ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունում փետրվարի 1-ին տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում` նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձին: Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 60 երկրների հարյուրից ավելի բարձրաստիճան զինվորականներ եւ քաղաքացիական պաշտոնատար անձինք: Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ, փոխգնդապետ Ա.Մկրտչյանը, ով ներկայացրել է ՀՀ զինված ուժերի կազմավորման փուլերն ու անցած ճանապարհը: ՀՀ զինված ուժերին իր բարեմաղթանքներն է հղել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Կառլ Հորսթը` բարձր գնահատելով հայկական զորախմբի մասնակցությունը Աֆղանստանում անվտանգության եւ կայունացման գործողություններին: