քաղաքականություն

Փետրվարի 15-ին

02.02.2012

Երեկ ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նիստում որոշվել է, որ փետրվարի 15-ին կանցկացվեն ԱԺ լսումներ` նվիրված 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու նախաձեռնությանը: Հիշեցնենք, որ ԱԺ «Ժառանգություն», ՀՅԴ եւ ԲՀԿ խմբակցություններն օրերս ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ լսումներ անցկացնելու նպատակահարմարության մասին նամակ էին ուղղել ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, որն էլ այն վերահասցեագրել էր Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին: …

կարդալ ավելին

ԼՂ-ն` թեժ կետ

02.02.2012

«Ամերիկյան հետախուզությանն անհանգստացնում է ԼՂ-ի շուրջ տիրող իրավիճակը եւ Եվրասիայում նոր «թեժ» կետերի առաջացումը»,- ըստ ԼՁԸՀ-ՁԸհհ-ի, նման տեղեկություն է պարունակում ԱՄՆ Սենատի լսումների ժամանակ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերի ներկայացրած զեկույցը: Դրանում մասնավորապես նշված է. «Կովկասի չկարգավորված հակամարտությունները եւ մի շարք կենտրոնասիական երկրներում տիրող անկայունությունը հանդիսանում են Եվրասիայում նոր «թեժ» կետերի առաջացման առավել հավանական …

կարդալ ավելին

«Մեր տան դռները բաց են նրանց առաջ»

02.02.2012

Անցած մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Վազգեն Սարգսյանի տուն, հանդիպել նրա ծնողների եւ եղբոր` Արմեն Սարգսյանի ընտանիքի հետ: Նախ` կիրակի օրը վարչապետ Տիգրան Սարգսյանն էր իր ընտանիքով այցելել Սարգսյանների տուն, հանդիպել ծնողներին եւ եղբոր ընտանիքին, լուսանկարվել նրանց հետ եւ այդ լուսանկարն ու այցի հետ կապված տեղեկությունը հրապարակել իր ֆեյսբուքյան էջում: Երեկ …

կարդալ ավելին

Առաջ, դեպի նոր հուշագիր

02.02.2012

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Բոստանջյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «ԲՀԿ-ն առիթ չունի Սերժ Սարգսյանին չսատարելու համար»: ՀՀԿ-ի ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության այս լարված հարաբերությունների շրջանում, երբ շաբաթը երկու անգամ կոալիցիոն նիստեր են գումարվում` ճշտելու համար, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում մանդատներն ու ընտրատարածքներն ինչպես պետք է բաժանեն, երբ ՀՀԿ-ն փորձում է …

կարդալ ավելին

Առանց հայերի եւ ադրբեջանցիների

02.02.2012

ԵԽ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեքշաբթի օրը Բրյուսելում քննարկել է Հայաստանին եւ Ադրբեջանին վերաբերող զեկույցների նախագծեր: Դրանք հաստատվելուց հետո կփոխանցվեն Հերման Վան Ռոմպոյի նախագահած Եվրոպական խորհրդին, Եվրահանձնաժողովին եւ Եվրամիության արտաքին գործողության ծառայությանը` երկու երկրների հետ ասոցիացման բանակցություններում կիրառելու համար: Ինչպես հայտնել է Բրյուսելում հավատարմագրված «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Ջոզվիակը, այդ քննարկումներին Հայաստանից եւ Ադրբեջանից գործուղված պաշտոնյաներ …

կարդալ ավելին

Մեծամասնականով

02.02.2012

ՀԱԿ-ի երեկ կայացած քաղխորհրդի նիստում քննարկվել է մեծամասնական ընտրակարգով առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցը: Ըստ ՀԱԿ-ի տարածած հաղորդագրության, ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցությունները ներկայացրել են իրենց մոտեցումները եւ առաջարկությունները վերը նշված հարցի կապակցությամբ: Անդրադարձ է եղել նաեւ փետրվարի 17-ին նախատեսված հանրահավաքի նախապատրաստական խնդիրներին: Հետաքրքիր է, որ ՀԱԿ-ը առայժմ գոնե պաշտոնապես շրջանցում է ամենաբարդ` համամասնական ցուցակի հարցը, …

կարդալ ավելին

Ի զորու չեն

02.02.2012

«Ֆրանսիան կորցրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ լինելու բարոյական իրավունքը, սակայն դրա իրավաբանական իրավունքը դեռ ունի»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովը: «Մենք պետք է ուսումնասիրենք այդ հարցի իրավաբանական կողմը: Մենք ի զորու չենք տվյալ հարցում ինչ-որ բան անել, բայց Ադրբեջանը կպաշտպանի իր եւ Թուրքիայի շահերը,- ասել է նա` ավելացնելով,- Այդ հարցը ուշադրության կենտրոնում …

կարդալ ավելին

Լեֆորի հետ

02.02.2012

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը եւ պաշտպանության ոլորտում Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել երեկ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակության հետ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպման ժամանակ: Պաշտպանության նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության այսօր տարածած հաղորդագրության համաձայն` երկուստեք կարեւորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժերի շփման գծում լարվածության նվազմանն …

կարդալ ավելին

«Օսկանյանը խոսում է Քոչարյանի կողմից»

02.02.2012

«Գեղամյանը ԵԽ ԽՎ-ում պետության օգտին ելույթներ է ունենում»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը` այդպիսով փորձելով արդարացնել տարբեր անձանց ՀՀԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկելու մասին տեղեկությունները: Հարցին` ՀՀԿ-ն միջազգային կառույցներում ելույթ ունեցող չունի՞, որ այդ «արժանիքի» համար Գեղամյանին է ներգրավում ՀՀԿ ցուցակում, Ռ. Պետրոսյանը պատասխանել է. «չի խանգարի ամրապնդելը»: Նա անդրադարձել է …

կարդալ ավելին

20-ամյակի կապակցությամբ

02.02.2012

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ այցելել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին սպանված վարչապետ, Հայաստանի Երրորդ Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի հարազատներին եւ նրանց շնորհավորել Հայաստանի զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ: Պաշտպանության նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սեյրան Օհանյանը տիկնոջ` Ռուզաննա Խաչատրյանի հետ նախ եղել է Վազգեն Սարգսյանի թանգարանում, հուշամատյանում կատարել …

կարդալ ավելին

Ովքե՞ր «կհայտնվեն» խորհրդարանում

02.02.2012

Ի՞նչ սկզբունքով են խորհրդարանական ընտրություններից առաջ համամասնական ընտրացուցակները կազմում Հայաստանում, ի՞նչ մեխանիզմներ են գործում, ո՞վ կամ ովքե՞ր են որոշում ընտրացուցակների ձեւավորման չափորոշիչները: Այս եւ առաջիկա ընտրությունների նախապատրաստական փուլին վերաբերող հարցերին էր նվիրված Մամուլի ազգային ակումբում երեկ կազմակերպված քննարկումը, որին մասնակցում էին հայաստանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչները: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանի խոսքով` ՀՀԿ-ի համար համամասնական …

կարդալ ավելին

Երեքը` մեկում

02.02.2012

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երեկվանից ունի երկու տեղակալ: ՄԻՊ առաջին տեղակալ է նշանակվել Աշոտ Վահանյանը, իսկ տեղակալ` Գենյա Պետրոսյանը: Աշոտ Վահանյանը մինչ նոր նշանակումը զբաղեցրել է օմբուդսմենի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, ավելի վաղ աշխատել է որպես իրավական բաժնի պետ` Պաշտպանության նախարարությունում, Կենտրոնական բանկի նախագահի իրավական գծով խորհրդական, Պետաիրավական վարչության պետ` կառավարությունում: Գենյա Պետրոսյանը մինչ …

կարդալ ավելին

Մայքը` նախագահականում

02.02.2012

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Մայք Սարապյանին: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, Ս. Սարգսյանը ողջունել է ավանդական կուսակցությունների, այդ թվում` ՌԱԿ-ի պատմական դերակատարությունն ու ավանդը հայապահպանության, հայրենիքի հետ կապի ամրապնդման գործում եւ կարեւորել Հայաստանի զարգացմանն ու հզորացմանն ուղղված կուսակցության ջանքերը: ՌԱԿ ատենապետը Ս. Սարգսյանին է ներկայացրել կուսակցության առաջիկա ծրագրերը եւ նախագահից …

կարդալ ավելին

Ֆրանսիան չպետք է Թուրքիային թույլ տա միջամտել իր ներքին գործերին

02.02.2012

Գրեթե մեկ դար Թուրքիայի ղեկավարները փորձել են թաքցնել Հայոց ցեղասպանության հրեշավոր հանցանքը` քողարկելով այն, ինչ իրականում կատարվել էր Սիրիական անապատի մահվան դաշտերում Օսմանյան կայսրության օրոք։ Թուրքիայի հզոր պետությունն իր զգալի ֆինանսական եւ դիվանագիտական ռեսուրսներն ուղղել էր ցեղասպանության ժխտման այդ ստոր գործին: Թուրքիայի ղեկավարները կարծես թե չեն գիտակցում, որ ժխտելով ու ստելով, ինչպես նաեւ` իրենց անմեղության …

կարդալ ավելին

Դիմել են քաղաքական ուժերին

02.02.2012

Երեւանի Սայաթ-Նովա պողոտայի, Թումանյան, Նալբանդյան եւ Ա. Պետրոսյան փողոցների բնակիչները բաց նամակով դիմել են ՀՀ քաղաքական ուժերին, մասնավորապես` «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, ԲՀԿ-ին, «Ժառանգություն» կուսակցությանը, Հայ ազգային կոնգրեսին, ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին, ՕԵԿ-ին` խնդրելով աջակցել իրենց: Բաց նամակում մասնավորապես ասված է. «Ինչպես տեղյակ եք, 2010թ. Նալբանդյան 106/1 հասցեում, 2005թ. Ազգային ժողովի կողմից ընդունված «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի …

կարդալ ավելին

Բարդ խնդիր է

31.01.2012

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկվա ասուլիսում` պատասխանելով հարցին, թե` արդյո՞ք ՀԱԿ-ը համաձայնության է եկել իր համամասնական ցուցակի շուրջ, եւ հնարավո՞ր է` ցուցակի առաջին հորիզոնականները զբաղեցնեն ՀԱԿ-ին անդամակցող կուսակցությունների ղեկավարները, ասել է, թե դա բավական բարդ խնդիր է լինելու: «Մենք կազմել ենք նախընտրական դաշինք` առանց նախապես քննարկելու համամասնական ցուցակի կազմավորման սկզբունքները: Սա կարեւոր բան է, սա …

կարդալ ավելին

ՀՀԿ համագումարը` մարտի 17-ին

31.01.2012

Մեր տեղեկություններով, ՀՀԿ խորհրդի վերջին նիստում որոշում է կայացվել կուսակցության համագումարն անցկացնել մարտի 17-ին: Որոշ ՀՀԿ-ականներ նախընտրական փուլում իրենց կուսակցության համագումարի հետաձգումը պայմանավորում են ՌԴ-ում մարտի 4-ին կայանալիք ընտրություններով` պատճառաբանությամբ, թե «այն որոշիչ է լինելու նաեւ ՀՀԿ-ի համար»: Իսկ թե հատկապես ի՞նչ նկատի ունեն` դեռեւս չեն մասնավորեցնում:

կարդալ ավելին

Արսենյանն` ընդդեմ Փամբուկյանի

31.01.2012

Մեր աղբյուրների փոխանցմամբ` ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանն արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ` ԲՀԿ համամասնական ցուցակում տեղ ունենալու վերաբերյալ: Միաժամանակ Գ. Արսենյանը որոշել է նաեւ իր թեկնածությունն առաջադրել մեծամասնական ընտրակարգով: Սակայն, եթե նախկինում Գ. Արսենյանը ցանկանում էր իր թեկնածությունն առաջադրել Արաբկիր վարչական շրջանում գտնվող թիվ 004 ընտրատարածքում, ապա այժմ նա …

կարդալ ավելին

Երկրորդը` ԲՀԿ ցուցակում

31.01.2012

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ հայտարարել է, որ ԲՀԿ-ի հետ իր «ներգրավվածության մասին խոսակցություններն անհիմն չեն»: Պարզվում է` Օսկանյանը «խորապես» համոզված է, որ ՀՀ-ի համար ազատ եւ արդար ԱԺ ընտրությունների անցկացումը անսահման կարեւոր է, եւ որ ՀՀ-ն լրջագույն եւ խորքային բարեփոխումների կարիք ունի: Ավելին` նա համոզված է, որ բարեփոխումներ ու փոփոխություններ կիրականացվեն, եթե նոր …

կարդալ ավելին

Անուններ կան

31.01.2012

«Մեծամասնական ընտրակարգով մեր կուսակցությունում տեսնում եմ անհատականություններ, ովքեր կարող են առաջադրվել եւ ռեալ հաջողություններ ունենալ արդար ընտրությունների պարագայում, իսկ կեղծիքների ու խախտումների դեպքում ՀԱԿ-ին բերել 5-10.000 եւ ավելի ձայն: Որպեսզի ներկայացրածս ավելի կոնկրետ դառնա, կարող եմ նաեւ թվարկել այդ մարդկանց անունները: Գյումրիում` Աշոտ Զաքարյան, Արթիկում` Սեւակ կամ Մուշեղ Սաղաթելյաններ, Թալինում` Սափեյան եղբայրներից որեւէ մեկը: Աշտարակում` …

կարդալ ավելին