ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ ժամանել են Ադրբեջան: Օդակայանում ադրբեջանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռ. Բրադտկեն ասել է, որ իրենց տարածաշրջանային այցի նպատակը Ռուսաստանի Սոչի քաղաքում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների միջեւ հունվարի 23-ին տեղի ունեցած հանդիպման ավարտին ընդունված համատեղ հայտարարությունում առաջ քաշված առաջարկների կյանքի կոչման առնչությամբ քննարկումներ անցկացնելն է: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 2-ին ժամանել էին Երեւան, որտեղ հանդիպումներ են ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նրանք Երեւանից Լեռնային Ղարաբաղ էին մեկնել, որտեղ նրանց ընդունել էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: