քաղաքականություն

Ովքեր կլինեն ԱԺ-ում

15.03.2012

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով` առաջիկա ԱԺ ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ դրան մասնակցում են երեք հակակշռող ուժեր, հանձինս երեք նախագահների: «Առաջիկա ընտրությունների մեջ առանձնահատկությունն այն է, որ այս ընտրություններին ներգրավված են երեք իրար հակակշռող ուժեր` հանձինս երեք նախագահների: Եթե գնահատենք ուժերը, կարող ենք ասել, որ առաջին հորիզոնականում կհայտնվի ՀՀԿ-ն, երկրորդում` ԲՀԿ-ն, իսկ երրորդ հորիզոնականում` ՀԱԿ-ը»,- …

կարդալ ավելին

Բաժանել են, բայց կտիրե՞ն

15.03.2012

Հանրապետական կուսակցության` նախօրեին տեղի ունեցած գործադիր մարմնի նիստում, ինչպես հայտնի է, որոշվել է թեկնածուներ առաջադրել 41 մեծամասնական ընտրատարածքներից 33-ում: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ հիմնականում որոշված է, թե ՀՀԿ-ն որ տարածքում ում թեկնածությունն է պաշտպանելու: Ընդամենը մի քանի ընտրատարածքի թեկնածուների հետ կապված դեռ քննարկումներ են ընթանում: Ի …

կարդալ ավելին

Հիշեցնում են իրենց մասին

15.03.2012

Կիրակի օրը կայանալու է «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության համաժողովը, որի ընթացքում որոշվելու է մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության ձեւաչափը: Այդ մասին Tert.am-ին ասել է ԺԱԿ նախագահ, ԱԺ պատգամավոր (ՀՀԿ համամասնական ցուցակի) Սպարտակ Մելիքյանը: Ի պատասխան հարցին, թե կուսակցությունն առանձի՞ն է մասնակցելու, թե՞ սատարելու է ինչ-որ մի կուսակցության, կամ նախորդ ԱԺ ընտրությունների օրինակով` կուսակցության ղեկավարը …

կարդալ ավելին

Մամեդյարովը չի հասկանում

15.03.2012

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը «Welt Kompakt»-ի հետ հարցազրույցում անդրադառնալով Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին Հայաստանի մասնակցությունից հրաժարվելու մասին որոշմանը` ասել է, թե «Եվրատեսիլը» չպետք է օգտագործվի քաղաքական նպատակներով` հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում: Մամեդյարովը նշել է, որ չի հասկանում այն մարդկանց, ովքեր քաղաքական ենթատեքստ են փորձում գտնել երգի մրցույթում, քանի որ այն, ըստ նրա, մշակութային …

կարդալ ավելին

«Առաջարկներ եղել են, բայց ես մերժել եմ»,- ասում է Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության նախկին ղեկավար Արման Վարդանյանը

15.03.2012

– Դուք 2009-2010թ. Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարն էիք, ինչպես նաեւ Կրթության, առողջապահության եւ երիտասարդության հարցերով հանձնաժողովի նախագահը, սակայն միանգամից հրաժարվեցիք Ձեր բոլոր պաշտոններից: Կասե՞ք` ինչո՞ւ, եւ կմանրամասնե՞ք, թե ինչո՞վ եք հիմա զբաղվում: – Ձեր նշած տարիներին իմ համագործակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ հիմնված էր Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման ինստիտուտի կայացման աջակցմանը: Փորձը, որը կուտակվել …

կարդալ ավելին

Սուքիասյանը եւս թողել է Տեր-Պետրոսյանի հայեցողությանը

15.03.2012

Երկու-երեք շաբաթ առաջ, երբ հայտնի դարձավ, որ թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական կարգով պատրաստվում է առաջադրվել Խաչատուր Սուքիասյանը, լրագրողներն ամեն կերպ ցանկանում էին իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ անձամբ նրանից։ Դա ոչ ոքի չէր հաջողվում, քանի որ Խ. Սուքիասյանը հանրապետությունում չէր։ Ինչեւէ, երեկ նա հանդիպեց լրագրողների հետ, որպեսզի միանգամից պատասխանի բոլորի հարցերին։ Թիվ մեկ հարցը, եթե …

կարդալ ավելին

Սնանկացման «շոո՞ւ», թե՞ իմիտացիա

15.03.2012

Երեկ «Արմավիա» ավիաընկերությունը մամլո հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ապրիլին ավիաընկերությունը Հայաստան է բերելու նոր մեծ օդանավեր, ինչպես նաեւ` ընդլայնելու է թռիչքների աշխարհագրական ուղղությունները` թռիչքներ իրականացնելով դեպի Միլան, Ստոկհոլմ, Բիրմինգհեմ եւ Ամրիտսար: Ընդ որում` սա արվում է այն դեպքում, երբ ընդամենը 2 օր առաջ ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը դժգոհում էր «Արմենիա» ՓԲԸ-ի սակագներից` նշելով, …

կարդալ ավելին

Սերգո Երիցյանը նշանակվեց

15.03.2012

ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ստորագրած հրամանով ՀՀ Լեզվի պետական տեսչության պետ է նշանակվել ՀՀ ԿԳՆ նախկին նախարար Սերգո Երիցյանը: Հիշեցնենք, որ Եսայի Թադեւոսյանը չէր հաղթահարել մրցույթի առաջին փուլը: Սերգո Երիցյանն ու Մարինե Հովյանն անցել են հաջորդ փուլ, որից հետո ԿԳ նախարար Աշոտյանը կատարել է նշանակումը:

կարդալ ավելին

Ցավակցել է Բելգիայի թագավորին

15.03.2012

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել բելգիացիների թագավոր Ալբերտ Երկրորդին` մարտի 13-ին Շվեյցարիայի Սիեռ քաղաքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ, որին զոհ դարձան երկու տասնյակից ավելի երեխաներ եւ նրանց ուղեկցող անձինք: «Խորապես ցնցված այս ողբերգությունից` անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Բելգիայի բարեկամ ժողովրդին, եւ զորակցություն` այս անդառնալի կորուստը սգացող բոլոր վշտահար սրտերին»,- …

կարդալ ավելին

«Կին լինելով՝ հաղթել եմ 6-10 տղամարդ»,- «Հետք-օնլայն» կայքին տված հարցազրույցում ասել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը

15.03.2012

– Ըստ շրջանառվող լուրերի, նորից ցանկանում եք պատգամավոր ընտրվել: Իրականությանը համապատասխանո՞ւմ են այդ խոսակցությունները: – Ով խոսում է` նրան էլ հարցրեք: – Դուք նման ցանկություն չունե՞ք: – Ես ընդհանրապես շատ եմ սիրում եւ՛ գործադիրը, եւ՛ օրենսդիրը: Ինչպես կորոշի կուսակցությունը, դրա ղեկավարը, այդպես էլ կվարվեմ: – Իսկ Ձեր ցանկությունն ավելի շատ գործադիրո՞ւմ աշխատելն է, թե՞ օրենսդիրում: …

կարդալ ավելին

Եղանակին համահունչ

15.03.2012

Կարելի է ասել, որ մեր տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացները խիստ բնական են: Ավելի ստույգ ասած՝ լիովին համահունչ են բնության հետ: Օրինակ՝ հենց ձյուն է գալիս, ճանապարհները փակվում են: Հենց ճանապարհները փակվում են, անմիջապես աճում են գները: Հատկապես գյուղմթերքների գները: Թե՛ տեղական արտադրության, թե՛ ներմուծված: Անգամ Ազգային վիճակագրական ծառայությունն արձանագրեց, որ հունվարին սպառողական գների ինդեքսն …

կարդալ ավելին

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի պարզաբանումները՝ ՀՀ ԸՕ խնդրահարույց կետերի առնչությամբ

15.03.2012

– Պրն Մուկուչյան, Հրազդանի քաղաքապետի ընտրությունները ԸՕ-ի թերեւս առաջին ապրոբացիան էր: Ինչպե՞ս կգնահատեք այդ «փորձարկումը»: – Դեռեւս Հրազդանի ընտրություններից առաջ էլ տեղի էին ունեցել ՏԻՄ ընտրություններ տարբեր գյուղական համայնքներում: Ունեցել էինք ընտրություններ նաեւ Իջեւանում, որը նույնպես անցկացվեց նոր ԸՕ կանոնակարգումների համաձայն: Եվ, բնականաբար, փետրվարին Հրազդանում եւ մյուս համայնքներում տեղի ունեցած ընտրությունները, որոնց ընթացքում ընտրական իրավահարաբերությունները …

կարդալ ավելին

Ճակատային առաջադրում

13.03.2012

ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ, նախկին ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանը երեկ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում: Երեկ նա ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացրել մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն` այս ընտրատարածքում առաջադրվելու է նաեւ ՀՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը:

կարդալ ավելին

Արդեն ներկայացրել է

13.03.2012

ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը երեկ տեղամասային ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Հիշեցնենք, որ Խ. Սուքիասյանը մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրել է թիվ 10 ընտրատարածքում: Այս ընտրատարածքում առաջադրվելու է նաեւ «Նուշիկյան» ասոցիացիայի նախագահ Գարեգին Նուշիկյանը:

կարդալ ավելին

ԲՀԿ-ն համալրվո՞ւմ է

13.03.2012

Որոշ տեղեկությունների համաձայն` մինչեւ մարտի 17-ին կայանալիք ԲՀԿ-ի համագումարը այդ կուսակցությանն անդամակցելու հայտարարություն կանեն նաեւ ԱԺ նախկին նախագահ եւ ՀՀԿ նախկին փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը եւ «Հզոր Հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանը: Վերջին երկուսի հետ երեկ կապվել հնարավոր չի եղել: Վ.Վարդապետյանը գտնվում է արտերկրում: Իսկ Տ.Թորոսյանը երեկ մեր թղթակցի հետ …

կարդալ ավելին

3+2

13.03.2012

Կիրակի օրը ՀՀԿ-ն անցկացրել է խորհրդի նիստ, որի ժամանակ ընտրել է կուսակցության 5 փոխնախագահներ: Վերընտրվել են նախկին երեք փոխնախագահներից երկուսը` Ռազմիկ Զոհրաբյանն ու Գալուստ Սահակյանը: Մուշեղ Լալայանն այս անգամ չի առաջադրվել: Մինչդեռ ավելացել են 3 նոր փոխնախագահներ` վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը եւ ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀԿ խորհրդի անդամների փոխանցմամբ` այս …

կարդալ ավելին

ՀՀԿ-ականը ԲՀԿ-ից օգնություն է խնդրում

13.03.2012

Երեկ Սյունիքի մարզի Քաջարան գյուղի ՀՀԿ-ական գյուղապետ Ռաֆիկ Աթայանը դիմել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին` խնդրելով ֆինանսապես աջակցել գյուղի ճանապարհները բարեկարգելու համար: Մեր հարցին ի պատասխան, թե ՀՀԿ-ական լինելով, ինչո՞ւ է դիմել մեկ այլ կուսակցության ղեկավարի, Ռ. Աթայանն ասել է. «Ես կուսակցությունը չեմ խառնում, 3 տարի առաջ մենք խնդրել էինք ԲՀԿ նախագահին եկեղեցու վերանորոգման համար …

կարդալ ավելին

Համատեղ պայքար

13.03.2012

«Դժբախտաբար, կեղծիքների մասին խոսում են ընտրություններից առաջ, եւ դրան անդրադառնում միայն ընտրություններից հետո, իսկ ընթացքում հավուր պատշաճի վերահսկողություն չի կատարվում,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը` ավելացնելով,- Ընդդիմադիր ուժերը պետք է ուժ գտնեն մեծամասնական ընտրակարգերում համատեղ պայքարի համար: Եթե ընդդիմադիր ուժերը կարողանան յուրաքանչյուր տեղամասում ապահովել 5-10 վստահված անձ, …

կարդալ ավելին

Սպասում են զմիմեանս

13.03.2012

Երեկ, ըստ էության, պաշտոնապես մեկնարկեց ընտրական մրցապայքարը. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում սկսվել է մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում համամասնական ու մեծամասնական ընտրակարգով թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունումը, որը կավարտվի մարտի 22-ին: Երեկվա դրությամբ իրենց փաստաթղթերը ներկայացրել էին հատուկենտ թվով մեծամասնական թեկնածուներ: Որեւէ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք դեռեւս ԿԸՀ փաստաթղթեր չեն ներկայացրել: Հաշվի …

կարդալ ավելին

Ռոբերտ Քոչարյանին չեն հրավիրելու

13.03.2012

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջիկա համագումարին մասնակցելու համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հրավեր չի ուղարկվի: Այս մասին tert.am-ին ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը: «Համագումարին մասնակցելու համար հրավերներ կուղարկվեն միայն խորհրդարանում ներկայացված հինգ քաղաքական ուժերին»,- ասել է նա:

կարդալ ավելին