Ռուսաստանի ռազմավարական ու տեխնոլոգիական վերլուծությունների կենտրոնը (ՃԸհՁ) կանխատեսում է, որ 2012 թվականին Ռուսաստանը 50 տոկոսով ավելացնելու է մարտական ինքնաթիռների ու ուղղաթիռների արտահանումը: 2011 թ.ռուսական ռազմական ավիատեխնիկայի մատակարարումները կազմել են ավելի քան 4.82 միլիարդ դոլար` 2010 թ. 3.1 միլիարդ դոլարի համեմատությամբ: Նախորդ տարի Ռուսաստանն Ադրբեջանին վաճառել է ԾՌ-8 եւ ԾՌ-17 տիպի նվազագույնը 15 ուղղաթիռ, ինչպես նաեւ` …
կարդալ ավելինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մայիսին Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու հրավեր է ստացել: Այդ մասին երեկ հայտարարել է Ադրբեջանում գտնվող Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը, ով հանդիպել է Ալիեւի հետ եւ քննարկել ՆԱՏՕ-ի ու Ադրբեջանի միջեւ համագործակցությանն առնչվող խնդիրներ: Ափաթուրայն ընդգծել է, որ Չիկագոյում կայանալու է նաեւ Միջազգային անվտանգության աջակցության …
կարդալ ավելինՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ ընդունել է ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը, ԱՄՆ դեսպանատան իրավական հարցերով մշտական իրավախորհրդատու Սթիվ Քեսլերը: Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են փոխգործակցության զարգացման ընդհանուր հարցեր: ՀՀ գլխավոր դատախազը մասնավորապես անդրադարձել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ …
կարդալ ավելինԵրեկ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) դիտորդի կարգավիճակի եւ Հայաստանում քաղաքական կոռուպցիայի մասին: Դրանում մասնավորապես ասված է. «Ժառանգություն» կուսակցությունը գոհունակությամբ ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության Քաղաքական համաժողովի բրյուսելյան հանդիպման որոշմամբ իրեն շնորհված դիտորդ-անդամությունը: Հիմնադրման պահից ի վեր «Ժառանգությունը» ԵԺԿ արժեքների գաղափարակիրն է եւ մինչ օրս Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում, Եվրոնեստում, ԵԱՀԿ-ում եւ …
կարդալ ավելինԱմերիկայի Հայ դատի հանձնախմբի Արեւմտյան տարածաշրջանի գրասենյակը մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, որ ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության Կալիֆոռնիայի կառույցի` այսօր կայանալիք համագումարում ելույթ է ունենալու Հայոց ցեղասպանությունն ուրացող, «Երիտասարդ թուրքեր» կոչվող լրատվական ծրագրի վարող Չենք Ույգուրը: Կալիֆոռնիայի դեմոկրատներին հասցեագրված նամակում Հայ դատի գրասենյակի նախագահ Էնդրյու Կիզիրյանը գրել է, որ երիտթուրքերը, ում անունով կոչվում է Ույգուրի հեռուստածրագիրը, …
կարդալ ավելինՀայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով երեկ պաշտոնական այցով Երեւան է ժամանել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը: Ռուսական պատվիրակության կազմում են Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Պոստնիկովը, Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը, Սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Կոզիկը, «Ռոսգրանիցա» դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովը, այլ պաշտոնատար անձինք: Այցի …
կարդալ ավելին«Եվրամիությունը պատրաստ է նոր գաղափարներով հանդես գալ ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացն արագացնելու ու հեշտացնելու նպատակով»,- երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Ռոլան Կոբիան: «Առաջին հերթին, Եվրամիության մոտեցումն ուղղված է մարդկանց միջեւ հարաբերությունների զարգացմանն ու հակամարտող կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորմանը»,- ասել է նա` շեշտելով, թե ԵՄ առաջարկը դեռ դիտարկվում է Հայաստանի …
կարդալ ավելինԵրեկ հետաձգվել է Հայ ազգային կոնգրեսի խորհրդի հերթական նիստը` անդամ կուսակցությունների ներկայացուցիչներից մի քանիսի պահանջով: Ինչպես հայտարարվել էր, երեկվա նիստում եւս պետք է քննարկվեր ՀԱԿ-ի համամասնական ցուցակի հարցը: «Նրանք ժամանակ են պահանջել ՀԱԿ 18 կուսակցությունների ներկայացրած համամասնական ցուցակի հետ կապված: Պետք է հայտնեն իրենց դիրքորոշումները, ցուցակներն ուսումնասիրելուց եւ քննարկելուց հետո, հնարավոր լուծումներ գտնելու համար»,- մեկնաբանելով …
կարդալ ավելինԵԿՄ-ն ակտիվորեն պատրաստվում է փետրվարի 18-ին Մարզահամերգային համալիրում կայանալիք համագումարին: ԵԿՄ համագումարի շուրջ հետաքրքրությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ դրան մասնակցելու է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Մեր տեղեկություններով, համագումարում ԵԿՄ-ն Ս. Սարգսյանին սատարելու մասին ինչ-որ հայտարարություն է անելու: Բացառված չէ, սակայն, որ ԵԿՄ-ն հայտարարի նաեւ ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ին աջակցելու մասին: Համենայնդեպս, ըստ մեր աղբյուրների, տարեսկզբին …
կարդալ ավելինՈրոշ տեղեկությունների համաձայն` Արագածոտնի մարզի մի հատվածն ընդգրկող թիվ 15 ընտրատարածքում իշխող ՀՀԿ-ն այս անգամ մեծամասնական ընտրակարգով կարող է պաշտպանել Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանի թեկնածությունը: Մինչդեռ այդ նույն ընտրատարածքից նախորդ ընտրություններում մեծամասնականով պատգամավոր է դարձել ՀՀԿ մեկ այլ անդամ` Խաչիկ Մանուկյանը: Երեկ նա մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ կրկին առաջադրելու է իր թեկնածությունը: …
կարդալ ավելին«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ադրբեջանական արտաքին քաղաքականության ամենաառաջնային հարցն է եւ Ադրբեջանի ամենամեծ խնդիրն է»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` Բաքվում ընդունելով Եվրամիության` Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Նա նշել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ամենամեծ խոչընդոտը «Հայաստանի զինված ուժերի կողմից ադրբեջանական տարածքների շարունակվող օկուպացիան է», եւ անհրաժեշտ …
կարդալ ավելինՀայաստանում սկսվել է ռուսամոլության իսկական քայլարշավ` ընդդիմությունն ու իշխանությունը մրցակցության մեջ են մտել Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին հնազանդություն հայտնելու հարցում: Մինչ վերջին օրերին քննարկվում էր ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանի` ռուսաստանահայերին ուղղված հայտարարություն-կոչը` «Ընտրում ես Վլադիմիր Պուտինին` զորավիգ ես մայր հայրենիքիդ» հուզախառն կարգախոսով, երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը շտապեց հայտարարել. «Ես ցանկանում եմ, որ Ռուսաստանի այս …
կարդալ ավելինԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ «Արմավիա» ընկերությունը, ունենալով մենաշնորհային դիրք, չարաշահում է իր լիազորությունները: Նա կառավարությանը հարց է ուղղել, թե ի՞նչ տույժեր են կիրառվելու խախտումների մասով, ինչպես նաեւ` ե՞րբ է վերանալու մենաշնորհը: Ի պատասխան, ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանն ասել է, թե թերություններ կան թե …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ-ում սկսվել է կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը. օրինագիծը սահմանում է, թե ինչ է իրենից ներկայացնում արտակարգ ռեժիմը, ինչ սահմանափակումներ կարող են լինել այս դեպքում, ինչպես է հաստատվում, փոփոխվում եւ դադարեցվում արտակարգ դրությունը եւ ինչ միջոցառումներ կարող են իրականացնել ուժային կառույցները: Օրինագիծը ենթադրում է նաեւ պաշտպանական ուժերի օգտագործում …
կարդալ ավելին– Պարոն վարչապետ, ԱԺ-ի կողմից չընդունվեց «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագիծը, կոալիցիոն ԲՀԿ-ն այն բոյկոտեց: Ինչպե՞ս կմեկնաբանեք ԲՀԿ-ի պատճառաբանությունը, թե այդ օրինագիծը հարվածելու է աղքատ խավի գրպանին եւ նպաստելու է բանկերի հարստացմանը: – Այն, որ դա խփում է աղքատ խավերին, բացարձակ սուտ է: Այս օրենքի նպատակն է` խոշոր գործարքներին վերաբերող կանխիկ շրջանառությունը դարձնել վերահսկելի եւ …
կարդալ ավելինԵրեկ ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հորադիզ բնակավայրի մերձակայքում: Դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները: Ղարաբաղյան կողմից նրանց ուղեկցել են Արտաքին գործերի եւ Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները: Ղարաբաղի արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` դիտարկումը անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, դրա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ …
կարդալ ավելինԳագիկ Բաղդասարյանն այլեւս չի հետաքրքրում «Օրինաց երկրին» եւ անձամբ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանին: Այդ մասին վերջինս ասել է Tert.am-ի հետ զրույցում: Բիշարյանին չի հետաքրքրում նաեւ այն, թե ուր կգնա եւ ինչ գործունեությամբ կզբաղվի Բաղդասարյանը, եւ Բիշարյանը չի զարմանա, եթե նրան տեսնի ԲՀԿ շարքերում: «Նա ցույց տվեց իր մարդու տեսակը: Մարդը պետք է սկզբունքներ ունենա,- հայտարարել …
կարդալ ավելինԵվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական համաժողովին մասնակցելու նպատակով երեկ Բրյուսել է մեկնել ՀՀԿ պատվիրակությունը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար, պատվիրակության անդամ Արմեն Աշոտյանը: Ըստ նրա, համաժողովում այլ հարցերի թվում քննարկվելու է հայաստանյան կուսակցությունների անդամության հարցը ԵԺԿ-ին: «Հուսամ, կվերադառնանք ՎԱՀԱՆՈՎ»,- գրել է Ա. Աշոտյանը: Նրանից բացի` ՀՀԿ-ն ներկայացնելու են …
կարդալ ավելին«Հայաստանի զինված ուժերում մահվան ելքով միջադեպերի նվազում է նկատվում, թեեւ տարեսկզբի միտումները մտահոգում են»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա անդրադարձել է վերջին օրերին տեղի ունեցած մահացու ելքով միջադեպերին` նշելով, թե նման դեպքերի կրկնությունը անհետեւողականության եւ ձեռքբերումներից հետո թուլացման արդյունք են: «Միջադեպերի կրկնման կամ շարունակության պատճառ է հանդիսանում նաեւ այն, …
կարդալ ավելինԱռաջիկա խորհրդարանական ընտրություններում Արագածոտնի մարզի մի հատվածն ընդգրկող թիվ 15 ընտրատարածքում կրքերը խոստանում են թեժ լինել, քանի որ այդտեղ ցանկություն ունեն մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրել կոալիցիոն երեք` Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները: ԲՀԿ-ում դեռ մեկ տարի առաջ են ցանկություն հայտնել այդ տարածքում առաջադրել պատգամավոր Արագած Ախոյանի թեկնածությունը: ՕԵԿ-ն ակնարկել է, որ կարող է …
կարդալ ավելին