթից

02.02.2012

100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ խորհրդարանական լսումները տեղի կունենան փետրվարի 15-ին: Այդ որոշումը կայացվել է երեկ ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նիստում կայացած քվեարկության արդյունքում: Հիշեցնենք, որ ԱԺ «Ժառանգություն», ՀՅԴ եւ ԲՀԿ խմբակցություններն անցած շաբաթ ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ լսումներ անցկացնելու նպատակահարմարության մասին նամակ էին հղել ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, որն էլ այն վերահասցեագրել էր …

կարդալ ավելին

Սատարեք զմիմեանս

02.02.2012

«ԲՀԿ-ն առիթ չունի Սերժ Սարգսյանին չսատարելու համար»,- երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը, ով ընդամենը մի քանի օր առաջ մտահոգություն էր հայտնում ՀՀԿ-ի կողմից ԲՀԿ-ի նկատմամբ կիրառվող ճնշումների մասին: Բոստանջյանի այս հայտարարությունն առաջին հայացքից հաստատում էր վերջին օրերին շրջանառվող այն տեղեկությունները, որ Գագիկ Ծառուկյանն, ի վերջո, համաձայնել է նախագահ Սերժ …

կարդալ ավելին

Համագումարը` մարտի 10-ին

02.02.2012

Երեկ երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մեր տեղեկություններով` նիստի ժամանակ Ս.Սարգսյանը ՀՀԿ ԳՄ անդամներին նախ տեղեկացրել է կոալիցիոն հանդիպումների արդյունքների մասին: Այնուհետեւ որոշում է ընդունվել կուսակացության 13-րդ համագումարն անցկացնել մարտի 10-ին: Իսկ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեր թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ …

կարդալ ավելին