քաղաքականություն

Ուղարկել է նաեւ նախագահին

23.02.2012

Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը նախօրեին կայացած խորհրդակցության ժամանակ անդրադարձել է փետրվարի 9-ին խորհրդարանում արձանագրված` ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորների հարցին, որի վերաբերյալ, ինչպես հայտնի է` Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի նախագահ Ռուբեն Թորոսյանը հաղորդում էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայությանը, սակայն օրերս ՀՔԾ-ն որոշեց, որ արարքներում հանցակազմ չկա, եւ բողոքը վերահասցեագրեց ԱԺ-ի ղեկավարությանը: ԱԺ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության …

կարդալ ավելին

Հանդիպել են

23.02.2012

«Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական-ուսանողական միության անդամները, կուսակցության համակիրները, այլ կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ նախօրեին հանդիպել են «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Ըստ «Ժառանգության» տարածած հաղորդագրության, տեղի ունեցած բաց քննարկման ընթացքում ներկայացվել են տեսակետներ առաջիկա ընտրություններում երիտասարդների ներգրավվածության եւ կազմակերպվածության վերաբերյալ, արծարծվել քաղաքական գործընթացներում նրանց դերին ու անելիքներին, լուրջ բարենորոգության հանգեցնող արժեքային համակարգի …

կարդալ ավելին

Ուրան չկա՞

23.02.2012

Օրեր առաջ Կապանի «Կայուն զարգացում» հ/կ-ն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված իր նամակի պատասխանը ստացել է ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության անունից: Հիշեցնենք, որ այդ նամակում հ/կ-ի նախագահ Արմեն Փարսադանյանն իր մտահոգություններն էր հայտնել Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի ուրանի պաշարների երկրաբանական հետազոտական աշխատանքների մասին` ՀՀ նախագահից պահանջելով դադարեցնել դրանք: Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ-ում ուրանի …

կարդալ ավելին

Ընդունել է եվրոպացիներին

23.02.2012

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը` Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, պատվիրակության ղեկավար Անդրեյ Կովաչեւի գլխավորությամբ: Ըստ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության, Սերժ Սարգսյանը ողջունել եւ կարեւորել է պատվիրակության այցը` նկատի առնելով Հայաստանի եւ տարածաշրջանի վերաբերյալ զեկույցի նախապատրաստմանն օժանդակելու` վերոհիշյալ հանձնաժողովի պատգամավորների առաքելությունը: Ս. Սարգսյանը եւ Եվրոպայի խորհրդի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի …

կարդալ ավելին

Բազմամշակութայնության ձախողումն ու հայկական հարցը

23.02.2012

Բազմամշակութայնության (multiculturalism) տեսության մերժումը, որը ոչ թե դեռեւս ուրվագծվող, այլ այլեւս միս ու արյուն առած եվրոպական տենդենց է, ըստ էության, ձեւակերպվել է ոչ շատ վաղուց` թե ֆրանսիացի Սարկոզին, թե գերմանացի Մերկելը, եւ թե անգլիացի Քեմերոնը 2010-2011 թվականների ընթացքում էր միայն, որ իմաստ տեսան հստակորեն եւ առանց դիվանագիտական պաճուճանքների արտահայտել սեփական մոտեցումները` բազմամշակութայնության գաղափարախոսությունը գործնականում, պրակտիկ …

կարդալ ավելին

«Ավելի լավ է մեկ տարի արժանապատիվ աշխատել, քան տասը տարի՝ գլուխը կախ»

23.02.2012

– Մի առիթով հայտարարել էիք, թե Մշակույթի նախարարությունն իր պարտականությունները չի կատարում եւ շեղվել է իր հիմնական առաքելությունից: Այսինքն` Դուք գտնում եք, որ նախարարությունը ոչ թե վատ, այլ սխա՞լ է աշխատում: Եվ ո՞րն է այդ սխալը: – Այո, ես դա մամուլի ասուլիսի ժամանակ եմ ասել: Սխալն այն է, որ նա իր բնագավառի պաշտպանը չէ, մշակույթի …

կարդալ ավելին

Գրում են կրկին

23.02.2012

Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես չի մեկնարկել: Բայց բոլոր քաղաքական ուժերն ինքնաբուխ սկսել են հասարակական կարծիքի մշակման գործընթացը: Ով ինչպես կարող է: Սոցիալ-տնտեսական կյանքն ամբողջությամբ հայտնվել է նախընտրական աստղակերպի տակ: Համարյա բոլոր լուրերի թիրախում ապագա ընտրություններն են: Օրինակ. Տնտեսական մրցակցության հանձնաժողովը հայտարարել է, որ խոշոր մասշտաբի բացահայտումներ է արել պետական գնումների համակարգում: Պարզվում է, որ մեկուկես տասնյակ …

կարդալ ավելին

Կարեւորը գործընթացն է

23.02.2012

«Շոտլանդիայում այս օրերին քննարկվում է անկախության մասին հանրաքվե անցկացնելու հարցը, ինչը կարեւոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տեսանկյունից»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Կարեն Բեքարյանը, ով վերջերս է վերադարձել Շոտլանդիայից: Բեքարյանին զարմացրել են այս հարցի քաղաքակիրթ քննարկումները հատկապես շոտլանդացիների շրջանում, ինչպես նաեւ` խնդրի նկատմամբ թե՛ Անգլիայի եւ թե՛ Շոտլանդիայի վերաբերմունքը: Հարցին` ինչ ազդեցություն կունենա …

կարդալ ավելին

Միակ շնորհավորողները

21.02.2012

Երեկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը տարածել է հայտարարություն` հայ ժողովրդին շնորհավորելով ղարաբաղյան շարժման սկզբնավորման խորհրդանիշ հանդիսացող` փետրվարի 20-ի օրվա առիթով: «Քսանչորս տարի առաջ` փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհուրդն ընդունեց ազգային ինքնորոշման իր իրավունքը հաստատող պատմական փաստաթուղթ: Խորհրդային Միության ամբողջատիրական համակարգի փլուզման առաջին խորհրդանիշը հանդիսացող այդ փաստաթուղթն ազդարարեց մեր պայքարի սկիզբը հանուն մարդու իրավունքների լիարժեք իրացման …

կարդալ ավելին

Նույն օրերին

21.02.2012

Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկնարկել է Զինված ուժերի ղեկավար կազմի եռօրյա օպերատիվ հավաքը: Ըստ ՊՆ-ի տարածած հաղորդագրության, օպերատիվ հավաքի նպատակն է` բարձրացնել եւ կատարելագործել օպերատիվ շտաբների սպաների գիտելիքներն ու ունակությունները` ռազմավարության, օպերատիվ արվեստի բնագավառներում, հավաքի մասնակիցներին առավել մանրակրկիտ ներկայացնել Զինված ուժերի զարգացման պլանով նախատեսված միջոցառումների ընթացքն ու արդյունքները, բարձրաստիճան պաշտոնատար անձանց դասախոսությունների միջոցով նրանց ծանոթացնել …

կարդալ ավելին

Տեսնող-չհայտնողը

21.02.2012

«Տեսել եմ: Ո՞նց սուտ խոսամ, որ տեսել եմ, է, բայց ես չեմ արել»,- երեկ ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը` անդրադառնալով իր կուսակից ընկերների կողմից ԱԺ-ում ուրիշների փոխարեն կոճակ սեղմելու փաստին: Իհարկե, նա դրանից հետո փորձել է արդարացնել կուսակիցներին` ինչ-որ բացատրություն ներկայացնելով: «Լինում է, որ 2 րոպեով դուրս ես գալիս, խնդրում ես …

կարդալ ավելին

1988-ից նպաստավոր

21.02.2012

«1988-ին քաղաքական այսպիսի ակտիվություն չկար, բնապահպանական շարժումը բերեց քաղաքական ակտիվություն: Այսօր ՀՀ-ում այլ իրավիճակ է, արդեն քաղաքական մեծ ակտիվություն կա, ակտիվացել են նաեւ քաղաքացիական նախաձեռնությունները: Կարծում եմ, որ սա դրական պրոցես է, եւ քաղաքացին փորձում է պաշտպանել իր իրավունքները»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` պատասխանելով հարցին, թե …

կարդալ ավելին

Ինչո՞ւ էր արթնացել «բարոյական պահը»

21.02.2012

«Ես մատաղացու գառ չեմ»,- երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած հարցաքննության ժամանակ հայտարարել է ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը` որոշակիորեն նոր մանրամասներ ներկայացնելով իր դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ: Մասնավորապես, Մ. Օհանյանն ասել է, որ 2011թ. ապրիլից իր եւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի միջեւ ծագել է ծառայողական տարաձայնություն. …

կարդալ ավելին

Կոալիցիան ռեւերանսներ կանի

21.02.2012

«Ես հակված եմ, որ նախարարները լինեն քաղաքական դեմքեր, ոչ թե բացառապես արհեստավարժ»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը` միաժամանակ բնական համարելով, որ ընտրություններից հետո համամասնական ցուցակով ներկայացվածները ընդգրկվեն գործադիր իշխանության կազմում: Երկու անգամ մեծամասնական, երկու անգամ էլ համամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած Այվազյանը դեռ չգիտի` ինչ …

կարդալ ավելին

«Մենք օգնության ձեռք ենք մեկնում Նախագահ Սերժ Սարգսյանին»

21.02.2012

– ԱԺ «Ժառանգություն» եւ «Դաշնակցություն» խմբակցությունների հեղինակած` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագիծը հաջորդ շաբաթ կքննարկվի ԱԺ նիստում: Ամենայն հավանականությամբ, այն չի ընդունվի, որովհետեւ իշխանությունները դրան դեմ կքվեարկեն: Այդ դեպքում ո՞րն է քննարկման նպատակը: – ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` այդ օրինագիծը արտահերթ կճանաչենք: Որեւէ օրինագիծ արտահերթ ճանաչելու իրավունքի մեր հերթն է, եւ մենք այն …

կարդալ ավելին

Լեւոնը գնում է պատերազմ

21.02.2012

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ ասել է, որ իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի ընտրություններից առաջ ընդդիմությունը հավասար պայմաններում չգործի եւ դատապարտված լինի պարտության: «Ես եղել եմ Հրազդանում եւ փաստում եմ, որ Սասուն Միքայելյանի քայլը բարդացրեց իշխանությունների վիճակը: Իշխանությունը, ինչպես նաեւ` ՀԱԿ-ը, շատ հստակ վերահսկում էին ընտրությունների ընթացքը: Բայց շնորհիվ իրավիճակը վերահսկելու` մենք 47%-ի հաղթանակ …

կարդալ ավելին

Լարվածությունը եղել է Ալիկ Սարգսյանի հետ

21.02.2012

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մերժվել է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի պաշտպանների միջնորդությունը` նրան գրավով ազատ արձակելու վերաբերյալ: Դատական նիստում Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը դատարանին միջնորդություն է ներկայացրել կալանավորումը վերացնելու կամ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին: Ըստ Վասակյանի, Մարգար Օհանյանը չի կարող խոչընդոտել դատաքննությանը, քանի որ մոտ …

կարդալ ավելին

Մութ պատմություն

21.02.2012

Լրատվամիջոցներն օրերս գրել էին ՀՀ Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության պետի տեղակալ գնդապետ Հայկ Ստեփանյանի մասին, ով Սադախլոյի անցակետում փախուստի փորձ կատարելիս` փետրվարի 19-ին, ձերբակալվել է: Նշենք, որ Հ. Ստեփանյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ամենամտերիմ մարդկանցից մեկն է, տարիներ շարունակ աշխատել է Ռազմական ոստիկանությունում` Վ. Գասպարյանի տեղակալի պաշտոնում: Ապա, Վ. Գասպարյանի` ՀՀ Պաշտպանության փոխնախարար նշանակվելուց …

կարդալ ավելին

Կարեւորել են առաջիկա ընտրությունները

21.02.2012

Կիրակի օրը նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը` Դեյվիդ Դրայերի գլխավորությամբ: Կոնգրեսականները Հայաստան են ժամանել ԱՄՆ-ից Աֆղանստան ճանապարհին: Կոնգրեսական պատվիրակության պատվին Ս. Սարգսյանի տված պաշտոնական ճաշին ներկա են եղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 5 անդամները եւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: «Օգտվելով այս պատեհ առիթից` ցանկանում եմ երախտիքի խոսք հայտնել …

կարդալ ավելին

ԴԱՀԿ պետի ցանկությունները

18.02.2012

Արդեն մի քանի օր է, ինչ Քանաքեռ-Զեյթուն համայնքում բնակիչներից ստորագրություններ եւ անձնագրային տվյալներ են հավաքում «Քեթրին» հիմնադրամի տնօրեն Արթուր Սարգսյանին նույն համայնքի թիվ 3 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրելու համար: Հիշեցնենք, որ այդ հիմնադրամն իրականում ստեղծել է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը: Վերջինս նախ ինքն է ցանկացել առաջադրվել, հետո որոշել է չթողնել ներկայիս պաշտոնը: Մեր …

կարդալ ավելին