«ԱՄՆ-ը մեղքի իր բաժինն ունի Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման նպատակով վերջին տարիներին գործադրված ջանքերի ձախողման հարցում»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի` Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում երեկ հրապարակած ծավալուն մենագրության մեջ նման եզրահանգման է եկել ամերիկացի հայտնի քաղաքագետ-վերլուծաբան Դեյվիդ Ֆիլիպսը, ով 2001-2004 թթ. համակարգում էր ԱՄՆ-ի կողմից հովանավորվող` հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի աշխատանքները: Ըստ Ֆիլիպսի, Օբամայի կառավարությունը բավարար …
կարդալ ավելինԵվրոպական Միության առաջնորդները պաշտոնապես հավանություն են տվել Սերբիային եվրոպական ընտանիքի անդամության թեկնածուի կարգավիճակ շնորհելու առաջարկությանը: Այդ մասին հայտարարել է Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպեյը: Ակնկալվում էր, որ Սերբիան ԵՄ-ի անդամության թեկնածու կդառնա դեռ անցած տարվա դեկտեմբերին, երբ ձերբակալեց երկու պատերազմական հանցագործների, սակայն հետաձգման պատճառ դարձավ Գերմանիան` հայտարարելով, որ ցանկանում է ավելի մեծ առաջընթաց տեսնել Կոսովոյի …
կարդալ ավելին«Երկարատեւ, հեռանկարային շարունակություն կունենա «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ մեր համագործակցությունը»,- երեկ կայացած «Ժառանգություն» կուսակցության 7-րդ համագումարում հայտարարել է այդ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը` անդրադառնալով խորհրդարանական ընտրություններում երկու ուժերի համագործակցության հնարավորությանը: «Ժառանգության» հետ երկար ճանապարհ ունենք անցնելու»,- իր հերթին հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը` շեշտելով, որ Հայաստանը մտնում է մի պատմական փուլ, որը …
կարդալ ավելինՎաղը մեր «ռազմավարական գործընկեր» Ռուսաստանի Դաշնությունում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, որոնցում, բնականաբար, հաղթելու է գործող վարչապետ Վլադիմիր Պուտինը: Այդ ընտրություններին սրտատրոփ հետեւելու են ոչ միայն ռուսական, այլեւ հայաստանյան շատ որոշակի շրջանակների ներկայացուցիչներ: Հայաստանի քաղաքական դաշտի զգալի մասը` եւ իշխանության, եւ ընդդիմության դաշտում, ինչպես հայտնի է` իրենց ապագան կապում են Ռուսաստանի եւ այդ երկրում տիրող …
կարդալ ավելին«Կա պատճառ, որը մեր տարածաշրջանին խանգարում է զարգանալ` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»,- երեկ Բաքվում անցկացվող` Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների «ուղեղային կենտրոնների» համաժողովում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` կրկին հիշեցնելով ԼՂ-ի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը եւ խոսելով «երկակի չափանիշների» մասին: Ներկայացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը` Մամեդյարովն ասել է, թե «ցավոք, բանակցություններում առաջընթաց այդպես էլ …
կարդալ ավելին«Ես կարծում եմ, որ առաջին նախագահն էլ այն անտանելի բեռն էր, որի պատճառով էլ խորտակվել եւ խորտակվում են այդ նավերը»,- երեկ հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` անդրադառնալով ՀԱԿ հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի այն հատվածին, թե Ռոբերտ Քոչարյանը խորտակված նավ է, Սերժ Սարգսյանը` խորտակվող: Խոսելով մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրելու մասին, նա ասել է, …
կարդալ ավելինԿառավարության Նիստերի դահլիճում երեկ համագումար անցկացնելու հերթը «Ժառանգություն» կուսակցությանն էր: Նախընտրական այս շրջանում խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններն իրար հետեւից համագումար են անցկացնում, խոսում են իրենց ծրագրերից, անելիքներից, Հայաստանում գոյություն ունեցող իրավիճակից: Կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ծավալուն ելույթում երեկ անդրադարձավ Հայաստանի քաղաքական ու տնտեսական գրեթե բոլոր ոլորտներին` հայ-թուրքական հարաբերություններ, ԼՂՀ հիմնախնդիր, Ֆրանսիայի Սենատի կողմից …
կարդալ ավելին«Ես համաձայն եմ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն դիտարկման հետ, որ Վարդան Օսկանյանի` մեզ միանալը ոչ մեկի հետ կապ չունի»,- երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով ՀԱԿ առաջնորդի նախօրեի ելույթի` ԲՀԿ-ին վերաբերող հատվածը: «Ընդհանրապես, թող ոչ ոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեջ այլ ուժերի ստվերներ չփնտրի»,- ասել է նա:
կարդալ ավելին«Ի դեմս առաջիկա խորհրդարանական ընտրությունների` Հայաստանին հերթական փորձությունն է սպասվում, ինչ-որ իմաստով` փորձանքների փուլ»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀԱԿ-ի մաս կազմող «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: «Քաղաքական բոլոր ուժերը պատրաստվում են ԱԺ ընտրություններին, իշխանությունը, ի դեմս վարչապետի, սկսել է մարզից մարզ շրջել: Իսկ ահա ՀԱԿ-ը երեկվա հանրահավաքից հետո սկսելու է հրապարակային գործունեություն ծավալել, …
կարդալ ավելին«Դրսից նույնպես օրենսդրական գործունեություն կծավալեմ»,- երեկ հայտարարել է ՀՖՖ նախագահ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը` անդրադառնալով իր ապագա քաղաքական գործունեությանը: Նա նշել է, որ ՀՀԿ-ն որոշում է կայացրել, ըստ որի` ինքը մեծամասնական ընտրակարգով է առաջադրվելու, սակայն ընտրատարածքը դեռ որոշված չէ: Ռ. Հայրապետյանը չի բացառել, որ կարող է առաջադրվել Կենտրոն, Արաբկիր կամ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող …
կարդալ ավելին«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու օրինագիծը հակասահմանադրական ճանաչելու որոշման վերաբերյալ հոդված է հրապարակել ամերիկյան Foreign Policy ամսագրում: «Ֆրանսիայի Հանրապետության Սահմանադրական խորհուրդը փետրվարի 28-ին չեղյալ հայտարարեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որն ավելի վաղ ընդունվել էր այդ երկրի օրենսդիր մարմնի կողմից: Ամեն դեպքում, մենք հարգում ենք Ֆրանսիայի օրենքը եւ նրա …
կարդալ ավելինԵրեկ Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` Մաշտոցի պողոտայում գտնվող Փակ շուկայի տարածքում իրականացվող քանդման աշխատանքների մասին ստացված ահազանգի հետ կապված, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության եւ Հասարակական կարգի պահպանման վարչության պետերին անձամբ այցելել նշված վայր, ծանոթանալ իրավիճակին եւ ձեռնարկել …
կարդալ ավելին«Միացյալ Նահանգները մեղքի իր բաժինն ունի Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման նպատակով վերջին տարիներին գործադրված ջանքերի ձախողման հարցում»,- Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում երեկ հրապարակած ծավալուն մենագրության մեջ նման եզրահանգման է եկել ամերիկացի հայտնի քաղաքագետ-վերլուծաբան Դեյվիդ Ֆիլիպսը, ով նախկինում ակտիվորեն ներգրավված է եղել հայ-թուրքական երկխոսության գործընթացում. նա 2001-2004 թթ. համակարգում էր ԱՄՆ-ի կողմից հովանավորվող` Հայ-թուրքական հաշտեցման …
կարդալ ավելինԵրեկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Ըստ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրության, հանդիպման ընթացքում շարունակվել են քննարկումներն արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ: Զրուցակիցներն անդրադարձել են հունվարի 23-ին Սոչիում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության …
կարդալ ավելինԲառացիորեն երկու օր առաջ Գերմանիա ուղեւորվեց մեր երկրի հեռանկարային տնտեսագետներից մեկի ընտանիքը` ինքը, կինը եւ երեք զավակները: Հասկանալի է, տոմսերը միակողմանի էին: Նրանց ճանապարհողները պատմեցին, որ նույն ինքնաթիռով անվերադարձ հեռանում էին նաեւ երիտասարդ ջութակահարներ: Կարելի է ասել, որ մարդկանց ազատ ընտրությունն է` ընտրել` երկրագնդի որ մասում են ցանկանում բնակվել: Սակայն ճշմարտությունը բոլորս էլ գիտենք: Գիտենք, …
կարդալ ավելինՎրաստանի հետ մենք մրցակցության մեջ էինք նախկինում` խորհրդային տարիներին: Հիմա` ոչ: 90-ական թվականների սկզբում նորաստեղծ պետությունների հիմքերի ձեւավորման եւ դրան զուգահեռ` պատերազմական տարիներ էին: Մրցակցություն չկար: 90-ականների երկրորդ կեսերին մենք ուժեղ էինք, մենք առաջ էինք, եւ մրցակցություն չկար: 2000-ականներին տարբեր բնագավառներում կառուցվածքային բարեփոխումներով մենք այնքան առաջ էինք, որ Վրաստանից Հայաստան էին գալիս մասնագետներ եւ պաշտոնյաներ` …
կարդալ ավելինՄԱԿ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի խոսքով` Հայաստանը ժողովրդագրական լուրջ խնդիր ունի, որը չլուծելու դեպքում հետագայում ավելի ծանր վիճակում կհայտնվենք: Մեր թղթակցի հարցին` եթե թոշակառուն ողջ ամսվա ապրելու համար ստանում է 19.000 դրամ կենսաթոշակ, իսկ պաշտոնապես ամրագրված սպառողական զամբյուղն ավելին է կազմում` չե՞ք կարծում, որ ՀՀ կառավարությունը թոշակառուին զրկում է ապրելու իր իրավունքից` …
կարդալ ավելինԱրդար եւ ազատ ընտրություններ ապահովելու, ավելի ճիշտ` իշխանություններին պարտադրելու նպատակով ՀՅԴ-ն սկսում է կամավորների հավաքագրում: Այդ մասին երեկ հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Ըստ նրա, հայ ժողովրդի մեջ կան 2000 կամ 10.000 մարդիկ, ովքեր անշահախնդրորեն կուզենան, որ առաջիկա ընտրություններն իրական լինեն: «Այդ 10 հազար մարդը պետք է պարտադրի արդար ընտրություններ այս երկրում: Մենք …
կարդալ ավելին«Եթե ԲՀԿ-ն ցույց տա, որ իրապես շահագրգռված է ազատ եւ արդար ընտրություններով, ապա նրա հետ համագործակցության լայն դաշտ կբացվի»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Նա նաեւ ասել է, որ ՀԱԿ-ը մարտի 1-ին քաղաքական նոր գործընթաց է սկսելու: «Մարտի 1-ին անցկացնելու ենք այս տարվա մեր առաջին հանրահավաքը: Սա տարելիցի, հիշատակի հանրահավաք …
կարդալ ավելին«Մենք մշակում ենք ճյուղային արդյունաբերական քաղաքականություն եւ բացահայտել ենք 11 առաջնահերթություններ, որտեղ ունենք արտահանման մեծ պոտենցիալ: Եվ կարեւոր է, որ հանքահումքայինը ներառված չէ այդ շարքում: Առաջին հերթին` դա ճշգրիտ ճարտարագիտությունն է, հաստոցաշինությունը, որը մեծ ներուժ ունի, եւ այդտեղ մենք լուրջ ներդրումներ ենք կատարում: Երկրորդ ոլորտը դեղագործությունն է, եւ այն ներդրումները, որոնք կատարվել են այդ ոլորտում, …
կարդալ ավելին