Թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված գործարար Գարեգին Նուշիկյանը երեկ լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով այն խոսակցություններին, թե իրեն «պարտադրել» են թեկնածությունն առաջադրել Խաչատուր Սուքիասյանի դեմ, ասել է. «Թիվ 10 ընտրատարածքը ոչ մեկի սեփականությունը չի, եւ եթե ինչ-որ մեկն առաջադրվում է, ապա դա չի նշանակում, թե նա առաջադրվում է ինչ-որ մեկի դեմ: Ինձ ոչ ոք չի խնդրել, որ առաջադրվեմ»: