Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ դեռեւս չի ստացել ՀՀ նախագահին ուղղված իր բաց նամակի պատասխանը: Հարցին, թե ընտրությունների նախընտրական շրջանն ինչքանո՞վ կանդրադառնա հարցի լուծմանը, եթե ԶՊՄԿ-ի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին` Վահե Հակոբյանը, կրկին առաջադրելու է ԱԺ թեկնածությունը, Ռ. Աթայանը պատասխանել է. «Գյուղացիներին հետաքրքիր չի: Մինչեւ …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով, ԱԺ ընտրություններին համապատասխան ձայներ ապահովելու համար իշխանությունները մարզերից մեծ թվով բնակիչներ են գրանցում Երեւանի վարչական բոլոր համայնքներում: Ըստ շրջանառվող լուրերի` իշխանություններն այդկերպ ցանկանում են հնարավորինս բացառել լցոնումները, որպեսզի ընտրություններն ընթանան անաղմուկ եւ «լեգիտիմ»:
կարդալ ավելինՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը երեկ հայտարարել է այն տեղեկատվությունը, որ մարտի 15-ին Մոսկվայի Սպիտակ տանը կայացել է Ռոբերտ Քոչարյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Վ. Սողոմոնյանի փոխանցմամբ` հանդիպումը տեղի է ունեցել «դեմ առ դեմ», ուստի իրեն հայտնի չէ հանդիպման ընթացքում շոշափված խնդիրների բովանդակությունը: «Չգիտեմ, թե էլեկտրոնային լրատվամիջոցները որտեղից տեղեկություններ …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ-ում տեղի է ունեցել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի երկրորդ քննարկումը, որը խիստ քննադատության արժանացավ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ընդդիմության կողմից` որակվելով որպես հակասահմանադրական: Նաեւ գնահատականներ հնչեցին, որ հատկապես ընտրություններից առաջ նման օրենք ընդունելով՝ իշխանությունը ուղերձ է հղում առ այն, որ պատրաստ է կրկին ուժ կիրառել, եւ, որ այդ օրենքն ընդունելով՝ ընդամենը լեգիտիմացվում …
կարդալ ավելինԿիրակի եւ երկուշաբթի օրերին տեղամասային ընտրական հանձնաժողովներում շարունակվել են առաջադրումները: Անցած երկու օրերին մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են 13 թեկնածուներ: Թիվ 3 ընտրատարածքում առաջադրվել է ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը: Թիվ 12-ում փաստաթղթերն է ներկայացրել առաջին նախագահի եղբորորդին` Տիգրան Տեր-Պետրոսյանը: Թիվ 17 ընտրատարածքում, որը գտնվում է Արտաշատում, առաջադրվել է ՀՀԿ-ական Կարինե Պողոսյանը, թիվ 22-ում` ՀՀԿ-ական Վահագն Հակոբյանը …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի նիստին: Նիստին ներկա են եղել ԵվրԱզԷՍ-ի անդամ պետություններից` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական ընկերակցությունում դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների` Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի նախագահները: ՀՀ նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` քննարկումներն ուղղված են եղել ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտների վերակազմավորման ու դրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը, Եվրասիական տնտեսական …
կարդալ ավելինՀանրապետական կուսակցությունը նախօրեին հրապարակել է մոտ 250 հոգանոց համամասնական ցուցակի առաջին 85 տեղերը զբաղեցնող թեկնածուների անունները: Ըստ ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների, ցուցակում թեկնածուների դասավորվածությունը շփոթ ու դժգոհություն է առաջացրել կուսակցության շարքերում: Բանն այն է, որ ՀՀԿ գործադիր մարմնի անդամներից անմիջապես հետո ցուցակում հայտնվել են բոլորիս հայտնի գործիչները, որոնց մեծ մասը ժամանակին հանդես էր գալիս ընդդիմության …
կարդալ ավելին– Պարոն Հովսեփյան, 2011թ. գարնանը նախագահ Սերժ Սարգսյանն իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ հանձնարարեց «նոր թափ հաղորդել» 2008թ. մարտի 1-ի գործի քննությանը: Անցած տարեվերջին Հատուկ քննչական ծառայությունը հրապարակեց մի զեկույց, որով, ինչպես ընդունված է ասել, Մարտի 1-ի «էջը փակված» համարվեց: Իրականում, սակայն Մարտի 1-ի գործի հետ կապված, ըստ էության, որեւէ առաջընթաց չի արձանագրվել: Կարելի՞ …
կարդալ ավելինԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ տեղեկացրել է, որ դեռեւս հայտնի չէ, թե հայկական պատվիրակությունից հատկապես ով կմասնակցի Բաքվում կայանալիք «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանին: «Դա կախված է նրանից, թե որքանով նրանք ներգրավված կլինեն Հայաստանի նախընտրական գործընթացներում, քանի որ վեհաժողովի լիագումար նստաշրջանը համընկնում է Հայաստանում ներքաղաքական աժիոտաժի պիկին»:
կարդալ ավելին2007թ. նախընտրական ծրագրում Հանրապետական կուսակցությունը խոստացել էր իշխանության գալուց հետո ստեղծել այնպիսի քաղաքացիական ինստիտուտներ, կառավարման համակարգ, որի արդյունավետությունը կստիպի աշխարհին Հայաստանը բնութագրել «Իբրեւ ուժեղ ժողովրդավարական պետություն` կառավարման արդյունավետ համակարգով, որտեղ բարձրագույն արժեքը մարդն է, գերակայողը` նրա իրավունքները»: ՀՀԿ-ն խոստացել էր իր իշխանության տարիներին հասարակական հարաբերությունների զարգացումը հիմնել բազմակարծության, անխտրականության, հանդուրժողականության, արդարության ու համերաշխության վրա: Թերեւս …
կարդալ ավելինԵԽ ԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի` հունվարի 16-17-ը Երեւան կատարած այցի վերաբերյալ Մոնիտորինգի հանձնաժողովում քննարկված տեղեկատվական փաստաթղթում անդրադարձ կա 2008 թվականի մարտի 1-ին 10 զոհերի մահվան հետաքննությանը: Անդրադառնալով 2011թ. ապրիլի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականին, որտեղ Ս. Սարգսյանը հանձնարարել էր կրկին եւ առավել մանրակրկիտ անդրադառնալ 2008թ. դեպքերին, համազեկուցողներն իրենց զեկույցում նշել են, թե …
կարդալ ավելինԳերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեսթերվելլը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում` անդրադառնալով ԼՂՀ հակամարտությանը, հայտարարել է, թե Գերմանիայի կառավարությունը հանդես է գալիս տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հավասարության օգտին։ «Խաղաղ կարգավորումը դա այն է, ինչին մենք ձգտում ենք եւ միասին աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ»,- ասել է նա` հավելելով, թե հակամարտության …
կարդալ ավելինԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի կարգադրությամբ` ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վրեժ Գասպարյանը մարտի 16-ին նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար: Իսկ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ է նշանակվել Գագիկ Մխեյանը (ի դեպ, այս պաշտոնը ստեղծվել է հատուկ Մխեյանի համար): Հավելենք, որ Վրեժ Գասպարյանը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ եղել է նախագահականի Իրավաբանական վարչության պետը:
կարդալ ավելին«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը երեկ «Ա1+»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, թե ինքը ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կոնֆլիկտ չունի, սակայն հրաժարվել է ընդգրկվել ՀԱԿ համամասնական ցուցակում: Նա ներկայացրել է այն պատճառները, թե ինչո՞ւ են ՀԱԿ անդամ 4 կուսակցությունները հրաժարվել համամասնական ցուցակից: «Ես երջանիկ կլինեի, եթե կուսակցությունները կոնսենսուսի գային եւ կազմեին միասնական ցուցակ: …
կարդալ ավելինԻնչպես եւ սպասվում էր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը պատասխանել է իր առաջին բաց նամակի՝ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի արձագանքին։ Բագրատյանը, սակայն, պատասխանը հասցեագրել է ոչ թե Արամյանին, այլ կրկին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ նշելով. «Չեմ կարող ասել, թե նշված անձը Ձե՞ր, թե՞ իր անունից է պատասխանել։ Քանի որ խոսում է բոլոր թվերից ու բոլոր …
կարդալ ավելինԹիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված գործարար Գարեգին Նուշիկյանը երեկ լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով այն խոսակցություններին, թե իրեն «պարտադրել» են թեկնածությունն առաջադրել Խաչատուր Սուքիասյանի դեմ, ասել է. «Թիվ 10 ընտրատարածքը ոչ մեկի սեփականությունը չի, եւ եթե ինչ-որ մեկն առաջադրվում է, ապա դա չի նշանակում, թե նա առաջադրվում է ինչ-որ մեկի դեմ: Ինձ ոչ ոք չի …
կարդալ ավելինԵրեկ կառավարության նիստերի դահլիճում կայացել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համագումարը: Վերջին շրջանում կատարվող իրադարձությունների համատեքստում երեկվա համագումարի ինտրիգներից մեկը եղել է մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Ազատ դեմոկրատների» եւ «Ժառանգության» միջեւ հնարավոր դաշինք կազմելու հարցը: Չնայած համագումարի ընթացքում դրա վերաբերյալ ֆորմալ որոշում չի կայացվել, սակայն դատելով «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանի եւ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի …
կարդալ ավելինԱյլեւս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ծնունդով ապարանցի Լյովա Խաչատրյանը երեկ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է Երեւանի Շենգավիթ համայնքի թիվ 12 ընտրատարածքում: «Ես քաղաքի տղա եմ, ինձ բոլորն են ճանաչում այդտեղ, ես երիտասարդների հետ էլ կծանոթանամ, նրանց կներկայացնեմ իմ աշխատանքը, եւ նրանք էլ, հուսով եմ, կվստահեն ինձ: Ես Ապարանում էլ երիտասարդների շատ մեծ թիմ եմ ունեցել»,- tert.am-ի …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցական անդամատոմսեր եւ կրծքանշաններ է տվել 32 քաղաքացիների` մշակութային, քաղաքական, հասարակական գործիչներ, լրագրողներ… ՀՀԿ-ական են դարձել ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանը, «Առավոտ» օրաթերթի լրագրող Մարգարիտ Եսայանը, երգչուհի Շուշան Պետրոսյանը, ԱԺ պատգամավոր Գագիկ Աբրահամյանը, պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ Անդրանիկ Անդրեասյանը, «Շիրակ» ֆուտբոլային …
կարդալ ավելինԻնչպես հայտնի է` նախօրեի երեկոյան կրակոցներ էին հնչել Կապանի «Prince» ռեստորանում: Ռեստորանից հինգ անձ բերման է ենթարկվել, որոնցից Լ. Գեւորգյանի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ` լիցքավորված փամփուշտներով: Հիշեցնենք, որ, ըստ aravot.am-ի` «Prince» ռեստորանի միջադեպը տեղի է ունեցել այն սենյակում, որտեղ ներկա է եղել նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Գագիկ Գեւորգյանը: Սակայն tert.am-ի հետ զրույցում …
կարդալ ավելին