«Նորից գալիս եմ մեր հուշագրին, որտեղ նշված է, որ կոալիցիան պաշտպանում է գործող նախագահին, եւ որեւէ բան չի փոխվել: Կանցնենք ԱԺ ընտրությունները, մի անգամ էլ կհիշենք հուշագիրը, ինչ է եղել: Հայտարարություն կամ նման տիպի այլ բան կարվի: Ճիշտ է, մենք հուշագրով պայմանավորվել ենք, որ իրար չենք խանգարի, իրար դեմ թեժ պայքար չենք տանի, բայց դե կյանքը կյանք է»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` անդրադառնալով կոալիցիոն կուսակցությունների կողմից պարբերաբար արվող հայտարարություններին: Առաջիկա ԱԺ ընտրություններին պայքարելու են ՀՀ երեք նախագահները, արդյո՞ք սա աննախադեպ ընտրական լարվածություն չի ստեղծի: «Էլի թող պայքարեն, բայց երրորդ նախագահ դեռ չեմ տեսնում: Գործող եւ առաջին նախագահներն այդ մասին հայտարարել են, երկրորդը դեռ չի արտահայտվել»,- ավելացրել է նա: