«Մեծամասնականով ընտրապայքարը վերածվել է ձեռնամարտի, եւ բոլոր այն բացասական երեւույթները, որ ուղեկցում են ընտրությունները, անմիջականորեն կապված են մեծամասնականով ընտրապայքարի հետ: Եվ ոչ մի ընտրության արդյունք չարժի թեկուզ 2 հայ մարդու թշնամանքը, որ սկսվում է մեծամասնականով: Մենք այսօր պատրաստ չենք մեծամասնականով քաղաքակիրթ ընտրության»,- 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին վերաբերող լսումների ժամանակ երեկ հայտարարել է պատգամավոր Լյովա Խաչատրյանը: …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումը ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինին: ՀՀ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, Յակունինը ներկայացրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության նորանշանակ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին` բարձր գնահատելով նրա մասնագիտական ունակություններն ու աշխատանքային փորձը: Զրուցակիցներն անդրադարձել են հայկական երկաթուղու զարգացման հեռանկարին եւ նախատեսվող ծրագրերին:
կարդալ ավելինԵրեկ Ազգային ժողովում կայացան 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ խորհրդարանական ընդդիմության` «Ժառանգություն» եւ «Դաշնակցություն» խմբակցությունների առաջարկած օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ լսումները: Հիշեցնենք, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու թեման, ավելի քան երկու ամիս է, արժանացել է քաղաքական ու հասարակական շրջանակների բուռն քննարկմանը: Եվ հատկանշական է, որ այդ գաղափարին կողմ է Հայաստանի ողջ` խորհրդարանական եւ արտախորհրդարանական …
կարդալ ավելինՆախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամագրվելու որոշումը թեթեւսոլիկություն է: Երեկ կայացած ասուլիսում նման հայտարարություն է արել ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ով, իր խոսքերով, «անկեղծորեն ցավ է ապրում, որ 60 տարեկան տղամարդը ուշ է հասունանում»: «Քսանգքսանհինգ տարի… եւ հետո՞ որոշել ԲՀԿ մտնել: Կամ Տիգրան Սարգսյանը, որ 48 տարեկանում որոշեց, որ ամենալավ կուսակցությունը Հանրապետականն …
կարդալ ավելինՀԱԿ-ին մաս կազմող քաղաքական 8 ուժեր հայտարարություն են տարածել, որտեղ ՀԱԿ-ի Արաբկիրի տարածքային գրասենյակն ազատելու դատարանի որոշումը գնահատում են որպես քաղաքական հետապնդում: ՀԱԿ հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Փետրվարի 12-ին վարչական վերաքննիչ դատարանի վճռով 1 ամիս ժամկետ է տրվել «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությանը, իր` Վաղարշյան 12 հասցեում գտնվող կենտրոնական գրասենյակի տարածքը ազատելու համար, որը հանդիսանում է …
կարդալ ավելինԱզգային ժողովրդավարների դաշինք (ԱԺԴ) կուսակցությունը Փետրվարի 17-ին քննարկում կանցկացնի ՀՅԴ-ի, Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության եւ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության հետ` պարզելու իրենց առաջիկա անելիքները: «Մենք պետք է այս ավանդական կուսակցությունների հետ քննարկենք եւ պարզենք, թե ինչքանով են նրանք կարեւորում համազգային կառույցների համակարգի հարցերը առաջիկա քաղաքական անցուդարձի մեջ»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է ԱԺԴ կուսակցության նախագահ Արշակ …
կարդալ ավելին«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, պարզվում է` անդառնալի լավատես է. նա համոզված է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր ղեկավարած կուսակցությունը ոչ միայն կարողանալու է պահպանել իր ներկայիս պատգամավորների թվաքանակը, այլեւ` ավելացնել: Թե որտեղի՞ց Ա. Բաղդասարյանին նման լավատեսություն, ճիշտն ասած` դժվար է կռահել, բայց ամեն օր ՕԵԿ-ի մասին հնչեցվող հրապարակային գնահատականները (քաղաքագետների, քաղաքական տեխնոլոգների, քաղաքական …
կարդալ ավելին– Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն անդամագրվեց ԲՀԿ-ին: Արդեն խոսակցություններ կան, որ այդ կուսակցությանն անդամագրվելու են այլ ճանաչված դեմքեր: Այդպիսով Ձեր հիմնական մրցակից ԲՀԿ-ն կարծես թե փորձում է ավելի ուժեղացնել իր թիմը եւ բարձրացնել վարկանիշը: Արդյո՞ք դա չի մտահոգում ՀՀԿ-ին: – Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում, թե ինչպիսի համամասնական ցուցակով եւ ինչպիսի գործիչներով ներկայանա հանրությանը: …
կարդալ ավելինՎարդան Օսկանյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) կանգնած են մեծ փոփոխությունների շեմին: Նախկին արտգործնախարարը պետք է մի կուսակցության անդամակցի, որի հիմնական, եթե ոչ` միակ արժեքն ու գաղափարախոսությունը նրա առաջնորդն է` իր մեծածավալ ֆինանսական կարողություններով: ԲՀԿ-ն պետք է իր շարքերն ընդունի մի մարդու, ով արմատապես տարբերվում է կուսակցության ղեկավարի մերձավոր հատվածի այլ անդամներից: Չափազանց հետաքրքիր է, …
կարդալ ավելինԱթենքի «Հայաստան» պարբերականին տված հարցազրույցում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` պատասխանելով հարցին, թե` հնարավոր համարո՞ւմ եք ադրբեջանական ռազմական գործողությունների վերսկսումը, տարածաշրջանում Իրան-Արեւմուտք հակամարտության բարդացման հետեւանքով, Իրանի դեմ ռազմական հավանական գործողության զուգահեռ, ասել է. «…Մենք որպես պատերազմ ապրած ժողովուրդ` չենք ցանկանում, որ տարբեր երկրների եւ ժողովուրդների միջեւ տարակարծությունները լուծվեն պատերազմի միջոցով: Բայց միեւնույն ժամանակ` դա չի նշանակում, …
կարդալ ավելինՕրերս Հայաստանում գտնվող ՌԱԿ ատենապետ Մայք Խարապյանը մի շարք պաշտոնական հանդիպումներ ունեցավ երկրի բարձրաստիճան այրերի հետ: Ի՞նչ հարց լուծեց դրանով ընտրություններից առաջ ՌԱԿ ատենապետը. որ պատրաստակամ են առաջիկայում սատարել իշխանություններին` քաղաքական արեւի տակ սեփական տեղն ունենալու ակնկալիքով: Նախագահական նստավայրից պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, որ Մայք Խարապյանը հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ի՞նչ հարց լուծեց սրանով …
կարդալ ավելինՈւրախ ժամանակներ են սպասում բոլորիս: Երկիրը հերթական նախընտրական փուլն է մտնում: Հերթական անգամ մենք պարզ հասարակությունից վերածվում ենք ընտրազանգվածի: Ճիշտ է, նախորդ տարիների նման` մեր ընտրական քվեն ոչինչ չի որոշելու, բայց մի քանի ամիս բոլոր քաղաքական ուժերը մեր հետ քաղաքավարի են խոսելու: Բոլոր կուսակցությունները հավուր պատշաճի մեզ համոզելու են, որ իրենց գոյության նպատակը մեզ ծառայելն …
կարդալ ավելինՏեղի է ունեցել իշխող կոալիցիայի ղեկավարների մասնակցությամբ հերթական նիստը: Թե երբ` հայտնի չէ, քանի որ այդ մասին պատմող հաղորդագրության մեջ նիստի անցկացման վայրն ու ժամկետը նշված չէ: Սակայն այդ նիստի արդյունքում կոալիցիան ընդունել է հայտարարության նման մի բան: «Կոալիցիոն կողմերը քննարկել եւ արձանագրել են խորհրդարանական ընտրություններում սեփական ընտրացուցակներով հանդես գալու, փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտում եւ քաղաքակիրթ …
կարդալ ավելինՎարչապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը շաբաթ օրը Լոռու մարզում հանդիպումներ է անցկացրել իր կուսակիցների հետ: Ստեփանավան քաղաքում կայացած հանդիպման ժամանակ նա ազդարարել է ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի քննարկման մեկնարկի մասին: «Այսուհետեւ մեր բոլոր ծրագրերն ուղղված են լինելու սովորական քաղաքացուն: Եթե մենք առաջին փուլում, ղեկավարվելով մեր «Հզոր Հայաստան» կարգախոսով, ամրապնդել ենք մեր պետությունը, ապա այս …
կարդալ ավելին«Նորից գալիս եմ մեր հուշագրին, որտեղ նշված է, որ կոալիցիան պաշտպանում է գործող նախագահին, եւ որեւէ բան չի փոխվել: Կանցնենք ԱԺ ընտրությունները, մի անգամ էլ կհիշենք հուշագիրը, ինչ է եղել: Հայտարարություն կամ նման տիպի այլ բան կարվի: Ճիշտ է, մենք հուշագրով պայմանավորվել ենք, որ իրար չենք խանգարի, իրար դեմ թեժ պայքար չենք տանի, բայց դե …
կարդալ ավելին«Ընդդիմությունը պարտվեց վարչական ռեսուրսներին, այլ ոչ թե գաղափարապես»,- գնահատելով Հրազդանում կիրակի օրը տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում ընդդիմադիր Սասուն Միքայելյանի պարտությունը` երեկ կայացած ասուլիսում ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը` ավելացնելով, որ կեղծիքներով ուղեկցված ցանկացած ընտրության համար պետք է պատասխանատվություն կրի իշխանությունը: «Եթե այսպես շարունակվի` գործի դրվեն ընտրական մեխանիզմները, վարչական ռեսուրսը, ապա Հայաստանի պետականությունը …
կարդալ ավելինԿիրակի օրը Հրազդան քաղաքում կայացած քաղաքապետի ընտրությունների ընթացքն ու արդյունքները պարզորոշ ցույց տվեցին, թե ինչպես է իշխանությունը պատրաստվում առաջիկա խորհրդարանական, հաջողության հասնելու դեպքում` գուցե նաեւ 2013թ. նախագահական ընտրություններին: ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ նախկին անդամ, նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը, ով իսկապես մեծ հեղինակություն ուներ այդ տարածաշրջանում, պարտվեց երկու անգամ քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած, ոչնչով աչքի …
կարդալ ավելին– Պարոն Զոհրաբյան, փետրվարի 12-ի Հրազդանի քաղաքապետի ընտրություններում նախկին ՀՀԿ անդամ եւ քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը պարտություն կրեց Ձեր կուսակից Արամ Դանիելյանից: Համաձա՞յն չեք Ս.Միքայելյանի կողմնակիցների ու ընդդիմության այն պնդումներին, թե գործի են դրվել վարչական ռեսուրսը եւ ընտրակաշառքի մեխանիզմը: – Նորից կրկնեմ հին դեւիզը, որ ընդդիմությունը երբեք չի հավատա, որ եղել են նորմալ ընտրություններ: Իրականում ընտրություններն …
կարդալ ավելինՓետրվարի 12-ին Հայաստանի 39 համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն առաջին հայացքից անցել են անաղմուկ եւ արդար պայմաններում: Հայաստանյան ընտրություններին բնորոշ զանգվածային լցոնումների, ծեծկռտուքների, կրակոցների կամ ընտրություններից հետո բողոքների մասին հաղորդագրություններ չկան: Բնականաբար, բոլորի ուշադրությունն առաջին հերթին ուղղված է հատկապես Հրազդանի քաղաքապետի ընտրություններին, որտեղ պայքարում էին գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը եւ նախկին քաղբանտարկյալ Սասուն …
կարդալ ավելինԱռաջիկա ընտրություններում մականունավորներին «ուսյալ երիտասարդներով» փոխարինելու իշխանությունների խոստումը, երեւում է, շատ է ոգեւորել երիտկարիերիստներին, որոնց հրապարակային ելույթները երբեմն վերածվում են սանձարձակության: Օրինակ, երեկ ամենաերիտհանրապետական Կարեն Ավագյանը «Ժառանգության» անդամ Ստեփան Սաֆարյանի հետ բանավեճի ժամանակ հայտարարել է. «Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական ծաղրածուի դեր է ստանձնել», քանի որ «սափրել է բեղերը եւ հացադուլ է արել»: Ս. Սաֆարյանը Ավագյանին առաջարկել …
կարդալ ավելին