քաղաքականություն

Երկու հանդիպում

17.03.2012

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելլի հետ, եւ իր տեսակետներն է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական մարտահրավերների եւ միջազգային գերակայությունների շուրջ: Երեկ Հովհաննիսյանը հանդիպել է նաեւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Քեթի Լիչին, ում հետ քննարկել է Հայաստանի եւ տարածաշրջանի ընթացիկ զարգացումները:

կարդալ ավելին

Նոր ուժ՝ նոր Հայաստանի համար

17.03.2012

Երեկ Կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության երկրորդ, արտահերթ համագումարը: Համագումարին հրավիրված էին խորհրդարանական ու արտախորհրդարանական բոլոր ընդդիմադիր ուժերը` «Ժառանգություն», «Դաշնակցություն», «Նոր ժամանակներ», ՀԱԿ-ից` «Հանրապետություն», «Հայրենիք եւ պատիվ», «Պահպանողական» եւ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ: Համագումարին մասնակցում էին «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, այդ կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամներ, «Հանրապետությունից»` Արամ Սարգսյանը, Արտակ Զեյնալյանը, …

կարդալ ավելին

Դժգոհել են

17.03.2012

ՀԱԿ տարածած հաղորդագրության համաձայն` ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի գլխավորած պատվիրակությունը երեկ հանդիպել է Գերմանիայի կառավարության Մարդու իրավունքների քաղաքականության եւ Մարդասիրական օգնության Հանձնակատար Մարկուս Լոնինգի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանում ստեղծված իրավիճակը: Զրուցակիցներն ընդգծել են ընտրություններն ազատ եւ արդար անցկացնելու նշանակությունը Հայաստանի առաջընթացի ապահովման, ինչպես նաեւ` եվրոպական կառույցներ Հայաստանի հետագա ինտեգրացիայի համար: …

կարդալ ավելին

«20 տարին շատ վտանգավոր ժամկետ է»,- ասում է «Քարնեգի» հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը

17.03.2012

«Ղարաբաղի հարցով երկու տասնամյակ շարունակվող բանակցություններն ու սառեցված հակամարտությունը լուրջ վտանգ են տարածաշրջանային խաղաղության համար»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի` ադրբեջանական ընդդիմադիր «Obyektiv TV» ինտերնետ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է փորձագետը: Նրա դիտարկմամբ` «20 տարին շատ վտանգավոր ժամկետ է, քանի որ մարդիկ սկսում են մոռացության մատնել պատերազմի ավերածությունները»: «Ավելին, երիտասարդ սերնդի շատ ներկայացուցիչներ սկսում են մտածել, որ …

կարդալ ավելին

Ցուցակը քննարկվել է ՀՀԿ ԳՄ-ում

17.03.2012

Երեկ երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որտեղ քննարկվել է կուսակցության համամասնական ցուցակը: Մեր տեղեկություններով, սակայն, երեկվա նիստում ցուցակը դեռեւս ամբողջական տեսքի չի բերվել, ուստի ՀՀԿ համամասնական ցուցակը կհրապարակվի կիրակի օրը:

կարդալ ավելին

Գնում է Վրաստան

17.03.2012

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր մեկնելու է Վրաստան: ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Թբիլիսիում նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ: Այլ մանրամասներ չեն նշվում:

կարդալ ավելին

Բագգրատյանի արձագանքը – 2

17.03.2012

ՀՀԿ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը լսելու պահին արդեն իսկ պարզ էր, որ նրա ներկայացրած թվերի շուրջ բուռն քննարկումներ են ծավալվելու։ Բայց ոչ ոք չէր պատկերացնում, որ բանավեճը այսքան կերկարի։ Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանի ելույթի հաջորդ իսկ օրը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը շատ շտապ բաց նամակ գրեց՝ քննադատության ենթարկելով գրեթե բոլոր ցուցանիշները։ Հ. Բագրատյանը …

կարդալ ավելին

Մենք հաղթելու ենք մտքի ուժով եւ վճռականությամբ

17.03.2012

«Այսօր մեզ համար պատմական օր է. ոչ միայն այն առումով, որ Հիմնադիր համագումարից հետո սա մեր կուսակցության առաջին համագումարն է, այլեւ նրանով, որ այսօր մենք ընդհանրացնում, համակարգում եւ իմաստավորում ենք մեր անցած ուղին եւ ազդարարում ենք մեր ակտիվ քաղաքական գործունեության` արդեն որակապես նո՛ր փուլ մտնելու պաշտոնական մեկնարկը: Մեզ շատ են հարցնում, թե հայաստանյան քաղաքական դաշտում …

կարդալ ավելին

Առաջադրվեցին

17.03.2012

Երեկ թիվ 28 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն է առաջադրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Իսկ Երեւանի թիվ 7 ընտրատարածքում երեկ իր թեկնածությունն է առաջադրել Սամվել Ալեքսանյանը:

կարդալ ավելին

Ռուս-թուրքական առեւտուր՝ ԼՂ-ի շուրջ

17.03.2012

Ռուսաստանի ԱԳՆ-ն ցուցում ունի պահպանել ղարաբաղյան թեմային վերաբերող հարցերի ռեժիմայնությունը: Օրինակ, Ռուսաստանի ԱԳՆ 4-րդ դեպարտամենտի ղեկավարը հերքում է, որ Անկարա ԱԳ նախարար Լավրովի այցի ժամանակ ղարաբաղյան հարցը քննարկվել է, ինչպես նաեւ այն, որ ռուս-թուրքական հարաբերություններում նշանակալի գործընթացներ տեղի չեն ունենում, չնայած տվյալ քննարկումը եղել է: ԱԳՆ 4-րդ դեպարտամենտի ղեկավարի արտահայտությունն ավելի քան հակասական է հնչում: …

կարդալ ավելին

Փոքրիկ ողբերգություն

17.03.2012

Մինչ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին թվում էր, թե հայաստանյան քաղաքական իրականության մեջ ամենակարեւոր իրադարձությունը Հանրապետական կուսակցության հերթական` 13-րդ, համագումարն էր, պարզվեց` ո՛չ: Առավել մեծ է հետաքրքրությունը ԲՀԿ-ի այսօրվա համագումարի շուրջ: Ամեն դեպքում երեկ որոշ կայքերում հայտնվեց նման բովանդակությամբ տեղեկություն: Ըստ այդմ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարի հանդեպ հասարակության մեջ «աննախադեպ հետաքրքրություն է ձեւավորվել», եւ որ հասարակությունն …

կարդալ ավելին

Չեն միջամտելու

17.03.2012

Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայն իր տեսաուղերձում մեկնաբանել է, թե ինչ կարող է անել ՆԱՏՕ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: «ՆԱՏՕ-ն հակամարտության կարգավորմանը միջամտելու պլաններ չունի»,- ասել է նա` հավելելով, թե իրենք աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ ընթացող բանակցություններին: Նրա խոսքով` Մինսկի խումբը հատկապես վերջին …

կարդալ ավելին

ՀԱԿ-ի ցուցակը պատրաստ է

15.03.2012

Hayeli.am-ին հաջողվել է պարզել ՀԱԿ-ի համամասնական ցուցակի առաջին 16 անունները: Ըստ կայքի` առաջին երեք տեղերը վաղուց էին հայտնի` Լեւոն Տեր-Պետրոսյան, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյան, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյան: Ցուցակի 4-րդ հորիզոնականում կլինի ՀՀՇ կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը, 5-րդում` ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, 6-րդում` ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, 7-րդ տեղում` «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր …

կարդալ ավելին

Որ նեղացած չմնան

15.03.2012

Մեր տեղեկություններով` նախագահ Սերժ Սարգսյանը ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանին ՀՀԿ փոխնախագահ է նշանակել եվրոպական կառույցների, մասնավորապես` ԵԺԿ-ի հետ ունեցած հարաբերություններում մեծ ներդրում ունենալու շնորհիվ: Հիշեցնենք, որ շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀԿ համագումարին մասնակցում էր նաեւ ԵԺԿ փոխնախագահ Ռումյանա Ժելեւան: Իսկ ԵԺԿ նախագա Վիլֆրիդ Մարտենսը վիդիեո-ուղերձ էր հղել, որտեղ հայտարարել էր, թե ինքը համոզված է, որ …

կարդալ ավելին

Տարաձայնություններ չկան

15.03.2012

Շրջանառվող տեղեկությունների համաձայն` Երեւան քաղաքի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին ղեկավար Արման Վարդանյանը որոշել է մեծամասնական ընտրակարգով առաջադրվել Նոր Նորք համայնքն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում, սակայն, Ա. Վարդանյանը հերքել է այդ լուրերը: Մեր թղթակցի հարցը, թե` իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, թե իր եւ ԲՀԿ-ի միջեւ ինչ-որ տարաձայնություններ կան, նա …

կարդալ ավելին

Հեշտ գործընթաց չէ

15.03.2012

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն երեկ APA գործակալության հետ զրույցում` անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին, ասել է. «Ղարաբաղյան խնդրի լուծումը հեշտ գործընթաց չէ: Հակամարտությամբ զբաղվող ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը, ինչպես նաեւ` Ռուսաստանը կշարունակեն ջանքեր գործադրել ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ»: Անդրադառնալով ռուս-ադրբեջանական հարաբերություններին, Մատվիենկոն ասել է, որ երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերություններ են հաստատված. «Այդ կապերը գոյություն ունեն ոչ …

կարդալ ավելին

Քննարկել են առաջիկա ընտրությունները

15.03.2012

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը երեկ հանդիպել է ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուի, ԱՄՆ դեսպանատան քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավար Բարթ Փութնիի եւ քաղաքական գծով դիվանագետ Քրիստոֆեր Անդերսոնի հետ: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր: Երկուստեք շեշտվել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացման օրինականության …

կարդալ ավելին

Առաջին տասնյակում է

15.03.2012

ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը երեկ ասուլիսում հայտարարել է, թե ՀԱԿ համամասնական ցուցակի կազմման աշխատանքներում եղած դժվարությունները ցույց տվեցին, որ եթե չլինի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ապա ՀԱԿ-ը գոյություն չի ունենա: Նրա խոսքով` ՀԱԿ-ի ցուցակն արդեն իսկ պատրաստ է, որը վերջնական տեսքի է բերել առաջին նախագահը: «Մեր կուսակցությունը համաձայն է եղել ցանկացած տարբերակի: …

կարդալ ավելին

Փոխվել է, որ հավատա

15.03.2012

Երեկ իշխանությունները` Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի շուրթերով պատասխանել են ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի` նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի տնտեսական հատվածին ուղղված քննադատությանը: Միանգամից նշենք` այդ պատասխանը բովանդակային առումով, մեղմ ասած, շատ թույլ է, գրեթե այնքան թույլ, որքան Ս. Սարգսյանի ելույթում տեղ գտած «տնտեսական հաջողությունները»: Խնդիրը, սակայն, այդ պատասխանում տեղ գտած եւ որպես Բագրատյանին ուղղված հակափաստարկներ …

կարդալ ավելին

Հաշտեցումից կշահեն բոլորը

15.03.2012

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հանդես է եկել հերթական` վիդեոուղերձով, որտեղ անդրադարձ է կատարել ԼՂ հիմնախնդրին: Անդրադառնալով հայ եւ ադրբեջանցի ազգերի հաշտեցման եւ համատեղ գոյակցության խնդրին, Ջոն Հեֆերնն ասել է, թե դա հնարավոր է` օրինակ, ԱՄՆ-ում աֆրոամերիկացիների եւ սպիտակամորթների հաշտեցումը: Վիդեոուղերձում ԱՄՆ դեսպանը պատմում է, որ վերջերս կնոջ` Լիբբիի հետ դիտել է «Եթե բոլորը» ֆիլմը: …

կարդալ ավելին