«Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական-ուսանողական միության անդամները, կուսակցության համակիրները, այլ կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ նախօրեին հանդիպել են «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Ըստ «Ժառանգության» տարածած հաղորդագրության, տեղի ունեցած բաց քննարկման ընթացքում ներկայացվել են տեսակետներ առաջիկա ընտրություններում երիտասարդների ներգրավվածության եւ կազմակերպվածության վերաբերյալ, արծարծվել քաղաքական գործընթացներում նրանց դերին ու անելիքներին, լուրջ բարենորոգության հանգեցնող արժեքային համակարգի փոփոխություններին առնչվող հարցեր: Մասնակիցները հույս են հայտնել, որ նմանօրինակ քննարկումները կլինեն շարունակական, ինչը հնարավորություն կտա քաղաքացիական-քաղաքական միահամուռ ուժերով գտնել եւ լուծել ՀՀ-ում օրակարգային դարձած բազմաթիվ խնդիրներ: