ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ ժամանել են Ադրբեջան: Օդակայանում ադրբեջանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռ. Բրադտկեն ասել է, որ իրենց տարածաշրջանային այցի նպատակը Ռուսաստանի Սոչի քաղաքում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների միջեւ հունվարի 23-ին տեղի ունեցած հանդիպման ավարտին ընդունված համատեղ հայտարարությունում առաջ քաշված առաջարկների կյանքի կոչման առնչությամբ քննարկումներ անցկացնելն է: Հիշեցնենք, …
կարդալ ավելինԳործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը առաջիկա ԱԺ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրելու է իր թեկնածությունը Երեւանի Կենտրոն վարչական շրջանի մի մասն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում: Այդ մասին երեկ տեղեկացրել է Խ. Սուքիասյանի գրասենյակի մամուլի ծառայությունը: Արդյո՞ք ԿԸՀ-ն գրանցելու է նրա թեկնածությունը: Lurer.com կայքի այս հարցին երեկ ԿԸՀ մամուլի բաժնից ասել են, որ իրավասու չեն պատասխանել: …
կարդալ ավելին«Ուրախ ենք Վլադիմիր Պուտինի ընտրվելու առիթով»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ մաս կազմող ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` անդրադառնալով ՌԴ նախագահական ընտրություններում Վ. Պուտինի հաղթանակին: Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ Լ.Սարգսյանը ՌԴ քաղաքացի հայերին ուղղված բաց նամակ էր հրապարակել, որտեղ կոչ էր արել ընտրել Վ.Պուտինին: Երեկ Լ.Սարգսյանը նաեւ վստահություն է հայտնել, որ …
կարդալ ավելին«ՀՀԿ-ն կունենա ՀՀԿ-ին արժանավայել համամասնական ցուցակ` միեւնույն ժամանակ չհրաժարվելով գործարարներից»,- երեկ հայտարարել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Նա նշել է, որ ցուցակը կկազմվի արդեն նշված սկզբունքների հիման վրա: «Ցուցակում կլինեն նոր մարդիկ, իսկ կուսակցության համագումարից հետո, երբ քննարկումները կավարտվեն, այն բոլորին արդեն հասու կլինի, որից էլ կարող են հետեւություններ անել»,- ասել է նա: Ինչ …
կարդալ ավելինՀանրային եւ մասնավոր հեռուստաընկերություններն արդեն հրապարակել են մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում քաղաքական գովազդի սակագները: Դա օրենքի պահանջ է, որը սահմանում է նաեւ, որ վճարովի եթերաժամի 1 րոպեի գինը չի կարող գերազանցել մինչեւ ընտրությունների նշանակումը վերջին 6 ամսվա համար առեւտրային գովազդի միջին գինը, եւ մինչեւ նախընտրական քարոզչության ավարտն այն չի կարող փոփոխվել: Նոր …
կարդալ ավելինԿիրակի օրը ՌԴ-ում կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո երեկ վաղ առավոտից ՀՀ-ից շնորհավորանքներ են հնչել ձայների մոտ 64 տոկոսը ստացած Վլադիմիր Պուտինին: Առաջինը նրան շնորհավորել է ՀՀ սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը, ապա` «նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԱՄ կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը (վերջինս նույնիսկ Պուտինին կտավ է …
կարդալ ավելին«Այս ժամանակահատվածում քաղաքական որոշ ուժեր կարող են գնալ նախընտրական միավորումների: Գաղափարական միավորումներն ավելի բարդ են եւ կարող են, որպես այդպիսին, չլինել: Միաժամանակ, արդեն իսկ ականատես ենք միավորումների ու դաշինքների, եւ կարծում եմ` դրանք կլինեն նաեւ առաջիկայում,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը` ավելացնելով,- Իրատեսական եմ համարում, օրինակ, «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» …
կարդալ ավելին«Եթե «Ժառանգություն» կուսակցությունը շաբաթը կամ ամիսը 2 անգամ հայտարարի, որ դիմելու է իշխանափոխության, եւ դա չիրականացնի, կհիասթափեցնի ժողովրդին»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը` ավելացնելով. «Հետեւաբար «Ժառանգությունը» որդեգրել է շատ գործնական քայլ. այն է` կանգնել մեկ քաղաքացու կողքին եւ հասնել կոնկրետ արդյունքի: Լինել պրագմատիկ, այնպիսի խնդիրներ առաջ քաշել, որ հետո կարողանաս լուծել …
կարդալ ավելինԵթե «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը փոփոխության չենթարկվի, ապա դրա առաջին ընթերցման ժամանակ «դեմ» քվեարկած ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը «դեմ» կքվեարկի նաեւ երկրորդ ընթերցման ժամանակ: Այդ մասին երեկ Պետրոսյանը հայտարարել է «Ազգային Միաբանություն» կուսակցության նախկին պատգամավոր Աղասի Արշակյանի հետ բանավեճում: «Ես կողմ եմ այդ օրենքին, բայց այնտեղ դրույթ կա, որ բանակը կարող է …
կարդալ ավելին– Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանն անցած շաբաթ հայտարարեց, որ ՀԱԿ-ի համամասնական ցուցակը կազմելու պատասխանատվությունը վստահվել է իրեն: Ինչ-որ առաջընթաց կա՞ այդ առումով: – Անկեղծ ասած, այնքան խառն ենք կուսակցական խնդիրներով, որ ցուցակով չենք կարողանում հետաքրքրվել: Ցուցակն ինձ համար երկրորդական հարց է: – Ճի՞շտ են տեղեկությունները, թե այդ ցուցակում առաջին կին թեկնածուն Դուք եք: …
կարդալ ավելինԱԺ նախկին պատգամավոր, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախկին անդամ Աղասի Արշակյանը երեկ հայտարարել է, որ պատրաստվում է մեծամասնական ընտրակարգով մասնակցել առաջիկա ԱԺ ընտրություններն: Սակայն նա դեռեւս չի կողմնորոշվել, թե կոնկրետ որ ընտրատարածքից է առաջադրվելու: Պարզվում է` նրա այդ որոշումը կախված է «Հանրապետություն» կուսակցության վարչության անդամ Սմբատ Այվազյանի որոշումից: «Որոշել եմ առաջադրվել, դեռ չեմ կողմնորոշվել` դա կլինի …
կարդալ ավելինԱշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է Բելգիայի Սենատի նախագահ Սաբին դե Բեթյունի եւ Սենատի ու Ներկայացուցիչների պալատի պատգամավորների հետ: Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու եւ խորացնելու բազմաբնույթ կապերը Բելգիայի հետ, որը, Ս. Սարգսյանի խոսքով, իր զարգացած տնտեսությամբ կարող է Հայաստանի համար լավ օրինակ հանդիսանալ …
կարդալ ավելինԿիրակի օրը ՀՀԿ-ական, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի գլխավորած «Հայոց արծիվներ» կազմակերպությունը Երեւանում երթ է անցկացրել (համենայնդեպս, այն ներկայացվել է որպես երթ), որն իրականում մեկ նպատակ է հետապնդել` իբրեւ թե այդպիսով պատասխանել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` վերջին հանրահավաքում արած այն հայտարարությանը, թե «Սերժ Սարգսյանը խորտակվող նավ է»: Սակայն, ինչպես «Հայոց արծիվների» ամեն ինչը, …
կարդալ ավելինԵրեկ Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ շնորհավորել է նաեւ «Պուտին» ակումբը: Շնորհավորանքը տեղադրվել է Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահ, իսկ ավելի հստակ` նշյալ ակումբի նախաձեռնության հեղինակ Անդրանիկ Նիկողոսյանի էլեկտրոնային կայքում` gazeta.am-ում: «Դուք մեկ անգամ չէ, որ ապացուցել եք, որ ցանկացած մարտահրավեր եւ խոչընդոտ հնարավոր է հաղթահարել միայն քրտնաջան եւ շարունակական աշխատանքի շնորհիվ, բազմիցս …
կարդալ ավելինԱնդրադառնալով մարտի 1-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած այն հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանը «խորտակված նավ է», Վ. Սողոմոնյանը «Մեդիամաքս» գործակալությանն ասել է. «Պետք է բացարձակապես զուրկ լինել առողջ բանականությունից` Ռոբերտ Քոչարյանին «խորտակված» անվանելու համար»: «Երկար բացատրություններ չեմ տա, քանի որ բոլորն էլ ամեն ինչ գիտեն Քոչարյանի գործունեության մասին` Ղարաբաղյան պատերազմի հաղթանակից մինչեւ ՀՀ տնտեսական սրընթաց զարգացումը: …
կարդալ ավելինՌԴ նախագահի ընտրությունների արդյունքները դժվար էր անակնկալ համարել. նման ելքը կանխորոշված էր դեռեւս շատ տարիներ առաջ: Անակնկալը հաղթած թեկնածու Վլադիմիր Պուտինի արտասուքներն էին` թափված Մանեժնայա հրապարակում, իր համախոհների հետ հանդիպման ժամանակ: Այդ արցունքները վկայում են, որ նա պարզապես համոզված է` ազատ եւ արդար ընտրություններում ռուսաստանցիների մեծ մասն իրեն է վստահել սեփական ճակատագիրը: Իսկ նման գիտակցությունից …
կարդալ ավելինՀայաստանի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունեցող ընդհանուր առմամբ 164.368 հաշմանդամություն ունեցող անձ կա: Թեեւ յուրաքանչյուր տարի Ընտրական օրենսգիրքը ենթարկվում է փոփոխությունների, այդուհանդերձ, առայսօր մասնավորապես տեղաշարժման, տեսողության եւ լսողության հաշմանդամություն ունեցող մարդկանց ընտրելու իրավունքը սահմանափակված է: Վերջերս հաշմանդամների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններն (հ/կ)` ի դեմս «Հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանություն» հ/կ դաշինքի` քննարկում էին կազմակերպել: Նրանք կրկին …
կարդալ ավելին«Ժառանգություն» կուսակցության երեկվա համագումարում, շատ այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ միասին, մասնակցում էր նաեւ վերջերս «Օրինաց երկրից» դուրս եկած պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը: Վերջինս նաեւ խորհրդարանում բավականին ակտիվ ու մտերմիկ շփումներ ունի «Ժառանգության» պատգամավորների հետ: Որոշ տեղեկությունների համաձայն` Գ.Բաղդասարյանն առաջիկա ընտրություններին կարող է համագործակցել «Ժառանգության» հետ` լինել այդ կուսակցության համամասնական ցուցակում կամ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել եւ ստանալ …
կարդալ ավելին«Ի դեմս առաջիկա խորհրդարանական ընտրությունների` Հայաստանին հերթական փորձությունն է սպասվում, ինչ-որ իմաստով` փորձանքների փուլ»,- երեկ հայտարարել է ՀԱԿ մաս կազմող «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Ըստ նրա` իշխանությունը, ի դեմս վարչապետի, արդեն սկսել է մարզից մարզ շրջել: «Իսկ ահա ՀԱԿ-ը երեկվա հանրահավաքից հետո սկսելու է հրապարակային գործունեություն ծավալել, քանի որ այս ընտրություններն էականորեն տարբերվելու …
կարդալ ավելինՀՀԿ-ն է որոշել, որ ՀՖՖ նախագահ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվի առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին երեկ հայտարարել է ինքը` Ռուբեն Հայրապետյանը` նշելով, որ դեռ չգիտի, թե որ ընտրատարածքում կառաջադրի իր թեկնածությունը: Հնարավոր է` դա լինի Կենտրոն, Զեյթուն, Արաբկիր կամ այլ վարչական շրջանում: «Որտեղ իմ պահանջը զգացվի»,- ասել է նա` ավելացնելով, որ …
կարդալ ավելին